Կարեւորը՝ հաղթեցինք, վաղուց չէինք հաղթել. Միրանյանը՝ 3 ամիս անց կրկին հաղթելու մասին

«Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը կարեւորում է ոչ թե իր գոլը, այլ թիմի հաղթանակը: Երեկ՝ նոյեմբերի 19-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի «Արարատի» դեմ խաղի 76-րդ րոպեին նրա խփած միակ գոլի շնորհիվ ավելի քան 3 ամիս դադարից հետո «Փյունիկը» կրկին հաղթանակ տարավ: Վերջին անգամ մրցակցի նկատմամբ առավելության էր հասել օգոստոսի 11-ին. 2-րդ տուրում 2:1 հաշվով պարտության էր մատնել «Գանձասար-Կապանին»: Երեկ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Միրանյանը խոսեց հաղթանակի եւ իր գոլի մասին:

«Տպավորությունները շատ լավն են: Կարեւորը, որ հաղթեցինք ու 3 միավոր վաստակեցինք, շատ վաղուց չէինք հաղթել, թեեւ լավ խաղ էնք ցուցադրում: Վաղուց գոլ չէի խփում, բայց կարեւորն այն է, որ թիմը հաղթեց: Նշանակություն չունի՝ ես կխփեմ, թե մեկ ուրիշը: Կարեւորը, որ ողջ թիմն աշխատանք կատարեց, ու փառք Աստծու ստացվեց, խփեցի գոլը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աստիճանաբար բարելավում է մարզավիճակը:

Միրանյանն ադրադարձավ նաեւ թիմում մարզչական փոփոխությանը: Մոտ 3 շաբաթ առաջ Ալեքսեյ Երյոմենկոն հեռացավ զբաղեցրած պաշտոնից եւ նորից գլխավոր մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա թիմը գլխավորում էր 2016-2017 մրցաշրջանի ավարտից հետո մինչեւ Երյոմենկոյի գալը:

«Կարեւորը, որ հաղթել ենք, ուրեմն փոփոխությունը դեպի լավն է գնում: Կարեւորը, որ այսպես շարունակենք»,- ասաց նա:

«Փյունիկը» Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 12 խաղ է անցկացրել՝ մրցակիցներից 1-ով պակաս: «Արարատի» դեմ 2-րդ շրջանի հանդիպումը դեռ չի կայացել: Հաղթել է 2 անգամ,  5 խաղում պարտվել է, եւս 5 հանդիպում ավարտել է ոչ-ոքիով: 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 5-րդ, հորիզոնականը: Գերազանցում է միայն հետնապահ «Արարատին», որն ունի 6 միավոր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2743 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում