Երևան
12 °C
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 6-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել նորընտիր խորհրդարանում ձեւավորված բարեկամական խմբի անդամներին: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ նախորդ տարիներին խորհրդարանում ձեւավորված բարեկամական ավանդույթները կշարունակվեն՝ նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության խորացմանը: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբի եւ դեսպանության համատեղ աշխատանքը՝ փոխայցերի, երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացման գործում:
Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունները կայացել են, սակայն շատ են անելիքները: Տիկին Նաղդալյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություններին եւ ընդգծել մեր երկրի համար կարեւոր հարցերում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման կարեւորությունը: Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ամրապնդման գործում՝ նշելով, որ բարեկամական խումբը պատրաստ է աջակցել դեսպանության նախաձեռնություններին, իրականացվելիք ծրագրերին:
Տիկին Նաղդալյանը ՉԺՀ խորհրդարանի Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին հրավիրել է Հայաստան:
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը նշել է, որ հայ-չինական բարեկամությունը խոր արմատներ ունի, եւ Չինաստանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ գործընկերային, բարեկամական հարաբերությունների խորացումը: Դեսպանը կարեւորել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկվածությունը եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել բարեկամական խմբի անդամների հետ:
Դեսպանի խոսքով՝ Չինաստանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները տարբեր երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի հետ՝ խթանելով համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Թիան Էրլունը փաստել է, որ անփոփոխ է Չինաստանի իշխանությունների մոտեցումը՝ սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ. վերջերս հուշագիր է ստորագրվել Երեւանի եւ չինական Ցինդաո քաղաքի միջեւ՝ նոր հարթակ ստեղծելով քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցության համար:
Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ձգտում է հաստատել փոխադարձ հարգանքի, արդարության, ներդաշնակության եւ հավասարության վրա հիմնված հարաբերություններ:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների, դեսպանը պատասխանել է բարեկամական խմբի անդամների հարցերին:
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT