Մարկովը թափթփուկ է, ՌԴ մեդիայի ազատությունը՝ ծիծաղելի. Զոհրաբյանը զանգել է Պետդումա

Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումից առաջ եւ հետո ռուսական մեդիայում առաջացած հիստերիայի շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

Տիկին Զոհրաբյան, նոյեմբերի 24-ից առաջ եւ հետո հանրային կարծիք ձեւավորող ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումը: Մասնավորապես` նոյեմբերի 28-ին НТВ ռուսական առաջատար հեռուստաալիքով եթեր հեռարձակված «Հանդիպման վայրը» քաղաքական շոուի ժամանակ հնչում է կարծիք, որ Հայաստանի ԵՄ մտնելը նման է այն բանի, որ սիրուհին դավաճանում է իրեն կերակրող ձեռքին՝ Մոսկվային: Որպես Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ ի՞նչ գնահատական եք տալիս այս երեւույթին: Նկատի ունենանք նաեւ, որ սա առաջին դեպքը չէ. ոչ վաղ անցյալում էլ ՌԴ ՊՆ-ին պատկանող «Զվեզդա» հ/ը-ն ՀՀԿ-ի եւ ֆաշիզմի միջեւ ընդհանրություններ էր գտել:

- Ես ուզում եմ բոլորին, այդ թվում՝ ՌԴ-ի մեր գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ Հայաստանը ինքն է որոշում իր փոխգործակցության ձեւաչափը ԵՄ-ի, ՌԴ-ի եւ այլ երկրների ու կառույցների հետ: Այո, մենք Ռուսաստանի հետ ունենք ամուր ռազմադաշնակցային գործակցություն, բայց դա չի նշանակում, որ կլինի փորձագետ, կլինի Սերգեյ Մարկովի նման թափթփուկ, ով իրենք իրավունք պետք է վերապահի նման տգեղ, անպարկեշտ եւ հեգնական տոնով խոսել Հայաստանի մասին:

Քիչ առաջ ես խոսեցի Պետդումայի մեր որոշ ռուս գործընկերներ պատգամավորների հետ, ովքեր նշեցին, թե դա այս կամ այն փորձագետի կարծիք է եւ երբեք ոչ՝ Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, բայց այդ ու հանդերձ, եթե Ռուսաստանը բավականին հեղինակավոր հեռուստաընկերություններով համաձայնագրի ստորագրումից առաջ եւ ստորագրումից հետո նման հեգնական, իռոնիկ եւ ոչ կոռեկտ ձեւակերպումներ են հնչում, ինձ համար առնվազն հասկանալի չէ, թե ինչու՞ մեր արտաքին գերատեսչությունից որեւէ արձագանք չկա՝ այսօրինակ պահվածքին:

Մեր ռուս գործընկերներն ասում են, որ սա ազատ փորձագետի կարծիք է, բայց ես չեմ կարծում, որ դա ազատ հիմնավորում է: Յուրաքանչյուր երկիր պետք է հարգի իր գործընկերոջ ինքնիշխանությունը:

- Ռուս գործընկերներ ասելով՝ Պետդումայի ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական թեւի ներկայացուցիչներին նկատի ունեք: Ովքե՞ր էին արդարացնում НТВ-ի եթերը:

- Խոսել եմ «Единая Россия»-ի («Միասնական Ռուսաստան» ՌԴ-ի իշխող քաղաքական ուժը) մի քանի գործընկեր պատգամավորների հետ, ովքեր ընդգրկված են ԵԽԽՎ-ում: Ինչպես ասացի՝ նրանք նշեցին, որ դա չի կարող լինել երկրի պաշտոնական դիրքորոշումը:

- Տիկին Զոհրաբյան, Ձեր խոսքում նշեցիք, որ արտաքին գերատեսչության կողմից որեւէ արձագանք չեք տեսնում: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն ՀՀ ԱԳՆ-ը եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

- Ինչ-որ ասում է Սերգեյ Մարկովի նման թափթփուկը, ով ֆինանսավորվում է Ալիեւի վարչակարգից, մոտեցում կա, որ չարժի այդ կարգի գործիչներին պատասխանել: Ես հակված կլինեի սա անարձագանք թողնել, եթե նման հաղորդումները եւ գնահատականները չհնչեին միլիոնանոց լսարան ունեցող հեռուստաալիքներով, ուստի ես կարծում եմ, որ ԱԳՆ-ից որոշակի ներքին մեսիջների փոխանակում կլինեն կամ արդեն եղել են: Հույս ունեմ, որ դեսպանի կողմից եւս մտահոգություններ հայտնված կլինի:

- Դուք հավատու՞մ եք ռուս Ձեր գործընկերների ասածներին, որ ռուսական մեդիայի հնչած կարծիքներն ազատ փորձագետների կարծիքներ են այն դեպքում, երբ, եթե ոչ բացահայտ, ապա այլ ուղիներով НТВ-ն ֆինանսավորվում է իշխանական ճամբարից:

Մենք այդ բոլորը շատ լավ հասկանում ենք, բայց երբ խոսում ենք իրենց հետ, իրենք ասում են, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում հեռուստաընկերություններն ունեն խմբագրական ազատություն: Ինձ համար ծիծաղելի  պատճառաբանություն է, որ Ռուսաստանի հեռուստաընկերություններն ունեն ազատություն, որովհետեւ առնվազն Ռուսաստանի դեպքում ես մի քիչ վերապահում ունեմ, որ նման կարծիք կարող է հնչել, միայն այն բանի համար, որ դա փորձագետի կարծիք է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8427 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս