Ջավախքի հայերից գողացված և Թուրքիա տարված անասունները կվերադարձվեն. Հայ պատգամավոր

09/11/2017 schedule23:18

Թուրքիայի և Վրաստանի սահմանին` Ջավախքի հայաբնակ Դադեշ գյուղում մեծ գլխաքանակով անասունների և այլ գույքի գողությունից հետո հայ գյուղացիները հանդիպել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ, գրում է jnews.ge-ն: 

Գյուղացիները երաշխիքներ են ուզում, որ գողերը այլևս չեն մտնի իրենց գյուղ, և իրենք կկարողանան խաղաղ ապրել:

Հենզել Մկոյանի խոսքով, պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գողացված անասունները վերադարձվեն բնակիչներին: «Ես զանգահարել եմ բոլոր նախարարություններ` Ներքին գործերի նախարարություն, Անվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն, սահմանապահներին: Նրանք բոլորն էլ մտահոգված են տեղի ունեցածով և փորձում են ամեն ինչ անել, որ օգնեն ձեզ: Նրանք խոստացել են օգնել: Պարզապես պետք է մի քիչ սպասել, չխանգարել նրանց աշխատանքին: Եվ հավատացեք, որ պետությունը ձեր մեջքին կանգնած է», – ասել է Հենզել Մկոյանը:

Դադեշի բնակիչները մտահոգված են Թուրքիայի սահմանի անվտանգության մակարդակով, նրանք պահանջում են սահմանի վերահսկողությունը ուժեղացնել:

«Թող պատժեն: Ինչպես է դա հնարավոր, 50 մետրի վրա անասնուններին գողանում են, իսկ սահմանապահները դա չեն նկատում: Մենք ապրում ենք սահմանի վրա, և շատ մտահոգված ենք: Եթե այսպես շարունակվի, կարող է մի օր էլ գան մեզ սպանեն ու հեռանան, կամ գողանան մեր երեխաներին: Իսկ ինչու է թուրքական կողմը հագեցած տեսախցիկներով, իսկ մեր կողմը՝ ոչ: Որ դարում ենք մենք ապրում: Հնարավոր է սահմանի պետերը նույնիսկ պայմանավորվածություն ունեն միմյանց հետ, թե չէ ոնց չի տեսել, բա ինչի է կանգնած այդտեղ», – ասել է Ցոլակ Մարտիրոսյանը:

Ներկա պահին գողերը կարողացել են սահմանով անցկացնել 15 կով և հորթեր, ձի ու շուն: Դադեշցիների խոսքով թուրքական կողմի տեսախցիկները արձանագրել են անասուններին իրենց տարածքում, և թուրքական կողմը հաստատում է անասունների սահմանն անցնելը:

«Մեզ հետաքրքիր է, թե որքան է շարունակվելու այս անտերությունը սահմանին: Մենք վախենում ենք: Մենք մտահոգված ենք սահմանի անապահովությամբ: Սա առաջին դեպքը չէ», – ասում է Գրիգոր Մարտիրոսյանը:

Ոմանք չեն հավատում, որ կարող են անասուններին վերադարձնել, բայց նրանք ուզում են հասնել նրան, որ ուժեղացվի սահմանի պաշտպանությունը:

Հանդիպման ժամանակ Դադեշի բնակիչները եկան համաձայնության, որ նրանք առայժմ կսպասեն, որպեսզի անասուններին վերադարձնեն, հակառակ դեպքում կոնկրետ քայլեր կձեռնարկեն:

«Մենք դեռ կսպասենք, մեզ խնդրեցին, մենք հավատում ենք նրանց և կսպասենք: Բայց եթե անասուններին չվերադարձնեն, մենք գիտենք, թե ինչ ենք անելու», ասել է Մխիթար Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2711 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս