Երևան
12 °C
Գիշերային ակումբները բազմաբնակարան շենքերին հարող հատվածներից հանելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի նախորդ տարի տված հանձնարարականից հետո օրենսդրական նախաձեռնության փաթեթ է պատրաստվել: Մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծն այժմ գտնվում է նախարարական կոմիտեում, եւ մի քանի օր հետո այն կհայտնվի կառավարության նիստի օրակարգում: Փաթեթի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբում մի քանի ամիս է ներգրավվել է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը: «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Վարդեւանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ի՞նչ մեխանիզմներով են գիշերային ակումբները, կարաոկեները եւ այլ ժամանցի վայրերը դուրս բերվելու բազմաբնակարան շենքերից, եւ ի՞նչ լուծումներ են մշակվել, որպեսզի եւ բնակիչները գոհ մնան եւ գործարարները չտուժեն:
- Պարոն Վարդեւանյան, մենք գիտենք, որ մի քանի ամիս է ինչ դուք աշխատանքային խմբում եք, մինչդեռ հանձնարարականը մեկ տարի առաջ է տրվել: Վարչապետի հանձնարարականի վերաբերյալ ի՞նչ քայլեր են կատարվել մինչ օրս:
- 2017 թվականի հուլիսին ես ստացա ցուցում վարչապետից՝ մասնակցել աշխատանքներին: Խոսքը գնում էր օրենքի մշակման մասին: Մենք մեր գործընկերների հետ բավականին հետաքրքիր օրենսդրական աշխատանք ենք կատարել: Նոյեմբերի երկրորդ կեսին մենք արդեն ունեցանք օրենքի նախագիծը: Նախագիծը նախարարական կոմիտեում երեկ է քննարկվել:
- Ո՞ր օրենքում եք փոփոխություններ նախաձեռնել, թե՞ օրենսդրական փաթեթ է:
- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենք ունենք, որով կարելի է ասել, ամբողջությամբ կարգավորվում են հանրային սննդի օբյեկտների, ծառայություն մատուցող օբյեկտների գործունեությունը: Փոփոխություններ ենք նախաձեռնել այդ օրենքում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, «Տեղական տուրքի մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում եւ «Երեւան քաղաքի մասին» օրենքում:
- Տնտեսվարողներին խիստ պատի՞ժ է սահմանվելու:
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով ենք այդ հարցը կարգավորել: Հեստապարային ակումբների տեղակայումը (ստրիպտիզ-բարերը-խմբ.) բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակելի տարածքներում, ինչպես նաեւ պատմամշակութային հաստատությունների, հիվանդանոցների, պետական եւ ՏԻՄ-երի վարչական շենքերի տարածքներում օրենքի ուժով արգելվելու է: Խոսքը ոչ միայն հեստապարային ակումբների, այլեւ՝ դիսկոտեկների, կարաոկեների, շոգեբաղնիքների մասին է: Բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակելի տարածքներում արգելելու ենք նման տեսակի ծառայություն մատուցող օբյեկտների գործունեությունը:
- Փաբերը, ռեստորանները չե՞ն մտնում այդ արգելքի տակ:
- Մենք ուսումնասիրում ենք, եւ լուծումը փորձել ենք տալ հաշվի առնելով՝ համաչափությունն ու ոսկե միջինը: Պատկերացնում ենք, որ ցանկացած քաղաք, տրամաբանական է, որ ունենում է սրճարաններ, ռեստորաններ: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այն օբյեկտներում, որոնք տեղակայվում են բազմաբնակարան շենքերում, ինչն էլ ենթադրում է՝ մարդկանց շատ ավելի մեծ հոսք, վարքագծային դրսեւորումներ են լինում, որ պարունակում են ակնհայտ ռիսկ վարչական կամ ընդհուպ մինչեւ քրեորեն հետապնդելի արարքների կատարման:
-Մենք գտել ենք, որ սրճարանի, ռեստորանի կամ փաբի աղմուկն էկվիվալենտ չէ այն աղմուկին, այն ռիսկայնությանը, որն առկա է գիշերային ակումբների, կարաոկենետրի, դիսկոտեկների գործունեության պարագայում:
Մենք հաշվի ենք առնում լռության պահպանման վերաբերյալ այժմ գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կարգավորումները: Այդ հարցին լուծում ենք տալու օրենսգրքում փոփոխություններով: Այսօրվա կարգավորումները, որոնցով, աղմուկի համար առաջին անգամ որպես պատասխանատվության միջոց է սահմանվում նախազգուշացումը, ակնհայտորեն մեղմ է: Մենք պատկերացնում ենք, որ շատ ավելի խիստ պետք է լինի մոտեցումը: 23:00-ից ցանկացած օբյեկտի կամ նույնիսկ անձի կողմից լռության կարգի խախտումն առաջացնելու է լուրջ հետեւանքներ:
- Ենթադրենք՝ օրենքն ընդունվում է 2018 թվականին: Ո՞ւր են գնում գիշերային ակումբները, եւ մնացած ժամանցի օբյեկտները:
- Մենք նախատեսում ենք անցումային ժամկետ: Խոսքը գնում է օրենքն ընդունելուց հետո 12-ամսյա ժամկետի մասին: Ցանկացած նմանատիպ օբյեկտի սեփականատեր համայնքի ղեկավարի, քաղաքաշինության կոմիտեի հետ կարող է ընտրել իր օբյեկտի համար ցանկացած այլ վայր կամ փոխել իր գործունեության տեսակը, կամ էլ փակել: Դա իր որոշելիքն է: Մեկ տարի ժամկետը լավ լուծում է եւ կարծում եմ՝ մտահոգություն ունենալ պետք չէ: Մենք օրենքով նաեւ կնախատեսենք, որ նման օբյեկտի տեղափոխումը կամ ցանկացած այլ լուծում չպետք է լինի ի հաշիվ քաղաքացիների հանգստի իրավունքի: Բազմաբնակարան շենքից նման օբյեկտի գտնվելու հեռավորությունը հետագայում կսահմանվի ենթաօրենսդրական ակտերով՝ ավագանու որոշում եւ այլն:
- Քանի՞ գիշերային ակումբ, կարաոկե եւ շոգեբաղնիք կա, որ գտնվում է բազմաբնակարան շենքի տարածքում:
- Խոսքը գնում է 22 օբյեկտի մասին՝ 10 հեստապարային ակումբ, 2 դիսկոտեկ եւ 10 կարաոկե: Մի հետաքրքիր տվյալ էլ ասեմ: Երեւան քաղաքից դուրս մենք նման օբյեկտ չունենք, որը տեղակայված լինի բազմաբնակարան շենքի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում: Երեւան քաղաքից դուրս մենք նման խնդիր չունենք:
- Իսկ բիզնեսմենները, որոնք նման ծառայությունների մատուցմամբ են զբաղվում չե՞ն դժգոհում, թե այս ինչ եք անում, հազիվ մի կարաոկե ենք բացել եւ աշխատում ենք:
- Պատահական չէ, որ հանձնարարականը տրվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Նախարարությունն ուղղակի կապն ապահովողն է գործարար միջավայրի եւ տնտեսվարողների միջեւ: Տարված աշխատանքների ժամանակ դիմադրություն կամ կոշտ մոտեցում այս հարցով չի եղել, որովհետեւ յուրաքանչյուր նման գործունեություն ծավալող անձը պետք է իմանար, որ խնդիր ունի նաեւ բաժնային սեփականության հետ: Եթե մեր հասարակության իրավագիտակցության մակարդակը ավելի բարձր լիներ, ապա հավատացած եղեք մի քանի դատական գործ էինք ունենալու, որով վիճարկվելու էր նման օբյեկտների առհասարակ տեղակայման որոշումը բազմաբնակարան շենքերի տարածքներում՝ անկախ այս օրենքի լինելուց կամ չլինելուց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT