Երևան
12 °C
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այսօր հադես է եկել պարզաբանմամբ, որը վերաբորվում է «Առինջ մոլի» առեւտրականների կողմից իրականացվող բողոքի ակցիաներին: Պարզաբանաման մեջ ուշագրավ համեմատականներ կան «Առինջ մոլի» եւ այլ տոնավաճառների վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք ՊԵԿ պարզաբանումը:
«Բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ-ը պարտավոր է արձագանքել
Առևտրի իրականացման վայրերում գործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումները հատկապես վերջին օրերին շահարկվում են ներկայացուցիչների որոշ խմբերի կողմից, որոնք փորձում են, թաքնվելով սոցիալական և մի շարք այլ խնդիրների հետևում, խույս տալ հարկային պարտավորությունների պատշաճ կատարման գործառույթից` ապավինելով բողոքի զանգվածային դրսևորումներին:
Շուրջ մեկ տարի ընթացող բացատրական և նախազգուշական լայնածավալ միջոցառումներից հետո, չարձանագրելով տոնավաճառներում գործող տնտեսվարողների հարկային վարքագծի բարելավման էական միտումներ, 2017 թվականի նոյեմբերից միայն կոմիտեն տոնավաճառներում նախաձեռնեց հսկողական միջոցառումներ, մինչդեռ վերջիններիս գործունեության վերաբերյալ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքում արձանագրված տվյալները չափազանց խոսուն էին:
Մասնավորապես` առևտրի իրականացման վայրերի կազմակերպիչների գործունեությունն ուսումնասիրելու համար կոմիտեում բացվել է 196 հանձնարարագիր (ցանկը կցվում է), որից ընդամենը 31-ը` «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ում («Առինջ մոլ»): Պարզվել է, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող ընկերությունը («Առինջ մոլ»), ունենալով, ի դեպ, ամենաշատ հարկ վճարողների քանակը, համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մասնավորապես՝ եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն:
Ի դեպ, «Փեթակ», «Սուրմալու» և առևտրի կազմակերպման ևս 22 այլ վայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողները պետական եկամուտների կոմիտեի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները, իսկ «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ն («Առինջ մոլ») ցանկացած՝ անգամ հարցը քաղաքականացնելու գնով ջանք չի խնայում՝ խուսափելու հարկերը ողջ ծավալով հայտարարագրելուց և վճարելուց: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից հարկ վճարողներին, այդ թվում՝ առևտրականներին ներկայացվող պահանջները նոր չեն և սահմանված են ՀՀ օրենքներով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական մարմին, կարծում է, որ սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող և դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է, իսկ, այսպես կոչված՝ «մեղմ վարչարարությունը» կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի. բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ-ը պարտավոր է արձագանքել: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնք խախտում են ՀՀ հարկային օրենսդրությունը, ՊԵԿ-ի կողմից դիտարկվում են որպես ռիսկային, և վերջիններիս նկատմամբ, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային տեսչություններն իրականացնում են հսկողական միջոցառումներ: Միաժամանակ համապատասխան օրենքի համաձայն` պետական եկամուտների կոմիտեն իրավասու է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օպերատիվ հարցում, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում և գնում, իրերի և փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում, օպերատիվ ներդրում և օպերատիվ փորձարարություն:
Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել՝ խոշոր բիզնեսի փոխարեն փոքր և միջին բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն և չհարկվող շրջանառության դեմ կողմնակալ պայքար իրականացնելու մասին: Այդ պարզունակ մեղադրանքներին լավագույնս հակադրվում են ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների արձանագրած ցուցանիշները, որոնք, ի դեպ, հրապարակային են:
Պետական եկամուտների կոմիտեն նշված պարզաբանմանը կից անհրաժեշտ է համարում հրապարակել նաև առևտրի կազմակերպման վայրերի գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև հասարակությանն առհասարակ, սեփական վերլուծությամբ հետևություններ կատարել վերջին օրերին այդքան աղմուկ բարձրացրած բազմաչարչար խնդրի կապակցությամբ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT