Ուզում էինք ճամփան փակել, Ծառուկյանը չթողեց.Առինջ մոլ 3 շտապօգնություն է կանչվել (վիդեո)

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր «Առինջ մոլում» կրկին բախում է տեղի ունեցել հարկային ծառայության աշխատակիցների եւ մոլի առեւտրականների միջեւ:

Բանը հասել է նրան, որ հարկային ծառայության աշխատակիցն, ըստ մոլի առեւտրականների, իրենց գործընկերներից մեկին դիտմամբ ավտոմեքենայի տակ է գցել:

«Մեր Արթուրին են քցել ավտոյի տակ: Ցերեկը հարկայինի աշխատողները եկան, գնացին տնտեսական բաժին, մտան Արթուրի տաղավար, սկսեցին բարձր ձայնով հետը խոսալ,  հետո դուրս եկան, նստեցին մեքենան ու քշեցին Արթուրի վրա, որ ձեռքերով չպահեր ու ընկներ մեքենայի վրա, ընկնելու էր տակը: Դրանից հետո մենք օգնեցինք՝ բարձրացավ, իսկ հարկայինի աշխատողը արագ հեռացավ»,- պատմեց առեւտրականներից մեկը:

Մեր նկարահանման պահին մոլի առեւտրականները փակել էին իրենց տաղավարները եւ դուրս էին եկել, որպեսզի փակեին Երեւան-Աբովյան ճանապարհը, սակայն առեւտրականների խոսքով, մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը թույլ չի տվել: Մոլի մոտ մեծ թվով ոստիկաներ կային:

Առեւտրականները նաեւ պատմեցին, որ այսօր հարկային ծառայության աշխատակիցների այցից հետո ինքնազգացողության հետ կապված խնդիրներ է ունեցել նաեւ «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը: Մոլի բուժկետից տեղեկացրին, որ նա ճնշման տատանում ունի, ինչպես նաեւ տեղեկացրին, որ ՊԵԿ-ի աշխատակիցների այցից հետո շատերն են նույն վիճակում հայտնվում: Վաճառականների փոխանցմամբ, միայն այսօր երեք շտապբուժօգնության բրիգադ են կանչել:

«Ես մեքենայի տակ ընկածին չեմ տեսել, բայց մոլում բոլորը գոռալով այդ կողմ գնացին: Հիմա էլ մեր ՀԿ-ի ղեկավարն է վատացել, շտապօգնություն են կանչել, ահավոր վատ վիճակում է: Բոլորի համար մտածում է, գնացեք, տեսեք, թե հարկայինը ինչ է անում մեզ հետ: Նոր մի քիչ առաջ էլի եկան, տուգանեցին: Որոշել էինք, որ գնանք ճանապարհը փակեինք, բայց պարոն Ծառուկյանն ասաց, որ նման բան չանենք, գնացեք աշխատեք, էլ ձեզ չեն անհանգստացնի»,- ասաց մեկ այլ առեւտրական:

Հիշեցնենք, առեւտրականները դժգոհ են, որ հարկայինը յուրաքանչյուր ապրանքի շարժի համար առանձին փաստաթուղթ է պահանջում, որը եւ ժամանակատար է, եւ ծախսատար, եւ այս առիթով արդեն մի քանի բողոքի ակցիա են արել ԱԺ-ի մոտ, մոլի տարածքում, ինչպես նաեւ բախվել են մոլ այցելած ՊԵԿ աշխատակիցների հետ: Իրենց խնդրով առեւտրականները եկել էին նաեւ կառավարություն, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը նրանց չէր ընդունել:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49658 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել