Տղերք ջան, ես ձեր տեղը եղել եմ, դուք իմ տեղը դեռ չեք եղել. Վիգեն Սարգսյանը՝ ուսանողներին

Կառավարության լրատվականը քիչ առաջ հրապարակեց վարչապետ Կարեն Կարապետյանի, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպման տեսագրությունից մի հատված: Լսելով ուսանողների մոտեցումը տարկետման սահմանափակման վերաբերյալ, Վիգեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Տղերք ջան, նայեք, ես ձեր տեղը եղել եմ, դուք իմ տեղը դեռ չեք եղել, անպայման լինելու եք»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կատակեց. «Հինգն էլ միասի՞ն՝ դժվար»: Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էր  հինգ ուսանող: «Դա հարաբերական է»,- նկատեց Վիգեն Սարգսյանը եւ անդրադարձավ ուսանողների այն պնդմանը, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակները Իսրայելի հետ համեմատվելու հարցն են առաջ քաշում:

Նախարարը նշեց, որ Իսրայելի օրինակն առաջ է քաշվել, քանի որ ընդդիմադիրները ԱԺ-ում նշել են, որ Հայաստանը ամենառազմականացված երկրների թվում է: Այդ ժամանակ է խոսք գնացել Իսրայելի հետ համեմատվելուն, սակայն իր խոսքը հետագայում կոնտեքստից կտրված է ներկայացվել: Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ինքը վաղուց է խոսում առաջարկված օրենքի նախագծի բովանդակության մասին եւ ուսանողների հետ նույնպես խոսելու ցանկություն ունի:

Պաշտպանության նախարարը պնդեց, որ ոչ թե տարկետում չի լինելու հետագայում, այլ անպայման տարկետում լինելու է եւ նշեց. «Ես վստահ չեմ՝ դուք օրենքի նախագիծն ամբողջությամբ կարդացե՞լ եք, թե՞ ոչ: Հուսով եմ, որ կարդացել եք, որովհետեւ դուք ձեր վրա վերցնում եք պատասխանատվություն հասարակությանն իրազեկելու եւ մոբիլիզացնելու այդ օրենքի շուրջ, իսկ դա իր հետ բեռ է կրում»: Նախարարը նկատեց, որ առաջին անգամ պետությունը քաղաքացուն 4 այլընտրանք է առաջարկում, եւ եթե ուսանողները գտնում են, որ կա կատեգորիա, որը պետք է բանակում չծառայի, ապա ինքը դեմ է այդ մտքին:

«Ես համարում եմ, որ պետության ճկունությունն ու բանակի արդյունավետությունը պետք է լինի նրա մեջ, որ ինքը կարողանա նայել քաղաքացու աչքերի մեջ եւ ասել՝ դու ընտրիր, ոնց ես ուզում ծառայես»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ թվարկելով օրենքից բխող առաջարկները:

Նշենք, որ վարչապետի, նախարարների եւ ուսանողների հանդիպումը ուսանողներին չի բավարարել: Ուսանողները վաղը կրկին դասադուլ են անցկացնելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7150 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ