ԿԳՆ-ն կձևավորվի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին

Այսօր տեղի է ունեցել ESPAQ Տեմպուս ծրագրի ամփոփիչ համաժողովը: Ինչպես  հայտնում են ԿԳ նախարարաությունից, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Տեմպուս, իսկ ներկայումս Էրազմուս ծրագրերը շատ կարևոր են կրթության ոլորտի համար, հետևաբար պետք է արժևորել ձեռքբերված արդյունքները. «Այսօր ունենք բավականին հաջողություններ` շարժունություն, եռաստիճան բարձրագույն կրթական համակարգ, կրեդիտային համակարգ և այլն, սակայն առկա է նաև մեծ մարտահրավեր՝ ձևը լցնել բովանդակությամբ, որը ենթադրում է բավականին հետևողական աշխատանք: Դրա համար բուհերը նախ պետք է բացեն իրենց դռները, համագործակցության նոր մթնոլորտ ձևավորեն, որի արդյունքում ուսանողը կրեդիտիներ հավաքելու ժամանակահատվածում հնարավորություն ունենա ազատ պտտվել մեկից ավելի ուսհաստատություններում և տարբեր ոլորտներում ձևավորել իր գիտելիքների պաշարը: Սա նշանակում է, որ պետք է իսկապես ՀՀ-ում ձևավորենք անհրաժեշտ եռանկյունի՝ ուսհաստատություն, գիտական հաստատություն և բիզնես ներկայություն, որտեղ ուսանողի համար պետք է ապահովել որակյալ շրջապտույտ: Իսկ սա ենթադրում է բարձրագույն կրթության ոլորտի ամբողջ տրամաբանության փոփոխություն: «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր մեջ ունի հեղափոխական և լուրջ որակական փոփոխությունների պոտենցիալ: Սույն նախագծով նախատեսվում է ավանդական կրթական համակարգը փոխարինել շարժունության վրա հիմնված կրեդիտների ավելացման և ձևավորման համակարգով»,-նշել է Լևոն Մկրտչյանը` Ուսանողների ազգային ասոցիացիային և առհասարակ ուսանողներին կոչ անելով ծանոթանալ օրենքի նախագծին և իրենց առաջարկություններն ու դիտողությունները հայտնել: 

«Օրենքի նախագիծը բաց է բոլոր առաջարկությունների համար: Ներկայումս ձևավորում ենք հարթակ, որը հնարավորություն կտա հետագայում կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերի հետևանքով ձևավորվել է հանրույթ, որը տիրապետում է եվրոպական առաջավոր կրթական արժեքներին:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական Ուսանողական Միության փոխնախագահ Ադամ Գայեկը: ESPAQ ծրագրի ձեռքբերումները և արդյունքները ներկայացրել են Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության ընդլայնումը որակի ապահովմանը» ծրագրի կոնսորցիումի անդամների միջև կնքվել է փոխհամաձայնության հուշագիր, համաձայն որի կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին: Համագործակցության նպատակն է որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի ակտիվացման մեխանիզմների մշակումը, ուսանողների կողմից որակի գնահատումը և ապահովումը, համագործակցության շարունակական զարգացումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2579 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս