Երևան
12 °C
Ազգային Ժողովը նոյեմբերի 16-ին շարունակում է քննարկել 2018 թվականի պետբյուջեի նախագիծը: Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու նշեց 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած այս բյուջեին:
Զոհրաբյանի մատնանշած առաջին պատճառն այն է, որ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստներին եւ նվազագույն աշխատավարձերի բարձրացում, ինչը, Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ, բացարձակ անթույլատրելի է, հաշվի առնելով խայտառակ գնաճը:
Երկրորդ պատճառը «խայտառակ գնաճն» է, որը որեւէ կերպ չի զսպվում:
«Ի դեպ, հաշվի առնելով նվազագույն կենսապահովման զամբյուղը, այն գանճը, որն այսօր կա, ուղղակի տանում է կրկնակի եւ եռակի աղքատացման: Նախօրեին կարծիքներ էին հնչում, թե ապրանքատեսակներ կան, որոնց գինն իջել է: Եթե քաղաքացու համար տասերորդ կամ տասնհիգներորդ նշանակության ապրանքատեսակների գներն իջել են, օրինակ՝ բոլտ ու գայկայի գինն իջել է, բայց առաջին անհրաժեշտության սպառողական զամբյուղ, սննդամթերքը, հագուստը մինչեւ 15 տոկոս թանկացել է, չեմ կարծում, թե ինչ-որ քաղաքացու կարող է հուսադրել, որ բոլտ ու գայկայի գներն իջել են»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա մատնանշած երրորդ պատճառը, թե ինչու պետք է դեմ քվեարկել բյուջեի նախագծին, 5560 աշխատատեղի կրճատումն է:
«Այստեղ ֆինանսների նապարարն ասաց, թե աշխատատեղեր են բացվելու՝ ինչ-որ վիրտուալ աշխատատեղեր, որոնք դեռ չեն բացվել, թող գնան ու այնտեղ աշխատեն: Ես ինչքան էլ փորձեցի հասկանալ, թե ինչպե՞ս կարող են կրճատված ուսուցիչը կամ կրճատվախ բուժքույրը գնալ ու Ամուլսարում աշխատել, ոչրպես հանքափոր, այդ աշխատանքի տրանսֆորմացիան չկարողացա պատկերացնել»,- նշեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի բերած մյուս երկու պատճառները կրթության, գիտության ու առողջապահության ծախսերի կրճատումն ու դեմոգրաֆիական վիճակի ծայրահեղ պատկերն են:
Նաիրա Զոհրաբյանից հետո հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ու ի հակառակ Նաիրա Զոհրաբյանի, նշեց այն պատճառները, թե ինչու պետք է կողմ քվեարկել բյուջեի նախագծին:
«Յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի այն կառավարության ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակվել է: Այս բյուջեն բխում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ ծրագրից, կառավարությանն 5-ամյա ծրագրից, որն ընդունել ենք հենց այս դահլիճում, եւ սրա տրամաբանական շարունակությունն է: Մենք այս նախագծում փորձում ենք տեսնել բաներ, որն օբյեկտիիվորեն անհնարին է: Սիրելիներս, մենք երբեք չենք ասել, որ մի զարկով կարող է վերանալ աղքատությունը, մենք չենք ասել, որ աշխատավարձերը կամ նպաստները 150 հազար դրամով պետք է 2018 թվականին ավելանան, որ թոշակները պետք է ավելանան: Մենք ասել ենք, որ 2017 թվականը նախադրյալներ ստեղծելու տարի է, եւ այս տարվանից մենք սկսելու ենք երկարաժամկետ հեռանկարում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, թե Հանրապետականի ու դաշնակցության ցանկությունները «Ծառուկյան» դաշինքի կամ «Ելք» դաշինքի ցանկություններից պակաս չեն եւ նաեւ հավելեց, թե այս բյուջեն կայունացման բյուջե է եւ հնարավորություն է տալիս երկարաժամկետ աճ ապահովել:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն այսօր էլ, վաղն էլ, տեսանելի ապագայում էլ, մնալու է անվտանգությունը, իսկ այս բյուջեն անվտանգության բյուջե է: Որպես իր ասածի ապացույց, Շարմազանովը մատնանշեց, որ 2018 թվականի բյուջեով միայն պաշտպանական ոլորտի ծախսերն ավելանում են 28 միլիարդ դրամով, իսկ անվտանգության համակարգինը՝ 33 միլիարդ դրամով:
«Մենք դեմ չենք, որ նպաստներն էլ ավելացնենք, աշխատավարձերն ավելացնենք, բայց ոչ ի հաշվ մեր անվտանգության: Մենք այսօր մեր ժողովրդին ոչ թե ձուկ պետք է տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք: Մենք պետք է այն համայնքներում, որտեղ ամենամեծ խնդիրներն ունենք, այնտեղ ավելացնենք կապիտալ ծախսերը»,- իր խոսքը եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT