Երևան
12 °C
Արցախյան հիմնախնդրի շրջանակներում վերջին օրերին շատ է ակտիվացել Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, որ սպառնում է Ռուսաստանի հետ լուծվելիք ինչ-ինչ հարցերով: Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, օրերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողության շրջանակում, Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում հայտարարեց, թե Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ, եւ Էրդողանի խոսքով՝ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից, բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարցեր կարող է արծարծել Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ:
- Հարավային Կովկասում բարդ, բազմաշերտ քաղաքական խաղ է ընթանում` ինչպես ռուսները, այնպես էլ թուրքերը ձգտում են այստեղ նոր դիրքեր ձեռք բերել: Հետևաբար Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն այն պայմանով, եթե նպաստի մեր տարածաշրջանում ռուսների ազդեցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: Թերևս առավել հավանական է այն, որ թուրք առաջնորդը ռուսական կողմին կարող է առաջարկել պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի ապաշրջափակման դիմաց Ադրբեջանին տարածքներ հանձնել Արցախում և չխոչընդոտել այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Առերևույթ, այս կերպ բոլոր շահագրգիռ կողմերն ինչ-որ բան են ստանում` ռուսները կընդլայնեն իրենց ռազմական ներկայությունը և հենակետեր կստանան նաև արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող ներկայիս հայկական տարածքներում, Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնեն Արցախի ներկայիս տարածքի կեսից ավելին, առանց Ստեփանակերտի վերահսկողության տակ մնացող տարածքում բնակվող արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու նախապայմանի, Հայաստանը դեպի Արևմուտք տանող ցամաքային հաղորդակցության ուղիներ կստանա, իսկ Թուրքիան նաև Հայաստանով դեպի Ադրբեջան տարանցման նոր հնարավորություններ ձեռք կբերի, ինչպես նաև էապես կավելացնի սեփական բազմաբնույթ ազդեցությունն արդեն ողջ Հարավային Կովկասում:
Խնդիրն այն է, որ այսպիսի գործարքից Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կստանան երկարաժամկետ ռազմավարական առավելություններ, մինչդեռ հայկական կողմերի ձեռքբերումները կլինեն ժամանակավոր և լիովին կախված կմնան թուրքերի կամ ռուսների բարի կամքից, որովհետև Թուրքիան այսօր կարող է սահմանը բացել, իսկ տարածքներն ադրբեջանական կողմին հանձնվելուց հետո շատ չանցած կրկին մի ինչ-որ պատրվակով փակել դրանք: Նույն կերպ կարող են վարվել նաև ռուսները, որոնց վերահսկողությանն է հանձնված հայ-թուրքական սահմանը: Այսինքն տարածքների հանձնումն ինքնին չի կարող երկարաժամկետ կտրվածքով ապահովել մեր կենսական շահերի հարգումն այդօրինակ գործարքի մյուս մասնակիցների կողմից ու, հետևաբար, նաև տևական խաղաղության պահպանումը:
-Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն ֆեյսբուքի իր էջում գրեց, թե իր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին, առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շրջան ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել: Առաջին պայմանն Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին: Երկրորդը` Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Երրորդը` ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը: Նախ՝ որքանո՞վ են Ձեզ համար նման լուրերը իրատեսական: Հետո՝ ադրբեջանցի քաղաքագետի մատնանշած յուրաքանչյուր պայման ի՞նչ է ենթադրում հայկական կողմերի համար և ի՞նչ իրավիճակ կստեղծվի Հայաստանի ու Արցախի համար:
-Այդ մոտեցումները ռուս և ադրբեջանցի տարբեր տրամաչափի քաղաքական դեմքերի ու փորձագիտական շրջանակների կողմից տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում են: Դրանք բոլորն էլ համապատասխանում են «տարածքներ ոչինչի դիմաց» նորահայտ այն բանաձևի տրամաբանությանը, ըստ որի՝ Ադրբեջանին պետք է հանձնվի Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդն «իրավիճակի բարելավման» դիմաց: Այսինքն տարածքները պետք է հանձնվեն, իսկ փոխարենն Ադրբեջանը կդադարեցնի արդեն նոր ճակատային գծի երկայնքով ագրեսիվ գործողություններ նախաձեռնել: Պաշտոնական Բաքվի համար այս ամենի դիմաց Ռուսաստանին տրվելիք գինն էլ այն պետք է լինի, որ Ալիևը կհամաձայնվի անդամակցել Մոսկվայի հովանու տակ գործող տնտեսական ու ռազմական դաշինքներին: Երևանյան դե ֆակտո կառավարիչներից պահանջվելու է ոչ միայն գործնականում համաձայնել տարածքների հանձնմանը, այլև հավանություն տալ Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին:
-Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, թե իր նախաձեռնությունը առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը. Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունն ինչպե՞ս կարող է արձագանքել, կամ կփորձի՞ արդյոք հակազդել Արցախի խնդրի շուրջ թուրք-ռուսական որևէ նախաձեռնության:
-Պետք չէ պատրանքներ ունենալ` Արևմուտքը կողջունի հարցի այսօրինակ միջանկյալ լուծումը, քանի որ այն, ամեն դեպքում, հետագայում նպաստելու է Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղման գործընթացին: Այստեղ Էրդողանը պարզապես էժանագին հնարքի է դիմում` ռուսների համակրանքն ու վստահությունն իր հանդեպ ամրապնդելու նպատակով:
-Այս համատեքստում, հաշվի առնելով, որ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչ-որ նոր առաջարկ կլինի՞ հայկական կողմին:
-Չեմ կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ինչ-որ արմատապես նոր առաջարկներ արվեն կողմերին` իրենց առաջարկածը Մադրիդյան սկզբունքներն են, որոնք Ադրբեջանի ու Հայաստանի պատասխանատուների կողմից ընդունվել են որպես բանակցային հիմք:
-Առհասարակ, Ձեր դիտարկմամբ, ի՞նչ իրավիճակ է այսօր ստեղծված մեր տարածաշրջանում ու մասնավորապես՝ արցախյան հիմնախնդրի շուրջ: Արդյո՞ք մենք մտահոգվելու առիթներ ունենք:
-Իրավիճակը մեզ համար խիստ մտահոգիչ է, ու եթե առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն ու Արցախը նոր նախաձեռնություններով հանդես չգան, ապա կարող ենք լուրջ, անդառնալի կորուստներ ունենալ:
-Ի՞նչ նկատի ունեք՝ նոր նախաձեռնություններ ասելով:
-Գործնական մանրամասների մեջ չմտնելով՝ ասեմ միայն, որ դա այնպիսի իրավա-քաղաքական ծրագրի գործարկումն է, որի միջոցով հնարավոր կլինի նոր, հայկական կողմերի շահերի պաշտպանությունն ապահովող իրավիճակ ձևավորել բանակցային գործընթացում: Այդ ծրագրի նպատակներից մեկը պետք է լինի, օրինակ, Հայաստանի վրայից ագրեսոր-պետության պիտակը հանելը: Միանգամայն իրագործելի նպատակ է նաև կարգավորման գործընթացի ներկայիս «տարածքային» առանցքի փոխարինումը մեկ այլ իրավաքաղաքական առանցքով: Խոսքս իրագործելի նպատակներին է վերաբերվում, որոնց հասնելու համար անհրաժեշտ է կիրառել բացառապես քաղաքական, իրավական և դիվանագիտական գործիքակազմ, որը նաև պատերազմածին չի լինի: Համապատասխան մշակումներն արված են:
Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 13-ին՝ Սոչիում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին
ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը
«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման համար Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Լավրով
Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ
Գողանալով մանկապարտեզները՝ թույլ չեն տվել ամեն տարի շուրջ 7000 երեխայի հաճախել մանկապարտեզ. Հարությունյան
Հունիսի 4-ին վարչապետը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հանդես կգա բանախոսությամբ. ինչպես գրանցվել
Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա. Գաբրիելյան
Արշակյանն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը
Սահմանամերձ Ծավն ունի 4 շրջանավարտ. պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է գյուղի դպրոց
Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ. Ավինյան
Ես նոր բնակարան չեմ ձեռք բերել, պարզապես տունս ստացել է կադաստրային պետական գրանցում. Թորոսյան
Ուկրաինայի հետ բանակցելու համար Պուտինը չի ցանկանում մեկնել Վատիկան
Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու
Գնման իրավունքով, վարկով բնակարան եմ ձեռք բերել, մինչ այժմ չունեմ սեփականության վկայական․ Թունյան
Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT