Երևան
12 °C
2018 թվականի նոյեմբերի 22-ին, երբ կնշվի ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակը, Կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի երրորդ սերնդի թղթադրամները: Երրորդ սերնդի թղթադրամների շրջանառության մեջ դրվելուն զուգահեռ 2-րդ սերնդի թղթադրամները զուգահեռաբար կշարունակեն շրջանառվել մինչեւ շրջանառությունից ինքնըստինքյան դուրս գալը:
Ներկայացված նմուշներից պարզ է դառնում, որ նոր 1 000 դրամ անվանական արժեքով թղթադրաﬕ վրա Պարույր Սեւակի պատկերն է, 2 000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5 000-ը` Վիլյամ Սարոյանի, 10 000-ը` Կոﬕտասի, 20 000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50 000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի, իսկ 100 000-ը դուրս է գալիս շրջանառությունից: Թղթադրաﬓերի դիﬔրեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:
Այսօր «Հայկական ժամանակ»-ը Երեւանի փողոցներում ՀՀ դրամի 3-րդ սերնդի թեմայի շուրջ զրուցել է անցորդների հետ, հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունեն փոփոխության մասին:
«Անձամբ ինձ չի հետաքրքրում, թե ով կլինի փողերի վրա: Կոմիտասը կլինի, թե հիմա ով կա, ինձ ի՞նչ: Փող ա, իրանց համար ֆռցնում են, մեզ ինչ: Սաղ թանկացրին, մնացել էր փող փոխելը: Էն որ ասում է՝ սաղ խաղերը խաղացինք, մնաց սարի սմբուլը, հիմա սրանցն է»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց տաքսու վարորդներից մեկը:
Երբ նրան տեղեկացրինք, որ 100 հազար դրամը դուրս է գալիս շրջանառությունից, անկեղծորեն նշեց, որ ինքը երբեք 100 հազար թղթադրամը չի տեսել:
«100 հազարանոցը ո՞վ է տեսել որ: Մեզ նման մարդիկ, որ քիչ են աշխատում, 100 հազարանոց որտեղի՞ց պետք է տենան: Նույնիսկ 20 հազարանոց չենք տեսնում, վերջին անգամ հինգ տարի առաջ՝ Նոր տարուն եմ 20 հազարանոց տեսել: Էլ որտեղի՞ց իմանամ, թե 100 հազարանոցի վրա ով է: Էդ նույնն է, որ ակվարիումի մեջ սիրուն ձուկ ես տեսնում, բայց չես կարողանում բռնես, ուտես: Նույնն էլ 100 հազար դրամը»,- մեկնաբանեց նա:
Տեւական ժամանակ է, ինչ 2-րդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ են, բայց մեր հարցումների արդյունքից պարզ դարձավ, որ կան քաղաքացիներ, ովքեր հստակ չգիտեն, թե թղթադրամի վրա ինչ պատկերներ են: Հետաքրքիրն այն է, որ հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոչ ոք 100 հազար եւ 50 հազար թղթադրամներ չէր տեսել:
«Հըլը ձեռս 100 հազար չի ընկել, որ իմանամ: Ոչ տեսել եմ, ոչ էլ ծախսել եմ: 50 հազար էլ հըլը չի հանդիպել: 20 հազարի վրա նկարիչ Ավետիք Իսահակյանն է, 10 հազարանոցի վրա Շիրվանզադեն է, 5 հազարանոցի վրա Սայաթ-Նովան է, իսկ 1000-ի վրա սպասի նայեմ, ասեմ, թե ով է՝ Չարենցն է»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ գրպանից հանելով 1000 դրամանոցը:
Մաշտոցի պողոտայում լոտո վաճառողներից մեկն էլ 3-րդ սերնդի թղթադրամների կապակցությամբ նշեց, որ կարեւորն այն կլինի, եթե դրամի արժեքը բարձրանա:
«Փողն արժեք պետք է ունենա, որ չունեցավ, ուզում է իմ նկարը լինի, ոչ մի օգուտ չկա: 20 հազարով մտնում ես խանութ, մի փոքր տոպրակ առած դուրս ես գալիս ու վերջ»,- ասաց նա, իսկ հարցին, թե ովքեր են այժմ պատկերված 2-րդ սերնդի թղթադրամների վրա, գրպանից հանեց փողերը եւ հերթով պատասխանեց:
«Տեսե՞լ եմ 50 հազար դրամանոց, որ իմանամ վրան ով է: 20 հազարանոցի վրա Սահյանն է, կարծեմ 5 հազարի վրա էլ Թումանյանն է: 10-ի վրա էլ Ավետիք Իսահակյանն է»,- գումարը կրկին գրպանը տեղադրելով՝ ասաց լոտո վաճառողը:
Երեւանի բնակիչները նշում էին, որ ամենամեծ դրամական միավորը, որ լինում է մարդկանց մոտ, 20 հազարանոցն է:
«Երեւի ամենաշատը 20 հազարանոցն է, որ մարդկանց ձեռքում լինում է, դրանից ավել չեն ունենում: Կարելի է 50 եւ 100 հազարանոցները շրջանառությունից հանել: Իմ կարծիքով՝ փոփոխության անհրաժեշտություն չկա: Ես հիմա էլ եմ 1000 եւ 10 հազար դրամանոցները խառնում»,- ասաց նա:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհեցին՝ Թումանյանի փոխարեն այլ անձի պատկերով թղթադրամներ շրջանառելու համար:
«Թումանյանին հանում են ու այնպիսի մարդու են դնում, որ հայ ժողովուրդը տեղյակ չէ, այդ մարդու մասին չի էլ լսել: Ես ի՞նչ իմանամ, թե ումով են փոխարինում: Երեւի Պուտինով: Հիմա 1000 դրամանոցի վրա Չարենցն է, ամենապոպուլյարն է: Ես 100 հազար չեմ տեսել, իմ թոշակը ստանում եմ՝ Սահյանն ա, Թումանյանն ա, բայց 1000 դրամը շատ է տպավորվել, դա է հիմնականում ծախսվում իմ կողմից, ուրիշ չեմ ունենում: Դա բիզնեսմեններից հարցրու, թե ովքեր են 50 ու 100 հազարների վրա: Մենք հասարակ մարդիկ ենք»,-ասաց մեզ հանդիպած թոշակառուն:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT