Սերժ Սարգսյանը պլանավորում է ավելի շատ մնալ իշխանության. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը դժվարանում է թվարկել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիներին արձանագրված որեւէ ձեռքբերում, իսկ բացթողումների շարքն անսպառ է: Քաղաքագետը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ի մի բերեց Սարգսյանի իշխանության բացթողումներն ու անդրադարձավ նրա հետագա պաշտոնավարման հնարավորությանը:

- Պարոն Գրիգորյան, մի քանի ամսից կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարին: Նրա կառավարման տարիներին արձանագրված ձեռքբերումներից ու բացթողումներից որո՞նք կառանձնացնեք:

- Ընդհանրապես դժվար է ձեռքբերումներ արձանագրել, որովհետեւ ձախողումներն այնքան շատ են եղել: Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն իշխանության է եկել մարտի 1-ի ճգնաժամով, որից հետո տնտեսական ճգնաժամն է սկսվել ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում: Հայաստանը ռեկորդակիր էր՝ 14 տոկոսից ավելի անկումով: Հետագայում պետական պարտքը սկսել է 1.5 միլիարդ դոլարից աճել՝ հասնելով 6.3 միլիարդ դոլարի: Արտագաղթը շարունակվել է: Այս պայմաններում ապրիլյան պատերազմն է տեղի ունեցել, տարածքներ եւ մարդկային կյանքերի կորուստ է եղել: Եթե ընդհանուր որակենք Սերժ Սարգսյանի կառավարումը, կարելի է որակել ավելի շատ որպես ճգնաժամային կառավարում:

Մի քանի դեպք հիշեցնեմ՝ 2008 թվականի մարտի 1-ի ճգնաժամ, 2014 թվականի նոյեմբերին Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռը, որից հետո կրկին ճգնաժամ առաջացավ, Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, 2015 թվականին Արցախի ուժային կառույցները «Նախախորհրդարանի» անդամներին Բերձորում ծեծեցին, 2015 թվականի փետրվարին Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան բախումը տեղի ունեցավ, Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները, եւ 2016 թվականին «Սասնա ծռեր»-ի գործողությունները: Կարելի է նմանատիպ շատ բաներ հիշեր եւ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ճգնաժամեր եւ ճգնաժամերին արձագանքներ են եղել, ոչ թե հաջողություններ կամ արդյունավետ կառավարում:

- Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը որեւէ կերպ ձեռքբերում կարո՞ղ ենք համարել:

- Մեծ հաշվով՝ Սերժ Սարգսյանը որեւէ ձեւով փորձ չի կատարել ստատուս քվոն պահպանելու: Ավելին, ըստ իր խոսքերի՝ ինքը Կազանում պատրաստ է եղել տարածքներ հանձնել, որպեսզի փոխարենը միջանկյալ ստատուս ունենա Արցախը, որից հետո անկախության հանրաքվե լինի: Ստատուս քվոն պահպանվել է ուժերի դասավորվածության ու Արցախի խնդրի շուրջ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

- Ասացիք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը սկսվել է մարտի 1-ի ճգնաժամով: Սարգսյանի մասնակցությա՞մբ առաջացավ մարտի 1-ը:

- Իր մասնակցությամբ: Այդ ժամանակ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը, բայց ինքը՝ որպես ժառանգորդ է եղել: Հրամանները տվել է Քոչարյանը, բայց ինքն է մասնակցել այդ որոշումների կայացմանը, որոնցով հետագայում ինքը դարձավ նախագահ:

- Մարտի 1-ի չբացահայտումն իր կամքո՞վ է պայմանավորված:

- Միանշանակ, իր կամքի արտահայտումն է: Ինքն է եղել իշխանության եւ ցանկացած գործ, եթե իշխանությունը ցանկանա, ապա կբացահայտվի, մանավանդ, երբ կան տեսահոլովակներ, ձայնագրություններ եւ բազմաթիվ այլ նյութեր:

- Մենք գիտենք, որ հայ-թուրքական երկխոսության նախաձեռնությունը եղել է Սերժ Սարգսյանինը, որը հետագայում փակուղի մտավ: Ինչպե՞ս եք գնահատում այդ երկխոսության հանգամանքը:

- Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանն այդ գործընթացը սկսել է ոչ թե ցանկություն ունենալով հայ-թուրքական հարաբերությունները բարելավել, այլ մարտիմեկյան ճգնաժամից որոշակիորեն դուրս գալու համար է արվել: Եթե նկատել եք Սերժ Սարգսյանը հիմնականում փորձում է արտաքին աշխարհի հետ իր հարաբերությունները բարելավել հիմնականում ներքին ճգնաժամեր հաղթահարելու համար: Եթե ԵՄ-ի հետ նոր կնքված պայմանագիրը նայեք, ապա այն ավելի շատ տնտեսական ճգնաժամին արձագանքել է, այլ ոչ թե հարաբերությունների բարելավմանը միտված երկարաժամկետ գործընթաց:

Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվ գործընթացը սկսվեց 2009 թվականից: Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վիկիլիքսյան փաստաթղթերի վկայությամբ, համաձայնվում է ԱՄՆ դեսպանի հետ, որ պատրաստ են որոշ չափով թուլացնել ճնշումն իշխանության նկատմամբ, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա բանակցելու: Սարգսյանն ավելի շատ օգտագործեց մարտի 1-ի գործընթացի վրա միջազգային հանրության ճնշումը թուլացնելու համար: Բնականաբար, միջազգային հանրությունը պատրաստ էր աչք փակել, որպեսզի Սերժ Սարգսյանը գնար այդ գործընթացին: Սարգսյանը մի քանի անգամ ՄԱԿ-ի ամբիոնից հայ-թուրքական արձանագրությունների հարցը ուղարկեց գրողի ծոցը, ու արժանացավ դաշնակցության աջակցությանը, բայց արդյունքում որեւէ բան չի եղել:

- Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրությունը, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններում Սերժ Սարգսյանի քայլերը պետության ինքնիշխանության վարկանիշի վրա ի՞նչ հետք են թողել:

- Սուվերենության վրա շատ բացասական է ազդել ԵԱՏՄ-ին միանալու 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, որն ավելի շատ վասալային որոշում էր: Հայաստանն ավելի քան 3 տարի բանակցեց ԵՄ-ի հետ եւ արդյունքում հայտնվեց ԵԱՏՄ-ում մեկ գիշերվա ընթացքում: Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ այդ որոշումը եղել է մեկ գիշերվա ընթացքում: Այդ որոշմանը հետեւել է Հայաստանի պարտքի դիմաց Գազպրոմի բաժնեմասի հանձնելը, ամբողջ ենթակառուցվածքները ՌԴ-ին հանձնելը: Սուվերենության բոլոր գործիքները Սերժ Սարգսյանը զիջել է, եւ այստեղ բացասական մեծ ազդեցություն է ունեցել: Ի դեպ, երբ որ ԵԱՏՄ-ի որոշումը կայացվեց, հանրությանը փորձում էին համոզել, որ անվտանգության համար կայացված որոշում է, բայց արդյունքում 2016 թվականին հայտնվեցինք պատերազմում, եւ ունեցանք մարդկային եւ տարածքային մեծ կորուստներ:

Այսքան բացասական հանգամանքներ արձանագրելուց հետո, Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հեռանկարն ինչպե՞ս եք գնահատում:

- Եթե Սերժ Սարգսյանը որոշեց մնալ, իսկ դրա համար նա նաեւ Սահմանադրությունն է փոխել, միանշանակ բացասական է լինելու: Շատ հաճախ է աշխարհի տարբեր երկրներում այդպես լինում, երբ որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան ձախողումեր է արձանագրում, ավելի մեծ ցանկություն է ունենում մնալու, որովհետեւ գնալը ծանր գին ունի: Սերժ Սարգսյանն ավելի շատ այդ ուղղությամբ է մտածում, ավելի շատ մտածում է, թե ինչպես մնալ, քան հեռանալ իշխանությունից:

- Ստիպվա՞ծ է մնում:

- Ես չէի ասի, որ ստիպված է մնում: Այնպես չի, որ ինքը ստիպված է մնում, բայց երբ որ ձախողումներ է ունեցել, մտածում է ձախողումներն ինչ-որ ձեւ փակելու, եւ ինչ-որ որ կերպ զարգացնելու մասին: Նույնիսկ հաջողություն գրանցած առաջնորդները, օրինակ՝ Պուտինը, Էրդողանը, որոնք իրենց կառավարման ընթացքում իրենց երկրում տնտեսական բարեփոխումներ են կատարել՝ ՀՆԱ-ի բարձրացում եւ այլն, երբ որ որոշել էին 3-րդ փուլով մնալ երկրի կառավարման ղեկին, երկիրը հասցել են ճգնաժամի փուլում: Եթե Սերժ Սարգսյանը որոշեց մնալ, ապա ձախողումներն ավելի են խորանալու:

- Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շարունակականությունն ավելի իրատեսակա՞ն եք համարում, քան այն, որ հնարավոր է փոփոխություն տեղի ունենա:

- Սերժ Սարգսյանը կհեռանա, երբ որ ճնշում լինի: Ճնշումն ավելի շատ ներքաղաքական իմաստով նկատի ունեմ, քան համակարգային, որովհետեւ համակարգային ճնշում ամեն դեպքում կա: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պլանավորում է ավելի շատ մնալ ու ինքն ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա մնալ, եւ շարունակել իր գործունեությունը, բայց նաեւ հնարավոր են սցենարներ, որոնք իրեն ճգնաժամի առաջ կկանգնեցնի: Օրինակ՝ Մուգաբեն (Զիմբաբվեի նախկին առաջնորդը) մտածում էր մնալ իշխանության, բայց ինչ-որ մի պահի դա չստացվեց: 20-21-րդ դարերում ավելի է դժվարացել երկարատեւ պահել իշխանությունը, քանի որ սոցիալ-տնտեսական համակարգերը նոր դերակատարներ են ստեղծել եւ բացառված չէ, որ ներքին ապստամբություն լինի: Կարող է թվալ, թե ամեն ինչ հանգիստ է, իշխանությունը վերահսկում է, բայց ինչ-որ մի պահից այդ ամենը վերահսկողությունից դուրս է գալիս: Այդ դեպքում՝ Սերժ Սարգսյանի հետ էլ հնարավոր է նման բան տեղի ունենա:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20190 դիտում

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն