Երևան
12 °C
Արդեն մոտ մեկ շաբաթից ավելի է, ինչ մի խումբ ուսանողներ դասադուլ են անում՝ այդպիսով իրենց բողոքն արտահատելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով բուհերից տարկետման վերաբերյալ դրույթների դեմ: Այս ընթացքում ուսանողները, «տարկետում լինելուԱ» կարգախոսով, հասցրեցին հանդիպել վարչապետի, կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարների հետ, պտտվել բուհերով ու դասադուլի կոչ անել, ու իրենց գործողություններով հանրային լայն քննարկում առաջացնել: Այսօր էլ արդեն դիմեցին էլ ավելի ծայրահեղ քայլի՝ հոգի նստեցին հացադուլի:
Ու չնայած դասադուլ շարժում սկսած երիտասարդները քաղաքական հայտարարություններ չեն անում, փորձում են հնարավորինս զերծ մնալ քաղաքական երանգներից, բայց միեւնույն է՝ որոշ շրջանակներում այդպես էլ շարունակում է հարցական մնալ՝ արդյո՞ք նրանց գործողություններն ինքնաբուխ են, թե՞ ուղղորդված են ինչ-որ ուժերի կամ շահերի խմբերի կողմից: Որովհետեւ անկախ նրանից, թե նրանց պահանջը որն է, անկախ նրանից՝ օբյեկտի՞վ են ուսանողներն իրենց պահանաջների հիմնավորումներում, թե՞ սուբյեկտիվ՝ երբ ուսանողների մի մեծ խումբ դասադուլ է անում, դա առնվազն գրավիչ կարող է լինել՝ այդ բողոքի ալիքը քաղաքական նպատակներով ու քաղաքական ենթատեքստով օգտագործելու համար:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն armtimes.com-ի հետ զրույցում թեեւ նշում է, որ անձամբ ինքը ուղղորդման վերաբերյալ փաստերի չի տիրապետում, բայց նաեւ չի բացառում, որ այս ակցիաները կարող էին նաեւ ուղղորդվել:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, պատասխանելով armtimes.com-ի հարցին՝ արդյոք ուսանողների բողոքի ակցիայի ու դասադուլների հետեւում քաղաքական ենթատեքստ, ինչ-որ ուժերի կողմից ուղղորդում տեսնո՞ւմ է, նշեց, թե նախ՝ դասադուլն ինքնին արդեն քաղաքական ակցիա է՝ անկախ նրանից՝ կուսակցակա՞ն է, թե՞ ոչ:
«Քաղաքական ու կուսակցական ասվածը տարբեր բաներ են: Ես ասել եմ ու կրկնեմ՝ չեմ կիսում այն կարծիքը, որն ունեն դասադուլ անող ուսանողները եւ հիմնավորել եմ բազում անգամներ իմ ելույթներում, որովհետեւ ես այս օրենքի պաշտպանն եմ, բայց ես չեմ ժխտում այդ մարդկանց՝ դասուլ անելու իրավունքը: Շատ զարմանալի էր կլիներ,եթե ժխտեի այդ իրավունքը, որովհետեւ ես ժամանակին ե՛ւ դասադուլ եմ արել, ե՛ւ հացադուլ եմ արել՝ օգտվելով իմ իրավունքից: Բայց այն ժամանակ, իմ սուբյեկտիվ կարծիքով, իրավիճակն այլ էր՝ մենք 15 ուսանողով 2 օր շարունակ հացադուլ արեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի նստավայրի դիմաց, եւ այն ժամանակվա իշխանություններից որեւէ մեկը՝ նույնիսկ նախագահի օգնական, նույնիսկ կառավարությունից որեւէ մեկը՝ անգամ վարչապետի օգնական չիջավ, տեսնելու, թե այս ուսանողներն ինչո՞ւ են դասադուլ կամ հացադուլ անում: Այսօր մենք ականատեսն ենք լինում, որ վարչապետը, կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարները հանդիպումներ են ունենում դասադուլ անող ուսանողների հետ, ինչը խոսում է թե՛ մեր քաղաքական կամքի մասին, թե՛ ուսանողական շարժման ու ձեռքբերումների մասին, եւ թե՛ մեր պետության ժողովրդավարացման մասին, ու այս ուղղությամբ այս տարիների ընացքում մենք շատ առաջ ենք գնացել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը դրական է վերաբերվում երեւույթին, որ ուսանողներն ակտիվ են եւ իրենց դիրքորոշումները, հասարակական բուռն իրադարձությունների հետ կապված, հայտնում են:
«Բայց շատ անընդունելի է, երբ վերջին ժամանակ տարածված է նաեւ, որ առանց օրինագիծը կարդալու, առանց խորանալու օրինագծի դրույթների մեջ, սկսում են մեկնաբանություններ, եւ այդ մեկնաբանությունները սկսում են տարածվել, եւ հասարկության մեջ ծնվում են ինչ-որ անհիմն բողոքներ եւ այլն: Ես կարծում եմ, որ ուսանողների հանդիպումը վարչապետի, նախարարների հետ, պետք է որ այդ հարցերի լուծումները տված լիներ: Ես կարծում եմ, որ իրենց հարցերի պատասխանները տրվեցին, իսկ թե իրենք հետագայում ինչ կանեն, կամ այս դասադուլներն ինչ թեմայով են հրահրվում, ես չեմ կարող ասել»,- շեշտեց Կարինե Աճեմյանը:
Մեր ճշտող հարցին՝ պատգամավորը վստա՞հ է, որ հրահրվում են, Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ շատ հնարավոր է՝ հրահրվում են, քանի որ երբ փորձում ես հիմնավորել, ու որեւէ մեկը չի ուզում լսել եւ այլն, դա արդեն ինչ-որ բան հուշում է: Իսկ երբ պատգամավորին հուշեցինք, որ մամուլում տարբեր կարծիքներ, տեղեկություններ հրապարակվեցին, թե ուսանողների այդ բողոքը հրահրելու հարցում այս կամ այն ուժերն են «օգնում»՝ սկսած ընդդիմությունից եւ վերջացրած Բաղրամյան 26-ով, Կարինե Աճեմյանն ասաց՝ «Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ի կողմից հրահրվելուն, ապա համոզված եմ, որ դա այդպես չէ, որովհետեւ պաշտպանության նախարարի դեմ պարզապես չի կարող հրահրվել որեւէ գործողություն Բաղրամյան 26-ին: Բայց մամուլում խոսակցություններ ու նաեւ հրապարակումներ կան, ես էլ մի քանի անգամ կարդացել եմ, որ դա «Ելք»-ի, այսինքն՝ ոչ միայն «Ելք»-ի, այլ ընդհանրապես ընդդիմության կողմից հրահրվող գործողություններ են: Այսինքն կարծում եմ, որ ճշմարտությունը ոչ մեկն է եւ ոչ էլ մյուսը. իրականությունը մեկ այլ տեղ պետք է փնտրել»:
Բոլոր դեպքերում, ուսանողներն ուզեն, թե չուզեն, «քաղաքական մոտիվացիա», շարժառիթներ ունենան, թե ոչ, միեւնույն է՝ բողոքում են մի դրույթի դեմ, որն ընդունվել է քաղաքական որոշման արդյունքում, հետեւաբար դա չէր կարող չդիտարկվել՝ քաղաքական բովանդակությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT