Երևան
12 °C
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չափազանց կարեւոր հայտարարություն է արել Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման վերաբերյալ:
Հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվեց Ռուբեն Սադոյանը: Սույն նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, եւ մինչեւ օրս էլ հարցը, թե ինչու է Վրաստանի նման կարեւոր երկրում Հայաստանից դեսպան ուղարկվում մի մարդ, որը, մեղմ ասած, վիճելի թեկնածու է այս պատասխանատու պոստում, մնում է օդից կախված:
Այս օրերին լրատվամիջոցներն արդեն ուշադրություն հրավիրել են այն հանգամանքի վրա, որ լինելով նախորդ երկու գումարման Ազգային ժողովների պատգամավոր, Սադոյանը զբաղեցրել է ամենալռակյաց պատգամավորների ցուցակի վերին պատվավոր հորիզոնականները: Նրա կենսագրության մեջ չկա որեւէ տող, որը կհիմնավորեր, թե ինչու է այս մարդը դեսպան նշանակվում. հաշվապահ, հարկային տեսուչ, էլցանցի պետ, «Կենտրոնի կանաչապատում» ՓԲԸ տնօրեն եւ այլն: Ասում են, Սադոյանը նաեւ հայտնի է, որպես «շուն խփող», որովհետեւ նրան է պատկանում «Յուքնիգրաֆ-իքս» ընկերությունը, որը զբաղվում է Երևանի թափառող շներով, եւ այս մասին երեկ նաեւ հարց է ուղղվել ԱԳՆ փոխնախարարին: Սրան էլ եթե ավելացնենք ժամանակին մամուլի այն հրապարակումները, որ Սադոյանը միլիոնների պարտքեր ունի հայաստանյան բանկերին, կստանանք որեւէ երկիր դեսպան ուղարկելու համար կատարյալ վարկաբեկված թեկնածու:
Սադոյանի կենսագրությունը գուցե լիովին բավարարում է նրան Հայաստանում որեւէ բարձր պաշտոնի նշանակելու համար, բայց նրան դիվանագիտական առաջադրանքի ուղարկելու համար, թերեւս, պետք է շատ շատ լուրջ պատճառներ ունենալ:
Մամուլում եղան տարբեր վարկածներ, թե ինչո՞ւ հատկապես Սադոյանը: Գրվեց, որ Սադոյանի համար բարեխոսել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը Սադոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է եւ նաեւ բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վրաստանի կառավարող շրջանակների հետ:
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները ներկայում լավագույն ժամանակները չեն ապրում: Իշխանությունների համար, իհարկե, խորթ չէ դեսպանների պաշտոնները «ծախելը», սակայն նման պրակտիկա կիրառվում է հիմնականում այն երկրների դեպքում, որտեղ Հայաստանը չունի ընդգծված շահեր, մարտահրավերներ կամ լուծելու խնդիրներ: Ամենամեծ ցանկության դեպքում Վրաստանը հնարավոր չէ դասել նման երկրների շարքում:
Այդ դեպքում ո՞րն էր այս նշանակման իմաստը: Ահա այս հարցին երեկ շատ կոնկրետ պատասխան է տվել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Վրաստանում դեսպան նշանակել դիվանագիտակյան փորձ չունեցողին, Քոչարյանը պատասխանել է. «Դուք շատ լավ գիտեք, որ դեսպանների նշանակումները լինում են քաղաքական»:
Սա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել հարեւան Վրաստան դեսպան ուղարկել դիվանագիտական փորձ չունեցող, էլցանցի նախկին պետ, բանկերին միլիոնների պարտքեր կուտակած, ԱԺ-ում ծպտուն չհանած եւ վերջապես որպես «շուն խփող» հայտնի մարդուն:
Կարող են, իհարկե, լինել կարծիքներ, թե Քոչարյանի հայտարարությունը ներքին սպառման համար էր՝ Չոռնի Գագոյի «մոտիկին» լավ գործի դնելն արդարացնելու նպատակով, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Շավարշ Քոչարյանը փոխարտգործնախարար է, եւ նրա ցանկացած հայտարարության առաջին հասցեատերը արտաքին աշխարհն է, ընդ որում՝ այդ հայտարարությունները ընկալվում են որպես պաշտոնական Երեւանի դիրքորոշում: Եվ եթե մինչեւ այսօր վրացական կողմում նույնպես կարող էր չհասկացվածություն լինել դեսպանի այս ընտրության հարցում, ապա Քոչարյանի հայտարարությունը օգնում է հասկանալ, որ դա իսկապես եղել է քաղաքական որոշում, կամ ավելի ճիշտ՝ վերաբերմունքի արտահայտություն:
Իսկ Վրաստանին Ռուբեն Սադոյանի մակարդակով պատասխանելու համար Հայաստանը բազմաթիվ պատճառներ ունի: Հայ-վրացական հարաբերությունները միշտ էլ կնճիռներ ունեցել են, բայց վերջին տասնամյակում Վրաստանը հակահայ «միջոցառումներով» լուրջ հորիզոններ է գրավել՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթուղի, Միջազգային հարթակներում Ադրբեջանին բացահայտ աջակցություն, Ջավախքում մշտական ճնշումներ հայերի նկատմամբ, հայոց լեզվի եւ եկեղեցու նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունք... Սա ամբողջական փաթեթը չէ:
Կարծիքներ կան, որ հատկապես այս ոչ բարենպաստ իրավիճակը հաշվի առնելով, Հայաստանը պետք է այնպիսի դեսպան նշանակեր հարեւան Վրաստանում, որն ունակ կլիներ գոնե ինչ-որ չափով ինչ-որ խնդիրներ լուծել: Արդյո՞ք Հայաստանում չի գտնվել համապատասխան կադր:
Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտություննեի դոկտոր, մի քանի գրքերի հեղինակ, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության եւ քաղաքականության մեծ գիտակ Սերգեյ Մինասյանի թեկնածությունը թերեւս հենց այս նպատակին պետք է ծառայեր: Մինասյանը հայտնի է նաեւ որպես Ջավախքի հարցով զբացվող գործիչ: Ասել է թե, եթե վրացական կողմն ընդառաջ գնար եւ հաստատեր Սերգեյ Մինասյանի ագրեմանը, դա լավ մեկնարկային կետ կլիներ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ճանապարհով գնալու համար: Բայց Վրաստանն, ինչպես հայտնի է, մերժեց Մինասյանի ագրեմանը, որից հետո, ահա, Երեւանը պատասխանեց Ռուբեն Սադոյանով: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ հայ-վրացական հարաբերությունները դեռ երկար մնալու են արտաքուստ բարեկամական, իսկ իրականում՝ ոչ այնքան: Սա, իհարկե, անթույլատրելի մեծ ճոխություն է Հայաստանի իրավիճակում գտնվող երկրի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT