Երևան
12 °C
Բրյուսելում նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը թույլ կտա կոնյակի հայաստանցի արտադրողներին եւս 25 տարի Եվրամիությունում իրենց արտադրանքը ներկայացնել «հայկական կոնյակ» ապրանքանիշի տակ:
Այդ մասին ասված է Եվրամիության պարզաբանման մեջ, որը վկայակոչելով գրում է РБК-ն:
Ավելի քան մեկ տարի առաջ, երբ դեռ ընթանում էին շրջանակային համաձայանգրի շուրջ ՀՀ-ԵՄ բանակցությունները, մենք հայտնել էինք, որ խնդրահարույց կետերից է եղել «Կոնյակի հարցը»:
Խնդիրն այն է, որ «Կոնյակ», ինչպես նաեւ «Շամպայն» բառերը ոչ միայն բրենդ են, այլեւ ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական տեղանուններ, որոնք ամրագրված են ապրանքների ծագման տեղանունների եւ աշխարհագրական նշումների միջազգային պահպանությանը վերաբերող Լիսաբոնի (Ծագման տեղանունների պահպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին) եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS (Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին) համաձայնագրերում։ Լիսաբոնի համաձայնագրին անդամակցում են 26 երկիր, իսկ TRIPS համաձայնագրին միացել են ԱՀԿ անդամ ավելի քան 150 երկիր, այդ թվում` ԱՄՆ-ն եւ Հայաստանը։ ՌԴ-ն առայժմ նշված համաձայնագրերին չի միացել։
Ինչպես գրում է РБК-ն, կնքված փաստաթղթում նշվում է, որ «կոնյակ» անունը ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական անուն է, բայց Երևանի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա 25 տարիներին հայ արտադրողները կկարողանան օգտագործել «կոնյակ» անունը և արտահանել այն նույն պայմաններով և նույն անունով, ինչ այժմ:
Նշվում է, որ Եվրամիությունը նաև Հայաստանին կտրամադրի տեխնիկական և ֆինանսական օգնություն, որպեսզի հայ արտադրողները կարողանան աստիճանաբար հրաժարվել «կոնյակ» անունից և այն փոխարինել «բրենդի»-ով:
Գործակալության հետ զրույցում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները վստահերցրել են, որ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին խոսք չի գնա, քանի որ Հայաստանն արդեն մտնում է Մաքսային միության մեջ: ԵՄ-ն նաև կմեծացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, 2017-ից 2020 թվականների ընթացքում կհատկացվի մոտ 160 միլիոն եվրո:
Նշվում է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև կոնյակի մասին հարցի շուրջ քննարկումները շարունակվել են մի քանի տարի:
Չնայած այն հանգամանքին, որ Կոնյակը եւ Շամպայնը աշխարհագրական տեղանուններ են նույն Ֆրանսիայում, եւ այն որպես բրենդ եւ տեղանուն պաշտպանված է համապատասխան միջազգային համաձայնագրով, Հայաստանում կոնյակն արտադրվում է արդեն ավելի քան 100 տարի: Այժմ Հայաստանում գործում են մոտ 50 կոնյակագործական ձեռնարկություններ: Իսկ դա արդեն պատմություն է, շուկայում, հատկապես ԱՊՀ երկրների շուկաներում ճանաչված, իր «նշաձողը» զբաղեցրած ապրանքանիշ, որի փոփոխության դեպքում դժվար թե հարցը միայն իմիջային կորուստներով սահմանափակվի: Այն կարող է հանգեցնել, օրինակ, տվյալ ապրանքի սպառման ծավալների անկման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT