ՀՀ-ն աշխատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար. Զարիֆ

Երեւանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բնորոշմամբ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են բազմաթիվ ուղղություններով։

Զարիֆը նոյեմբերի 28-ին՝ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Իրանն ու Հայաստանը լավ հարեւաններ են։ «Իրանը լավ հարաբերություններ ունի հարեւանների հետ»,– ասել է նախարարը եւ նշել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ակտիվ կապերը վերջին տարիներին զարգանում են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։

Մասնավորապես՝ նա նշեց էներգետիկայի եւ տարանցման, բնապահպանության եւ գիտության ոլորտում աշխատանքը։

Իրանի ԱԳ նախարար նաեւ շնորհակալություն է հայտնել հայկական կողմին միջազգային հարթակներում աջակցության  համար։ «Հայաստանն աշխատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,- ընդգծել է նախարարը։

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։  Սակայն, նրա բնորոշմամբ, ներուժն ավելին է, եւ համատեղ ջանքերով անհրաժեշտ է ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը։

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների նախագահների միջեւ պայմանավորվածությունների եւ որոշ ծրագրերի իրականացումը։

Նշվել է ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը։ Համագործակցության կարեւորագույն ուղղությունների թվում են էներգետիկան եւ հաղորդակցությունը։ Նախարարը նշել է, որ է վիզային ռեժիմի ազատականացումից հետո զբոսաշրջիկների հոսքն աճել է։

«Կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացումն ու ԵՏՄ–ի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր՝ անդրադառնալով  Մերձավոր Արեւելքին եւ Իրանի միջուկային ծրագրին»,- ասել է Նալբանդյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3949 դիտում

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել