Գյումրու քաղաքապետի հրահանգը կամ ինչպես չնեղացնել վարչապետին

Գյումրի քաղաքի ավագանու նիստն այսօր բոյկոտեց «ԳԱԼԱ» խմբակցությունը: Բոյկոտի պատճառն այն էր, որ ավագանու նիստի օրակարգում չէր ներառվել խմբակցության հեղինակած ուղերձը, որն ուղղված էր վարչապետ Կարեն Կարապետյանին:

Բոյկոտից հետո «ԳԱԼԱ» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավական բոլոր հիմնավորումները, որոնց համաձայն՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը օրենքի խախտմամբ իրենց հեղինակած ուղերձը չէր ներառել ավագանու նիստի օրակարգում:

Ավագանու ընդդիմադիր խմբակցության հեղինակած ուղերձի նպատակը ՀՀ կառավարությունից 550 մլն դրամ սուբվենցիա (Պետական նպաստ տեղական մարմիններին՝ որոշակի նպատակներով) խնդրելն էր Գյումրու մանկապարտեզները Երեւանի մանկապարտեզների նմանությամբ անվճար դարձնելու նպատակով: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանին տեղեկացրել է, որ այդ նախագիծը կընդգրկվի դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում ավագանու Մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաեւ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց եւ դրական եզրակացություն ստանալուց հետո: Մինչդեռ նոյեմբերի 27-ին դրվել է քննարկման բոլորովին այլ՝ Գյումրու ավագանու Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում եւ չի դրվել քննարկման իր մատնանշած երկու հանձնաժողովների նիստերում: Այդ ամենից հետո ուղերձը քննարկվել եւ քվեարկվել է Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում եւ ստանալով բացասական եզրակացություն՝ չէր ներառվել ավագանու նիստի օրակարգում այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամների դեմ եւ կողմ ձայները հավասարաչափ են եղել, իսկ հանձնաժողովի նախագահը այդ դեպքում դեմ է քվեարկել:

«ԳԱԼԱ» խմբակցության անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն armtimes.com-ի հետ զրույցում անդրադարձավ կատարված անօրինականության քաղաքական ենթատեքստին:

«Ես կարծում եմ, որ քաղաքապետի ուղիղ հրահանգն է եղել, որովհետեւ քաղաքապետի խոսքի բովանդակությունից հասկացվեց, որ ինքն էլ է դեմ վարչապետին նման ուղերձով դիմելուն: Ես կռահում եմ, որ իրենց կարծիքով վարչապետին նման ուղերձով դիմելուց հետո վարչապետը պետք է մերժի, եւ վարչապետը վատ լույսի ներքո ներկայացվի գյումրեցիների առաջ: Կամ կառավարությունից ուղղակի հասկացրել են՝ մեզանից փող չուզեք, այս պրակտիկան նախկինում եղել է»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ նշելով, որ սովարաբար իշխանությունը նման դիմումները մերժում է, բայց այս անգամ հարցը փորձում են արգելափակել ավագանու մակարդակով:

«Մյուս հարցն այն է, որ կարող էին թողել, որ ուղերձը մտներ ավագանու նիստի օրակարգ եւ մեծամասնությամբ մերժվեր: Այդ դեպքում հարվածի եւ քննադատության տակ կընկներ «Բալասանյան» դաշինքը եւ 16-17 հոգի ավագանու անդամներ: Իրենք գնացել են ամենահեշտ ճանապարհով. հարցը թողել են աշխատակազմի քարտուղարի վրա, որը ինքնիրավչություն է կատարել, ինքնագլուխ կերպով որոշել է օրենքը մեկնաբանել յուրովի»,- նշեց ավագանու անդամը:

Լեւոն Բարսեղյանի խոսքով, քավության նոխազ են դարձրել աշխատակազմի քարտուղարին, սակայն «ԳԱԼԱ» խմբակցությունը ուղերձի նախագիծը նորից դրել է շրջանառության մեջ եւ հույս ունեն, որ ավագանու դեկտեմբերի 21-ին նիստի օրակարգում հարցը կներառվի: «Եթե էլի փորձեցին մանիպուլյացիաներ անել ու չմտցնել, մեզ մնում է հարցը լուծելու երկու ճանապարհ: Մեկը դատական կարգով վիճարկելը, իսկ մյուսը՝ ստորագրություններով հարցը մտցնել ավագանու նիստի օրակարգ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ նախկինում ստորագրություններով հաջողվել էր ավագանու նիստի օրակարգ հարց ներառել, որը եղել էր Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին: Այդ ժամանակ անհրաժեշտ էր եղել հավաքել մոտ 800 չափահաս քաղաքացու ստորագրություն:

Անդրադառնալով ուղերձի բովանդակությանը, մեր զրուցակիցն ասաց, որ իրենց նպատակն այն է, որ կառավարությունն աջակցի, որպեսզի գյումրեցի փոքրիկները կարողանան անվճար հաճախել մանկապարտեզ, ինչպես որ Երեւանի դեպքում է: Դիտարկմանը, որ Երեւանի բյուջեն հնարավորություն է տալիս մանկապարտեզներն անվճար դարձնել, քանի որ տեղական տուրքից մեծ գումարներ են գոյանում, որը Գյումրիի հետ համեմատել հնարավոր չէ, Լեւոն Բարսեղյանն արձագանքեց, որ խնդիրը շատ ավելի խորն է եւ Երեւանում քիչ է հայտնի կամ հայտնի չէ այդ մասին:

Ավագանու անդամը նշեց, որ ՀՀ գործող օրենսդրությամբ եւ տնտեսական զարգացման ցուցանիշներով ու օրենքով ստացվել է այնպես, որ Երեւան քաղաքի բյուջեն անհամեմատ հզոր է, քան մնացած համայնքների բյուջեները: Բարսեղյանը հիշեցրեց, որ գործող վարչապետը երբ 2011 թվականին Երեւանի քաղաքապետն էր, առաջարկեց մայրաքաղաքի մանկապարտեզները դարձնել անվճար, քանի որ բյուջեն թույլ է տալիս: «Երբ մենք քննադատում ենք, մեզ ասում են, քանի որ Երեւանը հարուստ է, ապա կարող են նման բան անել»,- ասաց Լեւոն Բարսեղյանն ու իր վերլուծությունը ներկայացրեց: Համաձայն դրա, մայրաքաղաքի բյուջեն մեկ շնչի հաշվով մոտ 80 հազար դրամ է, որի մեջ չեն մտնում դպրոցական կրթության եւ առողջապահության համար հատկացված գումարները: «Այդ դեպքում Գյումրիում մեկ շնչին հասնող գումարը մոտ 22-23 հազար դրամ է, Վանաձորի դեպքում՝ մոտ 20-22 հազար դրամ է, Եղեգնաձորի դեպքում՝ 15 հազար դրամ է եւ այլն: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանն իր քաղաքացու հաշվով ծախսելու համար ունի 3-4 անգամ ավելի շատ գումար, քան Վանաձորում է, Գյումրիում է: Համահարթեցման օրենքով է, բայց իրականում համահարթեցում տեղի չի ունենում: Դա խտրականություն է, որի արդյունքում Երեւանում հնարավոր է լինում մանկապարտեզն անվճար դարձնել եւ ասֆալտապատել քաղաքը»,- ասաց Լեւոն Բարսեղյանն ու ընդգծեց, որ այդ մասին ոչ կառավարությունն է ուզում լսել, ոչ էլ Ազգային Ժողովը: Գյումրի քաղաքի ավագանու անդամը նկատում է նաեւ, որ երեխաները մեղավոր չեն, որ ծնվել են Գյումրիում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3566 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում