Երևան
12 °C
Այն, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առանձնակի խարիզմայի եւ համառության տեր քաղաքական գործիչ է՝ նույնիսկ իմաստ չունի քննարկել։ Բայց նրա ներկայությունը Ուկրաինայի քաղաքական կյանքում հենց սկզբից հաստատեց այդ երկրի կատարյալ անլրջությունը, որի մասին կասկածներ դեռ շատ վաղուցվանից կային։
Արդեն երկու օր Ուկրաինայի իրավապահ մարմինները մայրաքաղաք Կիեւում չեն կարողանում ձերբակալել Սահակաշվիլիին, չնայած նրա ձերբակալման որոշումը կայացված է, նրա գտնվելու վայրը հայտնի է, եւ անգամ օպերատիվ խումբ էր ուղարկվել նրա ետեւից։ Նույնիսկ հաջողվել էր մի պահ բռնել նրան, բայց համախոհները Սահակաշվիլիին դուրս կորզեցին իրավապահների ձեռքից, երբ նա ձեռնաշղթաներով արդեն իսկ գտնվում էր ոստիկանական մեքենայում։ Սրա շուրջ շատ վարկածներ առաջ քաշվեցին, բայց հիմա մեր խնդիրը վարկածներ քննարկելը չէ, որովհետեւ այդ վարկածներից ցանկացած մեկի ճշմարտացի լինելը մի բանի մասին է վկայում. Ուկրաինա պետության անլրջության։
Հիմա էլ Սահակաշվիլին, ըստ ուկրաինական մամուլի հաղորդագրությունների, գրավել է այդ երկրի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի ստորաբաժանումներից մեկը, որը գտնվում է «Կիեւ» հյուրանոցում։ Ընդ որում, սա արել է համախոհների բավական փոքր խմբով, հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, երբ Ուկրաինայի իրավապահ մարմինների ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին նրան ձերբակալելու որոշման մասին։
Այս կոնտեքստում բացարձակապես էական չէ՝ հիմնավորվա՞ծ են Սահակաշվիլիի դեմ ուղղված մեղադրանքները, թե՞ անհիմն են։ Որ տարբերակն էլ լինի, եզրակացությունը մեկն է. Ուկրաինան ծիծաղելու չափ անլուրջ պետություն է։ Եթե մեղադրանքները հիմնավոր են, ու նրան չեն կարողանում ձերբակալել, եզրակացությունը դա է։ Իսկ եթե մեղադրանքները կեղծ են, ու այնքան կեղծ են, որ նույնիսկ մեղադրանքի հեղինակները չեն կարողանում դրանից բխող գործողություններ անել, եզրակացությունը կրկին նույնն է։
Հաջորդ դրվագը, որ նույնպիսի տխուր եզրակացության է հանգեցնում, Սահակաշվիլիի կողմից Ուկրաինայի սահմանի հատումն էր՝ այդ երկրի իշխանության՝ նրա մուտքն արգելելու որոշման պայմաններում։ Նա ուղղակի եկավ, եւ ուղիղ եթերում հատեց սահմանը, ու ոչինչ չպատահեց։ Արդեն մի քանի ամիս է՝ նա Ուկրաինայի ներսում է, եւ էլի ոչինչ չի պատահում։ Եվ տվյալ դեպքում ամենեւին էլ էական չէ, հիմնավորվա՞ծ էր նրա մուտքն արգելելու որոշումը, թե՞ ոչ։ Երկու դեպքում էլ հետեւությունը նույնն է. Ուկրաինան անլուրջ պետություն է։
Սա պարզ էր նաեւ այն ժամանակ, երբ հերթական իշխանափոխությունից հետո Ուկրաինայի նախագահը Սահակաշվիլիին հրավիրեց եւ նրան նշանակեց Օդեսայի նահանգապետ։ Պարզ էր, որ Վրաստանում հետախուզման մեջ հայտնվելուց հետո Սահակաշվիլին ոչ մի ապաստան չուներ եւ ավելորդ բեռ էր դարձել Եվրոպայի ու Ամերիկայի համար, եւ միջազգային բոսերը նրան պարզապես կախեցին Ուկրաինայի վզից։ Եթե այսպես է, եւ եթե նույնիսկ այդպես չէ, եւ նոր հեղափոխություն արած Ուկրաինան ներսում լիդերներ ու կառավարողներ չուներ, եւ նրան օդի ու ջրի նման պետք էր Սահակաշվիլիի աջակցությունը, հետեւությունը կրկին նույնն է. Ուկրաինան անլուրջ պետություն է։
Այս հետեւությունը, որ Սահակաշվիլիով ընդամենը հաստատվում է, շատ ավելի վաղ էր ծնվել։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեկ գիշերվա մեջ պարզապես վերցրեց Ղրիմը։ Դա երեւաց նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի իրադարձությունների ժամանակ, երբ պարզվեց, որ 20 տարվա ընթացքում անսահմանափակ ռեսուրսների տեր անկախ պետություն Ուկրաինան նույնիսկ «ճ» կարգի բանակ չունի՝ ինքն իրեն պաշտպանելու համար։ Սա մի փաստ է, որից պարզապես պետք էր գետինը մտնել։ Չնայած՝ Սահակաշվիլիի քաղաքական գործունեությունը Ուկրաինայում՝ Ուկրաինայի գետինը մտնելու լավագույն վկայությունն է։
Ինչքան էլ խարիզմատիկ, ինչքան էլ տաղանդավոր, բայց Սահակաշվիլին մեծագույն ցանկության դեպքում անգամ նման գործունեություն չէր կարող ծավալել աշխարհի որեւէ երկրում։ Ոչ Գերմանիայում կամ Ֆրանսիայում, որտեղ նրան կչեզոքացնեին երեքուկես րոպեում, ոչ նույնիսկ Ադրբեջանում կամ Հայաստանում, ոչ նույնիսկ իր հարազատ Վրաստանում։ Եթե Սահակաշվիլին իմանար, որ Վրաստան վերադառնալու եւ չձերբակալվելու շանս ունի, դա թերեւս կաներ անմիջապես։ Բայց քանի որ Վրաստանը Ուկրաինայի համեմատությամբ չափազանց լուրջ պետություն է, նա Վրաստան չի վերադառնում եւ սեփական հայրենիքի համար մեռնելու փոխարեն պատրաստ է մեռնել հանուն Ուկրաինայի։
Եվ, ի դեպ, չափազանց հետաքրքիր է, թե Սահակաշվիլիի գործոնին ինչպես են վերաբերվում Ռուսաստանում։ Ռուսական բոլոր հեռուստաալիքները անդադար, արդեն երկար ամիսներ ժամեր են տրամադրում Սահակաշվիլիին քլնգելուն եւ քննադատելուն։ Առաջին հայացքից թվում է, թե Ռուսաստանում Սահակաշվիլիին ոչնչացնելու խնդիր են դրել։ Բայց երբ հաշվի ես առնում, թե հակառուսական ինչ տրամադրություններ կան Ուկրաինայում, Մոսկվայի ծրագիրը պարզ է դառնում։ Նրանք հասկանում են, որ ռուսական լրատվամիջոցներով հակասահակաշվիլիական քարոզչությունը հակառուսական տրամադրություններով ապրող Ուկրաինայում շարունակում է ակտուալ պահել Սահակաշվիլին։
Եվ ինչքան շատ նրա քարտը խաղարկվի ուկրաինական քաղաքական թատերաբեմում, այնքան ավելի ակնհայտ կդառնա Ուկրաինա պետության անլրջությունը։ Իսկ դա այն է, ինչ պարզապես անհրաժեշտ է Մոսկվային։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT