Երևան
12 °C
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական բազայի ձեւավորման շուրջ վերսկսված բանակցությունները թեպետ հիմնվելու են նախկինում բանակցված, սակայն այդպես էլ չստորագրված Ասոցացման պայմանագրի վրա, այնուամենայնիվ կան խնդիրներ, որոնք դեռ ունեն երկար քննարկումների եւ համաձայնեցումների կարիք:
Երեւանի եւ Բրյուսելի առաջիկա բանակցություններում, ինչպես մասնավոր զրույցներում նշում են ԵՄ դիվանագետները, իրեն զգացնել տվող խնդիրներից կլինի «Կոնյակի հարցը»:
«Բանակցությունները Երեւանի հետ բավականին արագ կարող են ընթանալ եւ հասնել ավարտին, եթե հայկական կողմի հետ համաձայնության գանք կոնյակի հարցում: Սա խնդրահարույց թեմաներից մեկն է բանակցություններում»,- մեզ հետ զրույցում հայտնել են տարբեր եվրոպացի դիվանագետներ:
Խնդիրն այն է, որ «Կոնյակ», ինչպես նաեւ «Շամպայն» բառերը ոչ միայն բրենդ են, այլեւ աշխարհագրական տեղանուններ, որոնք ամրագրված են ապրանքների ծագման տեղանունների եւ աշխարհագրական նշումների միջազգային պահպանությանը վերաբերող Լիսաբոնի (Ծագման տեղանունների պահպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին) եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS (Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին) համաձայնագրերում։ Լիսաբոնի համաձայնագրին անդամակցում են 26 երկիր, իսկ TRIPS համաձայնագրին միացել են ԱՀԿ անդամ ավելի քան 150 երկիր, այդ թվում` ԱՄՆ-ն եւ Հայաստանը։ ՌԴ-ն առայժմ նշված համաձայնագրերին չի միացել։
Այլ խոսքերով, Կոնյակը (Շամպայնը, Բորդոն եւ այլն), որպես ծագման տեղանուններ, համաձայն Լիսաբոնի համաձայնագրի, գրանցված են, եւ այլ երկրներում արտադրվող նմանատիպ խմիչքները չեն կարող շրջանառության մեջ դրվել համաձայնագրի անդամ երկրներում այդ անվանումներով կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներով, մասնավորապես՝ կոնյակ կամ հայկական կոնյակ անվանումներով։
Սա մենք մեջբերեցինք կառավարության 2010 թ. Բրենդիի համար առանձին ապրանքային անվանում սահմանելու մասին որոշման նախագծից: Այսինքն՝ եվրոպացիների համար կարեւոր է, որ հայկական կոնյակը վաճառվի կամ արտահանվի այլ ապրանքանիշի տակ, որպեսզի «շփոթություն չառաջացնի»: Հայկական կողմը պնդում է, որ այդ հարցի այլ լուծումներ էլ կան, մասնավորապես Լիսաբոնի համաձայնագրի անդամ երկրներում, կոնյակ արտահանելիս, պահպանվելու են այնտեղ գործող խաղի կանոնները, սակայն այդ տարածքից դուրս, այն է՝ ՌԴ-ում, Հայաստանում արտադրված կոնյակը կարող է վաճառվել «հայկական կոնյակ» ապրանքանիշի տակ, ինչպես այժմ: Նույնն իրականացվում է ԱՄՆ-ում: Այնտեղ եւս արտադրվում է շամպայն, սակայն որպեսզի շփոթություն չառաջացնի, այն անվանվում է «Ամերիկյան շամպայն»:
«Չի կարելի ասել, որ բանակցությունների հիմնական հարցերից է կոնյակը: Կան շատ այլ հարցեր, օրինակ ՀՀ-ի պարտավորությունները այլ միջազգային առեւտրային ռեժիմների շրջանակներում, ԵՄ դիրեկտիվները եւ այլն: Ոլորտները շատ բազմազան են, եւ այդպիսի պարզունակ մոտեցում պետք չէ նախանշել: Ինչ վերաբերում է կոնյակին, ապա խոսքը Լիսաբոնի համաձայնագրի մասին է, որին անգամ ԵՄ ոչ բոլոր երկրներն են միացել: Եթե հիշողությունս չի դավաճանում, նախկինում համաձայնեցված ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրում այս հարցերի վերաբերյալ ունեցել ենք 14 տարով անցումային ժամկետ: Այսինքն՝ այդքան ժամանակ մենք կարող ենք կոնյակ բրենդը գործածել այնտեղ, որտեղ ուզենք, բացի Լիսաբոնի համաձայնագրին միացած երկրները, եւ դրանից հետո նոր պետք է որոշում կայացնենք»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրում խնդիրը միայն կոնյակին չէր վերաբերում, այլ «նաեւ շամպայնին եւ ռոքֆորին»:
Չնայած այն հանգամանքին, որ Կոնյակը եւ Շամպայնը աշխարհագրական տեղանուններ են նույն Ֆրանսիայում, եւ այն որպես բրենդ եւ տեղանուն պաշտպանված է համապատասխան միջազգային համաձայնագրով, Հայաստանում կոնյակն արտադրվում է արդեն ավելի քան 100 տարի: Այժմ Հայաստանում գործում են մոտ 50 կոնյակագործական ձեռնարկություններ: Իսկ դա արդեն պատմություն է, շուկայում, հատկապես ԱՊՀ երկրների շուկաներում ճանաչված, իր «նշաձողը» զբաղեցրած ապրանքանիշ, որի փոփոխության դեպքում դժվար թե հարցը միայն իմիջային կորուստներով սահմանափակվի: Այն կարող է հանգեցնել, օրինակ, տվյալ ապրանքի սպառման ծավալների անկման:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը համակարծիք է, որ ապրանքանիշի փոփոխությունը եւ «բրենդի» անվանումը կհանգեցնի նաեւ ֆինանսական բացասական հետեւանքների, քանի որ «բրենդին» ավելի էժան խմիչք է համարվում, քան կոնյակը:
«Սա, իհարկե, կհարվածի վաճառքի ծավալներին, սակայն այս պահին, ռուբլու անկման ֆոնին, հայկական կոնյակին արդեն հասցվել է մեծ հարված: Այն գրեթե գոյություն չունի ռուսական շուկայում: Այն դարձել է ոչ մրցակցային եւ ոչ գնողունակ ապրանքանիշ: Գործարանները վնասով են աշխատում, բացառությամբ մեկ-երկու գործարանների, որոնք ապահովում են շուկայի 30%-ը: Այս վիճակում, ի՞նչ տարբերություն՝ ինչ է կոչվում այն, մեկ է, չի վաճառվում: Ավելի լավ չի՞ ինքը հիմա անցնի այդ գործընթացը: Սակայն այժմ խնդիրն այն է, թե ինչ անուններ ընտրել, քանի որ բոլոր հնչեղ անունները մասնավորեցված են: Այդ անունները պետք է լինեն հանրաճանաչ եւ հեշտ ընկալվող»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով, այժմ կոնյակի սպառման հարցում Հայաստանը մի խաղի մեջ է, որի արդյունքները կախված են երրորդ երկրներից: Տվյալ դեպքում, Ռուսաստան-ԵՄ եւ Ռուսաստան-Ֆրանսիա հարաբերություններից: «Հայաստանում արտադրվող կոնյակի ծավալների առյուծի բաժինը սպառվում է ռուսական շուկայում, իսկ եթե այդ շուկան չլինի, կամ այն ընդունի Լիսաբոնի պայմանագրի խաղի կանոնները, այդ ժամանակ ի՞նչ ենք անելու», - հարցադրում հնչեցրեց Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ որքան շուտ հայկական կողմը ընդունի այս իրողությունը, այնքան ավելի լավ:
Արշալույս Մղդեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT