Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում տպավորիչ հաշվով հաղթանակ տարավ Բելառուսի նկատմամբ: Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում թիմը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 4:1 հաշվով: Սակայն այս հաշիվն էլ մոռացնել չի տալիս ֆուտբոլում առկա խնդիրները, ու չի վերացնում ապագայի վերաբերյալ մտավախությունները:
Ամեն անգամ մամուլի ասուլիսների ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը թիմի մասին բարձրաձայնում է մի ճշմարտություն, որը ոմանք չեն տեսնում կամ չեն ցանկանում տեսնել: Շատերը մտովի Հայաստանը պատկերացնում է աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փոլերում ուժեղ թիմերի դեմ հավասարը հավասարի պայքարողի դերում: Սակայն ընտրանու մարզիչը ռեալ է գնահատում թիմի պոտենցիալը, ու այն պահից սկսած, ինչ գլխավորել է ընտրանին, 1 անգամ չէ, որ օբյեկտիվ հիմնավորումներ է բերել, թե ինչու պետք չէ երազանքների գիրկն ընկնել: Նախ մասնագետը չի թաքցնում, որ դժվարությունների ունի հավաքականի կազմն ընտրելու հարցում: Մենք այն երկրներից չենք, որոնք ընտրության մեծ հնարավորություններ ունեն: Ինչպես ինքն է նշում, 40-50 հոգուց բաղկացած ցուցակ չունենք:
«Թարմ արյուն է պետք», ասում է մասնագետը, բայց ընկերական խաղում, երբ մարզիչները փորձարկումներ անելու լայն հնարավորություններ են ստանում, նա ձեռքի տակ կա ընդամենը 2 նորեկ. երեկ Բելառուսի դեմ խաղում նորամուտը նշեցին Էրիկ Վարդանյանն ու Հայկ Իշխանյանը: Իսկ նոր սերունդը շարունակում է պարտվել: Օրինակ, վերջերս՝ նոյեմբերի 8-ին, մինչեւ 19 տարեկանների թիմը Եվրոպայի Մ-19 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլում 5:0 հաշվով զիջեց Չեխիային: Հոկտեմբերին էլ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլում ՀՀ-ն 7:0 հաշվով պարտվել էր նույպես Չեխիայի տարեկիցներին: Եթե այս ֆուտբոլիստներն են փոխարինողները.... մնում է, որ մարզիչը տեսնի՝ արտասահմանում ինչ ֆուտբոլիստ կա, որի գոնե տատիկը, կամ հեռավոր բարեկամի հարեւանը հայկական ազգանուն ունի:
Մյուս խնդիրը, որի մասին, Պետրոսյանը խոսել է, մանկապատանեկան ֆուտբոլն է: Աշխարհի 2018 թ. ընտրական փուլի խաղերում, հայ ֆուտբոլիստները պարբերաբար աչքի էին ընկնում տարրական սխալներով: Ասուլիսներից հետո մասնագետը նշում էր, որ նման սխալներից խուսափել ֆուտբոլիստներին պետք է սովորեցրած լինեին դեռ վաղ տարիքում: Փաստորեն մակապատանեկան ֆուտբոլում կա լավ մասնագետների պակաս:
Ի վերջո հասել է այն կետին, որ ունենք այն, ինչ ունենք: Երեկ հարցին, թե արդյո՞ք Կիպրոսի ու Բելառուս նման թիմերի հետ խաղալը զարգացման առումով նահանջ չէ Հայաստանի համար, Արթուր Պետրոսյանը տվեց այն պատասխանը, որը գուցե շատ երկրպագուներ չէին ցանկանա լսել: «Սա մեր մակարդակն է»,- ասաց նա ու ավելացրեց, որ Ազգերի լիգայի D դիվիզիունում, որտեղ պայքարը կարող է Եվրո 2020-ի ուղեգիր տալ, ՀՀ-ն նման թիմերի դեմ է խաղալու, հետեւաբար ճիշտ է նման ընտրանիների հետ խաղերում փորձել ուժերը:
Եթե աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական խաղերի ընթացքում ֆուտբոլիստներն ու մարզիչը խուսափում էին խոսել Ազգերի լիգայի մասին, ապա հիմա նրանք արդեն մտովի պատրաստվում են այդ մրցաշարին: Երեկ լրագրողների հետ զրույցում նրանք անընդհատ նշում էին, որ եվրոպական նոր մրցաշարում լավ հանդես գալն իրենց հիմնական նպատակն է: Խմբային փուլը սկսվելու է 2018 թ. սեպտեմբերին: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական խաղերում ուժեղները եզրափակիչ փուլերի ուղեգրերին մոտենալ թույլ չեն տալիս, գուցե այսպես՝ մեր մակարդակի թիմերի դեմ պայքարում անհնարին թվացող երազանքը կատարվի, ու հավաքականը հայտնվի Եվրոպայի առաջնությունում:
Հ.Գ. Բելառուսը, որին երեկ ՀՀ-ն հաղթեց, Ազգերի լիգայում Հայաստանի հետ ընդգրկված է D դիվիզիոնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT