Արտուշ Գաբրիելյանին Ցռան մոզի անվանելու համար Պավել Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին նոյեմբերին նոր մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին դատարանում մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով):

Մասնավորապես, ըստ մեղադրանքի Մանուկյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռերի գործով դատական նիստերից մեկի ժամանակ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանելով «Ցռան մոզի»:

Պետրոսյանն ասաց, որ այսօր գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Մեր հարցին ի պատասխան ասաց, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժող չի ճանաչվել, ոչ էլ հարցաքննվել է: Որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները:

Տպել
6564 դիտում

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը օրակարգային հարց կդարձնի՞ ռեկտորի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Շիրակի մարզպետի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են դատարանի որոշումը

Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հավանականության հարցը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են, մտքեր փոխանակել շուրջ 1,5 ժամ

Հանդիպել են Ղազախստանում ՀՀ դեսպանն ու երկրի պետական քարտուղարը

Այս պարագայում ես կարծիք չունեմ. դպրոցի տնօրենը՝ նախարարի ֆեյսբուքյան գրառման մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ ստացել են դատարանի որոշումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ