Պուտինն ու Էրդողանը չխոսեցին ԼՂ-ից, բայց հայտարարեցին հարաբերությունների վերկանգնման մասին

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարելի է գրեթե ամբողջ ծավալով վերականգնված համարել: Այս մասին, թուրք գործընկերոջ հետ նեղ կազմով հանդիպման սկզբում, ասել է Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Չանայած օրեր առաջ Էրդողանի հայտարարությանը, թե Պուտինի հետ քննարկելու է ԼՂ հակամարտությունը, բանակցություներից հետո, ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ ղարաբաղյան հարցին չեն անդրադարձել:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ երկար են բանակցել՝ շուրջ չորս ժամ։ «Ռուս-թուրքական հարաբերությունները, կարելի է ասել, վերականգնվել են և գրեթե հասել են նախկին մակարդակին», - հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը։

«Եթե նախորդ տարի մենք 34 տոկոսի առեւտրաշրջանառության կորուստ ենք ունեցել, ապա այս տարվա 8-9 ամսվա ընթացքում այն արդեն 38 տոկոսով աճել է: Գրեթե բոլոր ուղղություններով աշխատում ենք: Սիրիայի տարածաշրջանի անվտանգության ոլորտում շատ ակտիվ ենք աշխատում: Շատ ուրախ եմ օպերատիվ հնարավորության համար: Մեզ մոտ լավ պրակտիկա է ձեւավորվել՝ օպերատիվ քննարկել բոլոր հարցերը եւ գտնել դրանց լուծումները», - ասել է Պուտինը՝ հայտարարելով, որ Էրդողանի հետ բանակցություններն օգտակար էին եւ դրանք տեղի են ունեցել ազատ՝ առանց դիվանագիտական ավելորդությունների:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր զարգանում են։ «Մեր երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնումը մեզ հնարավորություն կտան ավելի լավ նայել դեպի ապագա։ Օր օրի մեր հարաբերություններն ավելի լավ են զարգանում քաղաքական, տնտեսական եւ առեւտրի ոլորտում»,– ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ ավելի հաճախ են շփումներ հաստատվում բարձր մակարդակով, եւ վստահություն է հայտնել, որ այս հանդիպումն արդյունավետ կընթանա։

Հիշեցնենք, որ մինչեւ Սոչի մեկնելն Էրդողանը Պուտինի հետ բանակացությունների եւ ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգի մասին մի քանի հայտարարություններ էր արել՝ այսպիսով նաեւ ընդգծելով առաջիկա հանդիպմանն Անկարային բանակցային դիրքերը: 

Էրդողանը նախ կոչ էր արել ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին դուրս բերել Սիրիայից իրենց զորքերը: Բանակցություններից հետո լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Էրդողան-Պուտին հանդիպմանը Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը քննարկվել է, Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպմանը շատ ավելի բարդ հարցեր են քննարկվել, հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել։

Չնայած Ռուսաստանի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, թուրքական ապրանքների դեմ գործող բոլոր արգելքները Ռուսաստանը դեռ չի վերացրել, ինչպես նաև Մոսկվան դեռ չի շտապում վերադառնալ առանց վիզաների ռեժիմի։ Մինչեւ Սոչիում բանակցությունները Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան հանդես է գալիս Ռուաստանի հետ առևտրային հարաբերություններում պատժամիջոցների վերացման օգտին: Էրդողանը ցանկանում է վերադառնալ նախկին ռեժիմին, երբ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ գոյություն չուներ:

Պուտինն ու Էրդողանը կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունը հատկապես էներգետիկայի ոլորտում, ընդգծվել է «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ատոմակայանի ծրագրերի կարևորությունը։ Առաջիկա շաբաթներին «Ռոսատոմ»-ն արդեն անցնելու է ատոմակայանի կառուցման գործնական փուլին։

Երեկվա բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:

Մինչեւ Սոչի մեկնելը Էրդողանը նաեւ կողմ էր արտահայտվել, որպեսզի որքան հանարավոր է արագ իրականացվի ՌԴ-ի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը: «Ս-400-ի առնչությամբ մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, փաստաթղթերը ստորագրված են։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, մենք դրանք կքննարկենք մեր, այդ թվում նաեւ՝ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ իմ այցի շրջանակներում։ Ուզում ենք քայլեր ձեռնարկել, որ հնարավորինս շուտ այն կյանքի կոչվի»,- ասել էր Էրդողանը։

Հատկանշական է, որ նոյեմբերի 2-ին՝ Բաքու կատարած այցից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Պուտին հետ հանդիպմանը բարձրացնելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: «Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարբաղյան խնդրի վրա, այն շատ արագ կկարգավորվի»,- ասել էր Թուրքիայի նախագահը, ինչը մեծ աժիոտաժ առաջացրեց հայկական մամուլում: Հայտնի չէ, արդյո՞ք երկու պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտությունը, սակայն հանդիպման արդյունքում ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Էրդողանը հրապարակայնորեն չանդրադարձան այս հիմնախնդրին:

Մինչեւ Սոչիում հանդիպումը ռուսաստանցի քաղաքագետ, ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի՝ Ղարաբաղյան առաջարկներին, որոնք ըստ թուրքադրբեջանական ԶԼՄ-ների, նա պատրաստվում էր ներկայացնել այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել էր, որ «ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին»

«Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը: ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, եւ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է»,- ասել էր ան «168 ժամի» հետ զրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4092 դիտում

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են