Երևան
12 °C
Մոսկվան լավատես չէ ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում մոտ ապագայում: Նման ակնարկ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ արեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը Երեւան է ժամանել Բաքվում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ բանակցություններից հետո: Բաքվում ասել էր, որ Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ Վաշինգտոնն ու Փարիզը։ «Համանախագահները հանդիպում են նախարարների հետ, պարբերաբար այցելում են տարածաշրջան։ Հուսով եմ, որ նախագահների՝ անցած ամիս կայացած հանդիպումը կնպաստի առաջխաղացմանը հակամարտության կարգավորման հարցում»,- նաև ասաց Լավրովը:
Նա հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացումը:
Երեւանում կայացած բանակցություններից հետո Լավրովը եւս նշեց, որ դրական է, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը լավ են արտահայտվում վերջերս Ժնևում միմյանց հետ հանդիպման արդյունքների մասին: Ըստ Լավրովի, այդ վերաբերմունքը կարող է օգնել առաջ գնալ կարգավորման գործում:
Նա վստահեցնում է, որ կվերլուծեն, թե ուր են հասել հակամարտության կարգավորման գործում եւ կփորձեն ակտիվ ջանքեր ձեռնարկել՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար, սակայն ՌԴ-ն լավատես չէ արագ կարգավորման հասնելու հարցում: «Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են: Նա այսպես արտահայտվեց պատասխանելով «Կոմերսանտ» պարբերականի հարցին՝ հնարավոր եղա՞վ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ապահովել Բաքվում և Երևանում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ անցկացրած հանդիպումների շնորհիվ:
Ի պատասխան տրված հարցին Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: «Դրանք բանակցային սեղանի վրա են: Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթում, և դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Դրան բալանսավորված փաստաթղթեր են, եւ մեկ տարր առանձնացնելու դեպքում կխխատվի բալանսը: Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք»:
Ռուսաստանցի լրագրողը նաեւ հայտարարեց, որ համաձայն տեղեկություների նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տարեվերջին Վիեննայում: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ տեղեկություններ չունի այն մասին, որ դեկտեմբերին նախագահների հանդիպում է անցկացվելու: «Ես նման տեղեկություններ չունեմ», - ասաց նա եւ կրկնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում պետք չէ «հեծանիվ հորինել»:
«Ես մեկ շաբաթ առաջ հայտարարել էի, որ դժվար է հորինել նոր հեծանիվ: Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, տարրերը դրված են բանակցությունների սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր, կուտակված որոշակի նյութ կա: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները: Ադրբեջանն ասում է, որ մենք կարիք չունենք բանակցելու հիմնական սկզբունքների շուրջ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Չնայած Ադրբեջանի, «մեղմ ասած, ոչ այնքան ոչ կառուցողական դիրքորոշմանը», ըստ Նալբանդյանի, բանակցությունները պետք է շարունակել, որովհետև դրանց այլընտրանք չկա: «Հայաստանը տրամադրված է կառուցողական ձևով շարունակել աշխատել, հանդիպել նախագահների մակարդակով, նախարարների, բայց առաջիկայում նման բան չի նախատեսվում», - հավաստիացրեց նա՝ նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար պետք է ուղղակի Բաքվի՝ հանրային մակարդակում կատարվող հայտարարությունները համապատասխեն գործողություններին:
Այս համատեքստում նա հիշեցրեց Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Կազանում տեղի ունեցած հսնդիպումը:
«Կազանի հայտնի հանդիպումից առաջ ԱԳ նախարարները 3-4 հանդիպում էին անցկացրել, հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի տեքստը համաձայնեցված էր: Հանդիպումից 10 օր առաջ ստացվեց տեքստը եւ ռուս նախարարի կից նամակն այն մասին, որ տեքստում փոփոխություններ չեն կատարվելու: Սակայն ադրբեջանական կողմը հանդիպմանը ներկայացավ 10, նույնիսկ 12 փոփոխություններով: Եվ սա առաջին դեպքը չէ: Մինչեւ Կազանը նման բան է եղել Սոչիում, Աստրախանում, Սանկտ Պետերբուրգոմ», - հայտրարեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT