Լենինգրադյան տնակային ավանի խնդիրներն անվերջ են

Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանը հերթական թաղամասերից մեկն է, որտեղ մարդիկ ապրում են 21-րդ դարին ոչ համապատասխան: Չկա ջուր, չկա կոյուղի ու չկա գազամատակարարում: Մինչ քաղաքի կենտրոնում փորձում են վերահսկել քաղաքաշինական տեսքի պահպանումը` ապամոնտաժելով տնակ-տաղավարները, Լենինգադյան տնակային ավանում վիճակը շարունակում է օրհասական ու անմխիթար մնալ:

Աղետի ու ոչ աղետի հետեւանքով ձեւավորված ավանում տասնյակ տարիներ բնակություն են հաստատել հարյուրավոր ընտանիքներ, բնակիչներ, ովքեր ապրում են ժամկետանց վագոն-տնակներում, զուրկ են մարդավայել ապրելու պայմաններից, որին էլ գումարվում են սեզոնային խնդիրները:

Թաղամասի մի հատվածում ջրամատակարարումը առհասարակ բացակայում է, երկար ճանապարհ են անցնում` ծորակներից դույլերով  ջուր կրելու համար, չնայած որ նոր կառուցված ջրագիծն անցնում է հենց թաղամասի հարեւանությամբ: Թաղամասի մյուս հատվածում կոյուղագիծն է վնասվել: Կոյուղաջրերը անարգել հոսում են, ստեղծելով գարշահոտություն ու դառնալով հիվանդությունների պատճառ:

Աղբահանությունը եւս տնակային ավանի բնակիչների համար չլուծված խնդիր է մնում: Ավանում աղբարկղեր տեղադրված են փողոցի հակառակ կողմում` շենքերի հարեւանությամբ: Բնակիչները կամ ստիպված են աղբը հասցնել փողոցի հակառակ կողմ, կամ էլ որ ամենահարմար ու ամենահեշտ տարբերակն է՝ նետել հարեւանությամբ հոսող Տանձուտ գետը, ինչի հետևանքով կրծողների պակաս ավանում ու տնակներում չի զգացվում:

Ի թիվս վերը նշված խնդիրների, ավանում գազաֆիկացումը եւս բացակայում է: Այս դեպքում եւս, ջրամատակարարման նման, գազի խողովակները եւս անցնում են ավանի հարեւանությամբ:

Երկաթից ու թիթեղից տնակները ջեռուցելու միակ տարբերակը փայտե վառարանն է, վառում են ինչ հնարավոր է: Տարիներ շարունակ ապրելով անմարդկային պայմաններում՝ վագոն-տնակների բնակիչներին կյանքը սովորեցրել է պայքարել ամեն ինչի դեմ ու ամեն ինչի համար, սակայն կորցրել են հավատը իշխանությունների նկատմամբ, չհավատալով, որ մի օր էլ իրենք կապրեն մարդուն վայել պայմաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43419 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել