Երևան
12 °C
Տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկ է արել, որ բյուջեում տեղ գտնի մի դրույթ, ըստ որի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիա տրամադրվի: Պատճառն այն է, որ ընկերությունը իրականացրած ուղեւորափոխադրումից շահույթ չի ստացել, աշխատել է վնասով: Նախատեսվում է պետական բյուջեից ռուսական ընկերությանը տրամադրել 308 մլն դրամ սուբսիդիա: Հետաքրքիր զուգադիպությամբ այս գումարը մոտ է 2018 թվականի սոցիալական ոլորտից կրճատած գումարին: Ոլորտից կրճատվել է 365 միլիոն դրամ:
Armtimes.com-ն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանին խնդրեց մեկնաբանել, ավելի ճիշտ կլիներ, եթե այդ գումարը հատկացնեին սոցիալական ոլորտի՞ն, թե՞ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:
«Մեծ հաշվով այդ գումարն անուղղակի կերպով կրկին սոցիալական ոլորտ է ուղղվում: Մեր քաղաքացիների գնացքով ուղեւորափոխադրումն իրականացնելու ուղեվճարը չբարձրացնելու նպատակով կառավարությունն այդ գումարը հատկացրել է: Մենք պետք է հասկանանք, թե սոցիալական ոլորտին ուղղելն էր ճիշտ այդ գումարը, թե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տալը: Ցանկությունը մեծ է, որ այն ուղղենք սոցիալական ոլորտին, բայց արդյո՞ք սա սոցիալական չէ»,- պատասխանեց ընդդիմադիր թեւի պատգամավորը:
Բարգատյանը մյուս կողմից նաեւ բարձրաձայնեց, որ եթե կառավարությունը այդ սուպսիդիան չտրամադրի, ապա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իրավունք ունի պայմանագրի համաձայն բարձրացնել ուղեվճարը, որպեսզի կարողան փոխհատուցել իր վնասները:
«Այլ հարց է, որ մենք աուդիտով կարողանանք ապացուցել, որ այդ վնասները իրականում չկան, եթե դա չենք կարողանում տրամադրել, ուրեմն հանուն մեր քաղաքացու դա տրամադրում ենք, որպեսզի նա թանկ չվճարի, բայց, ես կողմ եմ, որ այդ գումարը ուղղվի աղքատության ամենաաղքատ խավի 2 տոկոսին, քանի որ նրանք հազվադեպ են օգտվում գնացքից: Եթե կարողանանք ապացուցել, որ վնասն առաջացել է վատ մենենջմենթի, անհարգի ծախսերի, բարձր աշխատավարձի եւ այլնի արդյունքում, ապա մենք կարող ենք, ըստ պայմանագրի, բողոքել իրենց ավելորդ ծախսերի համար: Վերջերս բավականին չարաշահումներ բացահատվեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ամենաաննշան սարքավորումները ներկրվում են ՌԴ-ից, երբ կարող են դրանք տեղում ձեռք բերել, սակայն հաշվում են ներկրված թանկ ապրանք եւ գումարած ճանապարհածախս»,- ասում է «Ծառուկայն» դաշինքի պատգամավորը:
Ռուսական ընկերությանը 308 մլն դրամ հատկացնելն, ըստ Բագրատյանի, մեր հանրապետության համար շատ ճոխ գումար է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT