Հայերենով երգող չինացի դերասանն ունի հայ ընկերներ ու սովորում է հայերեն

Չինացի դերասան, Հարվարդում տնտեսագիտություն ուսումնասիրող ուսանող Մայքլ Հյոն «Հայաստան» տեսանյութը պատրաստել է Հայաստանի նկատմամբ իր սերն արտահայտելու համար: 2015 թ. ամռանը 2 ամիս ապրել է այստեղ, պրակտիկա է անցել ՀՀ Կենտրոնական բանկում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա պատմեց՝ ինչպես է առաջացել տեսանյութի գաղափարը:

«Ես ապրել եմ Հայաստանում եւ իսկապես հաճույք եմ ստացել այդտեղ իմ անցկացրած ժամանակից: Որոշեցի տեսանյութ պատրաստել այն մասին, թե որքան եմ կարոտում այդ ժամանակաշրջանը: Ես այդտեղ ընկերներ ունեմ: Նրանցից շատերը Կենտրոնական բանկից են: Շատ եմ սիրում հայերի բարությունն ու պրակտիկ մտածելակերպը: Այս կիսամյակ ես նաեւ հայոց լեզվի դասընթաց եմ անցնում, եւ տեսանյութն իմ կիսամյակային քննության նյութն է»,- ասաց նա՝ խոստովանելով, որ դեռ այնքան էլ լավ չի խոսում հայերեն:

Տեսանյութը նաեւ մարտահրավեր է, որն ընդունողները պետք է այն դիտելով՝ մի ամբողջ լավաշ ուտեն, նկարահանեն, տարածեն ֆեյսբուքում՝ նշելով իրենց ու եւս 5 ընկերների: Մայքլն ասում է, որ գոհ կլինի, եթե անգամ մարդիկ միայն դիտեն իր աշխատանքը:

«Մարդիկ խոսել են այդ մասին, սակայն վստահ չեմ, որ ինչ-որ մեկն արդեն ընդունել է մարտահրավերը: Իմ հիմնական նպատակը եղել է «Հայաստան» տեսանյութի միջոցով հայկական մշակույթը տարածելը: Հետեւաբար, եթե նույնիսկ մարդիկ միայն լսեն երգը եւ տեսնեն տեսանյութի լավաշը, գոհ կլինեմ: Իհարկե, եթե որոշեն ընդունել մարտահրավերը, շատ ավելի ուրախ կլինեմ:

Մայքլ Հյոն, որը բացի տնտեսագիտություն ուսումնասիրելուց, նկարահանվում է գովազդներում, տեսանյութը նոյեմբերի 27-ին տեղադրել է իր պաշտոնական էջում: Այն ավելի քան 42 հազար դիտում ունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5671 դիտում

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը