Հուսանք՝ հետագայում ավելի լավ կներկայանանք «Միսս աշխարհում». Գոհար Հարությունյան

«Միսս Արմենիա» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը տրամաբանական է համարում «Միսս աշխարհ» 2017-ում Հայաստանի գրանցած ցուցանիշը: Մոտ 1 ամիս՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 18-ը, Չինաստանի Սանյա քաղաքում կայացած մրցույթում հաղթող դարձավ հնդկուհի Մանուշի Չխիլլարը, իսկ ՀՀ ներկայացուցիչ Լիլի Սարգսյանը չկարողացավ ընդգրկվել այն 40 մասնակիցների մեջ, որոնք պետք է պայքարեին տիտղոսի համար: Armtimes.com-ի հետ զրույցում Գոհար Հարությունյանը նշեց, թե ինչու մեծ հույսեր ունենալ պետք չէր:  

«Ինձ համար շատ կարեւոր էր, որ Հայաստանը մասնակցեր, գոնե 1 քայլ արած լինեինք այս բնագավառում: Սպասումս դա էր, բացարձակ հույս էլ չունեի, որ կիսաեզրափակիչ ենք մտնելու, եւ հարցը Լիլիի գործոնը չէ, այստեղ քաղաքականացված պահեր կան: Բայց հուսանք, որ հետագայում ավելի լավ կներկայանանք եւ ավելի մոտ կլինենք մրցույթի պահանջներին: Ամեն ինչ կանենք, որպեսզի ոչ միայն գեղեցկուհին ճիշտ ներկայանա, այլեւ մենք, որպես կազմակերպիչ, ճիշտ ներկայացնենք նրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից՝ գոհ է իրենց կատարած աշխատանքից:

ՀՀ-ն առաջին անգամ էր մասնակցում այս հեղինակավոր մրցույթին, եւ շատ նրբություներ հայ կազմակերպիչներին հայտնի չէին: Գոհար Հարությունյանը ընդգծեց, որ հետեւություններ են արել առաջին փորձից եւ հետագայում դրանք անպայման հաշվի կառնեն: Ըստ նրա՝ իրենք, օրինակ, կարող էին ավելի լավ աշխատել Լիլիին ներկայացնող տեսահոլովակի վրա:

«Տեղյակ չէինք՝ ինչպիսին պետք է լիներ նրան ներկայացնող տեսանյութը: Ամեն տարի նրանք օրինակը դնում են, սակայն դա պաշտոնական կայքում չի մնում, որպեսզի մենք օրինակ ունենանք: Պարզվում է՝ կարող էինք ներկայացնել նախկինում նկարահանած տեսարաններ եւ Հայաստանն ավելի գեղեցիկ ներկայացնել, կարող էինք ավելի գեղեցիկ տեսահոլովակ պատրաստել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հասցրել են կապեր հաստատել մյուս երկրների իրենց գործընկերների հետ, եւ դա կօգնի իրենց հաջորդ տարվան նախապատրաստվելու հարցում:

Գոհար Հարությունյանը եւս մեկ անգամ անդրադարձավ Լիլի Սարգսյանի հասցեին հնչող բացասական կարծիքներին: Մի կողմից արձագանքները բնական է համարում, մյուս կողմից էլ չի հասկանում, թե ինչու են դրանք այդքան սուր:

«Շատ ուրախ եմ, որ այս ամենի ուշադրության կենտրոնում ենք: Եթե չլիներ քննադատություն, եւ լիներ անտարբերություն, շատ ավելի վատ կլիներ: Քննադատությունները շատ էին, բայց նաեւ հակառակ կողմը կա: Մարդիկ կան, որ խիստ, ագրեսիվ ձեւով են մոտենում, կարծես ինչ-որ հանցագործություն արած լինեն Լիլին եւ կազմակերպիչները: Եթե աղջիկը մասնակցել է ազգային մրցույթին, արդար ձեւով հաղթել է ու գնում է երկիր է ներկայացնում, արժե՞ արդյոք շատ կոպիտ ձեւով քննադատել: Անգամ հանցագործություն արած մարդիկ նման քննադատության չեն արժանանում»,- ասաց նա:

Գոհար Հարությունյանը տեղեկացրեց, որ «Միսս Արմենիա 2018»-ի աշխատանքներն ընթացքի մեջ են: Այն կայանալու է, ոչ թե աշնանը, ինչպես այս տարի, այլ գարնանը՝ մայիսին: Նպատակն այն է, որ մինչեւ «Միսս աշխարհը» պատրաստվելու ավելի շատ ժամանակ ունենան: Մեծ շոու չի նախատեսվում: Դրա փոխարեն Գոհարն աշխատելու է հնարավորինս լավ մասնակիցներ ընտրելու վրա: Դա, ըստ նրա, բարդ է լինելու, քանի որ Հայաստանում, թե՛ հայրերն ու եղբայրներն են արգելում աղջիկներին մասնակցել, եւ թե՛ խիստ քննադատությունն ու ծաղրանքն է նրանց հետ պահում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3722 դիտում

Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ

Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին

Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ

Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել

Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը

Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել

Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում

Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու

Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը

Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան, բարձր գնահատել կապերը խորացնելու՝ Բենուա Պայանի ջանքերը

Կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը. ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը. ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ազգային զեկույցը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը

Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 30 հարց է ընդգրկված

Քոչարյանը՝ գործակալ. ինչո՞ւ չի դիմում դատարան. Վահագն Ալեքսանյանը ձայնագրություն է վերահրապարակել

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

«Եվրատեսիլ 2025»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Բազել. երբ տեղի կունենան Պարգի առաջին բեմական փորձը

Ընդդիմության քաղաքական սնանկության մասին. խոսել վարչապետի հրաժարականի մասին և խոստովանել՝ հիմքեր չկան. Չախոյան

Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Բրիգիտտե Հաասին

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 5-ին

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ նաև կարկուտ

Ամփոփվել են 2024-ի ընթացքում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները

Սիմոնյանը հայտնել է՝ սպասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքերն առկա չեն․ Սեյրան Օհանյան