Եթե հացադուլավորներին մեկ անգամ ընդառաջենք, դա կդառնա անընդհատ. Վահրամ Բաղդասարյան

Մարդը, քաղաքացին, ժողովրդավարական երկրում համարվում է բացարձակ ու գերագույն արժեք: Հայաստանում էլ, համենայն դեպս Սահմանադրության 3-րդ հոդվածով, հենց այդպես էլ սահմանվում է՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»:

Հենց այս առումով էլ հացադուլը, սովորաբար, համարվում է բողոքի, հասարակական դժգոհության ու հանրային ընդվզման ծայրահեղ դրսեւորում: Եվ երբ ինչ-որ մեկը հացադուլ է հայտարարում՝ այդպիսով արհեստական սպառնալիք ու վտանգ ստեղծելով իր կյանքի նկատմամբ, դա սովորական, պատահական դրսեւորում չէ. այդպիսով մարդն իր՝ բարձրագույն արժեք լինելն է դնում իշխանության առջեւ, որպեսզի նրանք ընտրություն կատարեն իրենց քաղաքական վարքագծի կամ մարդու ու քաղաքացու կյանքի միջեւ:

Որովհետեւ մեր Սահմանադրության նույն 3-րդ հոդվածի 3-րդ կետն էլ հստակ սահմանում է՝ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք». այսինքն՝ եթե ընտրություն կա քաղաքական գործողությունների ու մարդու միջեւ, իշխանությունները պետք է ընտրեն մարդուն:

Նոյեմբերի 14-ին 5 ուսանողներ  հացադուլ հայտարարեցին՝ հենց այդ սկզբունքն օգտագործելով՝ չնայած դա չխանգարեց, որպեսզի հաջորդ օրն առավաոտյան իսկ քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկեր ու ընդուներ այն օրենքը, որի դեմ ուսանողները դրել էին իրենց կյանքն ու առողջությունը: 

Ու հարց է ծագում՝ արդյո՞ք այստեղ խնդիր չկա, եւ չի՞ նշանակում դա, որ քաղաքական որոշումներ կկայացվեն՝ անկախ նրանից, թե դրա արդյունքում քանի հոգու կյանք կամ առողջություն վտանգի կենթարկվի՝ ծայրահեղի մասին չխոսենք:

Armtimes.com-ի այս հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե չի կարող լինել մի այնպիսի օրենք, անգամ ամենաանմեղները, որոնց դեպքում՝ հատկապես խորհրդարնական ու արտախորհրդարանական նման ընդդիմության պայմաններում, մեկ-երկու հոգի չգտնվեն, որոնք որեւէ պատճառաբանությամբ հացադուլ կարող են հայտարարել:

«Այդ դեպքում մենք ինչպե՞ս պետք է շարունակենք մեր աշխատանքը: Եթե մենք դա դարձնենք պրակտիկա ու ընկրկենք, ապա ցանկացած օրենքի դեպքում 3 միլիոն քաղաքացու մեջ հաստատ կգտնվեն մեկ, երկու կամ երեք հոգի, որոնք ինչ-որ պատճառաբանությամբ կարող են հացադուլ հայտարարել: Այսինքն՝ մենք դրանով կպարալիզենք Ազգային ժողովի աշխատանքը: ինձ թվում է, որ մենք պետք է մեր աշխատանքը շարունակենք, բացատրական աշխատանք տանենք: Ամբողջ աշխարհում տարբեր նկատառումներով հացադուլներ, միտինգներ լինում են, բայց ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է ընդառաջ գնանք հացադուլին ու մեր երկրի զարգացումը, մեր պառլամենտի աշխատանքը մենք անընդհատ հետաձեգենք, ձգձգենք՝ համոզելու համար, որ այդ մարդիկ հետ կանգնեն իրենց որոշումներից: Եթե թեկուզ մեկ անգամ մենք դա անենք, դա պարզապես կդառնա անընդհատ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Իհարկե, նոյեմբերի 15-ին, երբ խորհրդարանը քվեարկեց ու  ընդունեց օրենքը, որը հարուցել էր ուսանողների դժգոհությունը, ուսանողները դադարեցրեցին իրենց հացադուլը: Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք նաեւ, թե եթե Աստված չաներ, այդ ուսանողները հացադուլը չդադարեցնեին ու այն ճակատագրական ավարտ ունենար, ինչը գոնե տեսականորեն կարող էր լինել, իշխանությունը պատրա՞ստ էր դրա համար քաղաքական պատասխանատվություն ստանձնել:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե իհարկե, մենք վատագույն դեպքերի, ծայրահեղ դեպքերի մասին ենք խոսում: Իսկ այս դեպքում բժշկական հսկողությունը ապահովված էր ու նման տիպի երեւույթներ կարող էին առաջանալ, բայցեւ կրկնեց.  «Եթե մենք ամեն անգամ, հենց մեկնումեկը հացադուլ հայտարարի, կասեցնենք կամ հետաձգենք մեր գործողությունները, դա կարող է դառնալ պարբերաբար կլրկնվող մի երեւույթ, եւ ամեն պարագայում կլինեն կամիկաձեներ, կլինեն անձնազոհներ, ովքեր կարող են տարբեր առիթներով գնալ հացադուլների»:

«Ինչ-որ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ այնպիսի օրենքներ կընդունի, որից հետո այլեւս միտինգներ չեն լինի, ցույցեր չեն լինի, հացադուլներ չեն լինի՝ իհարկե ոչ. իսկ այդ պարագայում, եթե մենք ասենք՝ գիտե՞ք ինչ, եթե այս օրենքը մենք ընդունենք, երկու հացադուլավոր կա, կարող է վտանգ սպառնալ նրանց կյանքին, այդպես էլ չի լինի: Մենք պետք է բացատրական աշխատանք տանենք. այլ խնդիր է, եթե իշխանությունն ընդհանրապես անուշադրության մատնի եւ այդ մարդկանց հարցերին չպատասխանի, այդ մարդկանց հետ չբանակցի, այդ անտարբերության ինստիտուտը ես դատապարտում եմ, այդպես չի կարելի»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը եւ հավելեց, թե նույնիսկ մեկ հոգու կարծիքի հետ չի կարելի հաշվի չնստել՝ պետք է բացատրվի, պիտի փորձել լեզու գտնել բոլորի հետ: Նա հիշեցրեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին. օրենքն ընդունվեց պատգամավորների 86 կողմ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Իսկ այդ քվեարկողները, վերջիվերջո, ժողովրդի կողմից ընտրված մարդիկ են, մենք չենք կարող 86 հոգով գնալ երեք հոգու քմահաճույքին ընդառաջ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ եզրափակելով, թե մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք լուծելու, որը մեր անվտանգությունն է, քանի որ ունենք անկանխատեսելի թշնամի եւ չենք կարող վստահ ասել, թե ինչ կլինի մեկ օր հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6161 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում