Այդքան ոստիկանի փոխարեն՝ մետաղաձուլարան. Բյուջե-2018

Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հայտարարություններ անելիս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հատուկ շեշտեց, որ իրենց՝ ընդդիմության կողմից առաջադրված հարցարումները կոչված են նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը արագ զարգանա, եւ որ իրենց նպատակը ՀՆԱ-ն կրկնապատկելը, եռապատկելն է՝ եւ սա սկզբում:

Պատգամավորը նշեց, թե երբ ասվում է, որ այս բյուջեն կապ ունի կառավարության հնգամյա ծրագրի հետ, իրենք՝ հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտապես փորձել են հասկանալ, թե ինչո՞վ է կապված 5-ամյա ծրագրի հետ:

«Ինչպե՞ս է կապված այս բյուջեն 2040 թվականին 4 միլիոն բնակիչ ունենալու հետ: Մենք ուզում ենք տեսնել ու հասկանալ, որպեսզի նաեւ դուք հավատաք դրան, որպեսզի նաեւ ժողովուրդը դրան հավատա ու սպասի»,- նշեց Արտակ Զեյնալյանը:

Պատգամավորը ուշադրություն հրավիրեց այնհանգամանքի վրա, որ երբ բյուջեի նախագծի հեղինակներին հարց է ուղղվում, թե ինչպե՞ս է այս բյուջեն նպաստելու, որ երկրում գրանցվի 5 տոկոսանոց տնտեսական աճ, ապա պատասխանները լինում են՝ «Ռուսաստանում տնտեսական իրավիճակը կլավանա՝ լավ կլինի, միջազգային շուկայում պղնձի գները կբարձրանան ու լավ կլինի» եւ այլն: Ու երբ նշվում է, որ պետք է ավելացնել հարկատուների քանակը, ապահովել ներդրումներ, ապա բյուջեի նախագծով չի հասկացվում, թե ինչպես պետք է ապահովել այդ տնտեսվարողների ավելացումը, կամ նրանց եկամուտների ավելացումը:

«Գիտության համակարգի ֆինանսավորումը չի համապատասխանում արդյունավետ կառավարման սկզբունքներին, կրթությանը չի համապատասպանում, սոցիալականը չի համապատասխանումն եւ մենք ի՞նչ ենք ասում՝ ասում ենք ավելացնելու ենք անվտանգության ապահովումը, ու դրա համար ավելացնելու ենք պաշտանության, ազգային անվտանգության ու ոստիկանության ծախսերը: Ոստիկանության ծախսերն ինչո՞ւ ենք ավելացնում, ինչո՞ւ ենք մենք պահում այդքան ոստիկաններ, աշխարհում առաջին տեղում ենք՝  մեկ շնչին հասնող ոստիկանների քանակով: Եթե ժողովուրդը հավատա այս երկրին, իրեն դիտարկի, որպես ընդհանուրի մաս՝ պատասխանատու երկրի համար, այլ ոչ թե սպառող, ապա նրանցից յուրաքանչոյրը պատրաստ է լինեու ապահովել ավտանգությունը, պաշտպանության ու անվտանգության յուրաքանչյուր ոտնձգություն դիտարկելու է որպես իր անձի, իր սեփականության հանդեպ ոտնձգություն: Մենք քննադտում ենք բյուջեի նախագիծը, որպեսզի ուղղվի, կատարելագործվի»,- նշեց Արտակ Զեյնալյանը:

Ելույթով հանդես եկավ «Ելք» խբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Արամ Սարգսյանը: Սկզբում նա ընդգծեց, որ կուզեր, որպեսզի իր խոսքն ընկալվեր ոչ թե որպես ընդդիմադիրի խոսք, այլ որպես մտահոգ մարդու, քաղաքացու խոսք: Արամ Սարգսյանը շեշտեց, որ բյուջեի՝ ԱԺ ներկայացված նախագիծն անձամբ իրեն չի բավարարում, քանի որ բյուջեն, որպես քաղաքական փաստաթուղթ, պետք է ունենա հստակ քաղաքական ուղեգիծ եւ երկարաժամկետ ծրագիր: Այնուհետեւ Արամ Սարգսյանը հռետորական հարց հնրեցրեց, թե որո՞նք են այն ուղղությունները, որոնք Հայաստանին, որպես պետության, պետք է ապահովեն եկամուտներ:

«Առաջին ոլորտը, որպես այդպիսին, ես համարում եմ մարդը: Բազմաթիվ անգամներ եւ ՀՀԿ-ի ներկա գտնվող ներկայացուցիչներից շատ-շատերը, նաեւ նախագահը հայտարարել են, որ մեր երկրի համար մեկ հարստությունը մարդն է՝ իր ունակություններով: Եղբայրս՝ Վազգենը ընդհանրապես ասում էր, որ փոքր երկրները, իրենց խնդիրները լուծելու համար, պետք է համամարդկային խնդիր լուծեն, դրանով իսկ կլուծեն նաեւ իրենց խնդիրը: Մեր ժողովուրդը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ տվել է աշխարհին այնպիսի անհատներ, որոնք լուծել են համամարդկային խնդիրներ: Հիմա ի՞նչ ենք անում մենք, նման անհատներ ունենալու, որը նույնն է՝ գիտությունն ու կրթությունը զարգացնելու առումով՝ ընդամենը 700 միլիոն՝ 1 միլիարդի չափ գումար ենք տվել կրթության համակարգին, ու դրանով ուզում ենք, որ կրթությունը զարգանա՞, «Լույս» հիմնադրամով տարեկան 10-12 երեխա ենք ուղարկում արտասահման սովորելու, որոնց մեծ մասը հետ չի վերադառնում, իսկ հետ վերադարձածն էլ պարտավոր է ՀՀԿ-ական դառնալ՝ սա՞ է մեր մոտեցումը, ի՞նչ ենք անում այս ուղղությամբ, կամ կա՞ բյուջեում այս ուղղությանը վերաբերող որեւէ մոտեցում. անձամբ ես չեմ տեսել»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Որպես Հայաստանում զարգանալու եւ զարգացում ապահովելու պոտենցիալ ունեցող ոլորտներ, որոնք շոքեքարշի նման Հայաստանի տնտեսությունը կարող են տեղից պոկել, պատգամավորը  նշեց՝ դա արդյունաբերությունն է, մասնավորապես՝ գունավոր մետալուրգիան, իհարկե սեւ մետալուրգիայի հնարավորություններ էլ ունենք: Արամ Սարգսյանն այս առումով շեշտեց, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանում ունենանք մետաղաձուլական գործարան:

«Մենք 150 հազար տոննայի չափ որպես կոնցենտրատ, արտահանում ենք Հայաստանից. դրա հնգակի քիչ պատրաստի արտադրանքի տեսքով ուղղակի կարող ենք արտահանել: Ի՞նչ ենք անում մենք 20-24-26 տոկոս կոնցենտրանտ վաճառելու փոխարեն, որ վաճառենք մաքուր մետաղ, իսկ դա համակարգաստեղծ կառույց է, դրա հիման վրա կարող է  զարգանալ թե՛ կաբելի արտադրությունը, թե՛ քիմիան, հազարավոր մանր ու միջին ձեռնարկություններ կձեւավորվեն, որոնք այդ համակարգի շրջանակներում իրենց գործունեությունը կծավալեն: Երկորրդ ուղղությունը, որով Հայստանը կարող է զրագանալ՝ դա էներգետիկան է, որտեղ մենք ունենք արեւի եւ քամու էներգիայի հնարավորություններ: Հայաստանի 55 տոկոսը չի մշակվում, բայց արեւային էներգիա ստանալու համար հրաշալի տարածքներ են, բայց չկան մեր էներգետիկ հնարավորություների գնահատականները, որոնք պետք է ամբողջ աշխարհին ներկայացվեն, գովազդվեն, որպեսզի, օրինակ, Բուլղարիայում նստած բուլղարը տեսնի, որ այստեղ այսքան քամի կա, հոսանքի գինն էլ այսքան է, այիսնքն՝ շահավետ ու գա այստեղ ներդրում անի»,-  ասաց Արամ Սարգսյանը:

Նրա մատնանշած երրորդ պոտենցիալ ունեցող ուղղությունը մեր ջուրն է: Այս առումով էլ պատգամավորը մատնանշեց, որ մենք 3 տարին մեկ Սեւանի չափ ջուր կորցնում ենք՝ լցնելով Արաքս, որտեղից այդ ջուրը գնում է՝ բոլորս էլ գիտենք թե ուր:

«Ե՞րբ պետք է մենք դառնանք իսկապես ջուր վաճառող երկիր, խոսքը Ջերմուկի ու Բջնիի մասին չէ, իհարկե շնորհակալություն այդ մարդկանց, որ շշերով այդ ջուրը վաճառում են, այլ խոսքը խողովակաշարով ջուր վաճառելու մասին է: Մենք կարող ենք ջրի մաքրման գործարաններ դնել՝ ամբողջ արաբական աշխարհում այդ ջուրն ավելի թանկ է, քան նավթը: Իսկ այդ արաբական աշխարհը, իրանի Մազանդարանի դաշտը եւ այլն, մեզանից 1200 մետր ցածր են՝ մեր ջուրն ինքնահոս կգնա այնտեղ: Ի՞նչ ենք անում այս ուղղությամբ՝ ոչինչ»,- ասաց պատգամավորը:

Արամ Սարգսյանը խոսեց նաեւ գյուղատնտեսության մասին ու շեշտեց, եթե որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, գյուղացուն պետք է էժան ջուր տալ, իսկ դա հնարավոր կլինի, երբ մեր ջուրը վաճառենք այլ երկրներին ու գոյացած միջոցների շնորհիվ էժան ջուր տանք: Նա նշեց նաեւ, որ գյուղացու հողի հարկը պետք է նվազեցնել՝ դա էլ հնարավոր կլինի անել մշակության համար ոչ պիտանի, բայց արեւային էլեկտրակայանների համար պիտանի հողերի շահագործման հաշվին ստացված եկամտից:

«Իմ նշած ոլորտները ինչ-որ իմաստով իրար հակասող են, բայց մեծ հաշվով՝  փոխլրացնող են. ա՛յ, հենց այդ փոխլրացնող քայլերի մասին պետք է լիներ մեր պետբյուջեի նախագիծը, որ ես կողմ քվերակեի: Ու անկախ նրանից, թե ով կներկայացներ փոխլրացնող բյուջեն, ես կողմ կքվեարկեի: ներկայացրել եք նախագիծ, որտեղ բյուջեի մուտքային մասն է ու ծախսային մասը՝ սա հաշվապահական փաստաթուղթ է՝ ոչ ավելին»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5952 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս