Առաջիկայում ՏԻՄ համակարգում համայնքի սոցաշխատողի 50 հաստիք կկազմավորվի

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» համատեղ ծրագրի մեկնարկին: Եռամյա ծրագիրը իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 1,600,000 ԱՄՆ դոլար:

Միջոցառման ժամանակ ներկա էին նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը , ՀՀ մարզպետներ, համայնքային ծառայողներ, ՀՀ ՏԿԶ նախարարության ներկայացուցիչներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարար Դ.Լոքյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին եւ նշել, որ այն համայնքների համար խիստ կարեւորություն ներկայացնող խնդիր է լուծում: «Միջոցառման կարեւորությունը մեծ է, քանի որ մեր տեղական ինքնակառավարման մարմինները համարվում են այն առաջնային օղակը, որն ուղղակի հարաբերվում է մեր բնակչության հետ: Բնակչություն, որն ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ եւ դրանց լուծումը մենք դիտարկում ենք ոչ թե միջնորդավորված, ոչ թե որոշակի հեռավորությունից, այլ ցանկանում ենք, որ այն լուծվի հենց բուն համայնքում, համայնքի ուժերով, համայնքի մասնագետներով: Եվ այսօր ձեզ հետ միասին ֆիքսում ենք, որ ունենք փաստաթղթերի փաթեթ, գործընթացի որոշակի անցած ճանապարհ, քանի որ արդեն մեկ տարի խոշորացվածհամայնքներն ունեն իրենց համապատասխան մասնագետները սոցիալական ոլորտի համար»,- նշել է նախարարը:Նա կարեւորել է այն փաստը, որ USAD-ի եւ Վորլդ Վիժն կազմակերպությունների օժանդակությամբ արդեն իսկ հստակ ձեւակերպվել է, թե ով է լինելու սոցիալական պաշտոնյան համայնքում, ինչ ֆունկցիաներ է իրականացնելու, պաշտոնի ինչպիսի անձնագիր է ունենալու, ինչ հմտությունների է տիրապետելու։ Ներկաներին Դ. Լոքյանը տեղեկացրել է, որ կառավարության եւ Համաշխարհային բանկի համապատասխան ծրագրով ստեղծվող սոցիալական աջակցության կենտրոնները միաձուլվում են համայնքային սոցիալական գրասենյակների հետ եւ 2019 թվականին ամբողջական փոխանցվելու են համայնքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի գործընկերներին, նաեւ վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել սոցիալական աշխատողների վերապատրաստման հարցում:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Դեբորա Գրիզերն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցության համար, նշել է, որ իրենք կարեւորում են սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության եւ տեղական գործընկերների հետ սերտ ու շարունակական համագործակցությունը: «Նոր ծրագիրը հենվելու է սոցիալական պաշտպանության եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում Հայաստանի կառավարության բարեփոխումներին աջակցող ԱՄՆ ՄԶԳ այլ ծրագրերի ձեռքբերումների վրա:Հայաստանի 264 համայնքներում ավելի քան 50 համայնքային սոցիալական աշխատող կներդրվեն ծրագրի արդյունքում` հզորացնելով սոցիալական պաշտպանության ոլորտը համայնքային մակարդակում եւ արձագանքելով խոցելի մարդկանց կարիքներին»,-ասել է Դեբորա Գրիզերը:

Առաջիկա տարիների ընթացքում ծրագիրը կաջակցի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը, ինչպես նաեւ սերտորեն կաշխատի թիրախային համայնքների հետ՝աջակցելով սոցիալական խնդիրների հայտնաբերման, կանխման եւ հասցեագրման կարողությունների զարգացմանը՝ այդպիսով խթանելով Հայաստանում համայնքային սոցիալական ծառայությունների կայացումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3162 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա