Ղարաբաղում նոր պատերազմ այսօր որեւէ մեկին պետք չէ, խաղաղությունը կամրապնդվի. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեծ հույսեր չունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջիկայում բեկումնային իրադարձություններ տեղի կունենան: Այս մասին Բաբայանն ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝  երեկ տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հարցին պատասխանելով: Արցախի նախագահի մամուլի խոսնակի հետ խոսեցինք նաեւ ԱլԳ հռչակագրում եւ ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարության մեջ հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների մասին:

Պարոն Բաբայան, դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպեցին ՀՀ եւ ԱՀ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլման Մամեդյարովը: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում եղել են երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների մասին հարցերը։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման օրակարգը:

- Մենք, իհարկե կարեւորում ենք այդպիսի ցանկացած հանդիպում, որովհետեւ այժմ եւ տեսանելի ապագայում նման հանդիպումների հիմնական շեշտը դրվելու է կայունության եւ խաղաղության պահպանման վրա: Այլ զարգացում ակնկալել իրատեսական չէ, որովհետեւ Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում որեւէ պատրաստակամություն, որ ինչ-որ մի կառուցողական քայլ կատարի հակամարտության բուն կարգավորման ուղղությամբ: Եթե այդպիսի պատրաստակամություն չկա, բնական է, որ հիմնական շեշտը պետք է դրվի խաղաղության եւ կայունության պահպանման վրա: Եթե մի պետության նախագահն այդ հանդիպումից առաջ հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի բնօրրանն է, հայերը եկվոր են եւ չեն թողնելու երկրորդ հայկական պետություն լինի, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում են ահաբեկչական կոչեր, մասնավորապես՝ ՀՀ նախագահի ուղղաթիռը կործանելու մասին եւ որեւէ բան տեղի չի ունենում, ապա նորմալ երկրներում անմիջապես նման մարդկանց ձերբակալում են: Սա ցույց է տալիս Ադրբեջանի ահաբեկչական էությունը եւ ակնկալել ինչ-որ բեկում՝ իհարկե դժվար է:

Ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի նշել, որ հանդիպման օրակարգում է եղել նախկին պայմանավորվածությունների իրագործման ուղիների վերաբերյալ հարցը: Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանը չի խոսում օրակարգային հարցերի մասին:

- Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները քաղաքական չեն, միայն ռազմական եւ մարդասիրական բնույթ ունեն: Այսինքն՝ զինադադարի ռեժիմը պահել, եթե կրակոցներ են լինում, վեր հանել, ինչ-որ ձեւով ուժեղացնել խաղաղության եւ կայունության պահպանումը՝ այդ մեխանիզմները ներդնելով: Համաձայնություն եղել է նաեւ պաշտոնական Բաքվի կողմից, բայց ըստ ամենայնի, տորպեդահարվում է, խոչընդոտվում է: Եթե կան կոնկրետ հարցեր ու դրանց փոխարեն քննարկել այլ հարց, դառնում է անիմաստ: Բնական է, որ Ադրբեջանը քննարկում է այդ հարցերը, որովհետեւ չի կարող խուսափել այդ հարցերի քննարկումից, չէ՞ որ սա է օրակարգում, բայց եթե իրենք ցույց տան իրենց հանրությանը Ալիեւի ռազմատենչ բառապաշարից հետո այսպիսի հարցերի մասին քննարկում, ապա հանրության մեջ խնդիրներ կառաջանան: Կասեն՝ լավ, մի բան ասում են, այլ բան անում են, վերջապես ի՞նչ է կատարվում: Ընդհանրապես, ընդդիմությանը եւ իշխող ուժերին ձեռնտու չէ, որովհետեւ բոլորն էլ հանդես են գալիս հայատյացության դիրքերից: Դրա համար ուրիշ ձեւով են մեկնաբանում, ասում են՝ քննարկվել է հողի հարցը եւ այլն: Ուրիշ տարբերակ չունեն, այդ մուղամը միշտ պետք է դնեն:

Մինչեւ Վիեննայի հանդիպումը նոյեմբերի վերջին կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Արեւելյան գործընկերության երկրները հռչակագիր ընդունեցին, որտեղ անդրադարձ կար նաեւ հակամարտությունների կարգավորմանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հռչակագրի ընդունումն ու այնտեղ տեղ գտած ձեւակերպումները:

- Ձեւակերպումներն ընդհանրական են, բայց ամենակարեւորն այն է, որ ԵՄ-ն, եվրոպական հանրությունը կարգավորման ռազմական ճանապարհ չի տեսնում: Իհարկե, օգտագործում են տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման սկզբունքները, որոնք հավասարակշռող սկզբունքներ են, բայց երրորդ սկզբունքը, որ խաղաղ կարգավորում պետք է լինի,  նշանակում է, որ պետք է շեշտը դրվի խաղաղության եւ կայունության պահպանման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Ցանկացած փոփոխություն եվրոպական հանրությունը նպատակահարմար չի գնում: Իհարկե, ողջունելի է, որ հռչակագրում չկան միակողմանի եւ ոչ իրատեսական հայտարարություններ եւ քայլեր:

-ԱլԳ-ի հռչակագրից հետո Մինսկում ընդունվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հայտարարությունը: Այդտեղ էլ կարեւորվեց ուժը, եւ ուժի սպառնալիքը բացառելու հանգամանքը: Այդ հայտարարությունն ինչպե՞ս կգնահատեք:

- Սա չափազանց կարեւոր է, քանի որ այդ նույն ժամանակահատվածում հանդիպում է եղել թուրքական իշխանության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այս ամենը նաեւ հստակ պատգամ էր Թուրքիային, որպեսզի Անկարան չհատի, այսպես կոչված, կարմիր գիծը հարավկովկասյան աշխարհաքաղաքականության մեջ, իսկ այն, որ Անկարան փորձում է խարխլել խաղաղությունն ու կայունությունը, փորձում է ձեւաչափը ինչ-որ ձեւ խեղաթյուրել, դա միանշանակ է: Դրա համար նման հանդիպումներն ու հայտարարությունները հակամարտության կարգավորման գործընթացի կարեւոր բաղադրամաս են: Մենք տեսնում ենք, որ Անկարան բացեիբաց աջակցում է Ադրբեջանին, տեսնում ենք նաեւ կրոնական գործոնի շահարկումը: Երբ որ վերլուծում ենք վերջին զարգացումները, հատկապես Երուսաղեմի հետ կապված, ապա տեսնում ենք, որ տարբեր տարածաշրջաններում սպասվում են շիկացումներ եւ մի նոր թեժ կետ Անդրկովկասում, որտեղ, եթե լինի պոռթկում, ապա լայն տարածում կգտնի աշխարհաքաղաքական առումով, ոչ ոքի պետք չէ: Միջազգային հանրությունը շահագրգռված չէ այստեղ թեժ կետ բացելու հարցում: Մենք կարող ենք ակնկալել, որ էլ ավելի մեծ ջանքեր են ներդրվելու այստեղ խաղաղության եւ կայունության պահպանման համար:

Վերջին մեկ ամսվա ընթացքում հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող ակտիվ գործընթացները եւ բանակցությունների վերսկսումն ի՞նչ հեռանկար կունենա: Առաջիկայում բեկումնային իրադարձություններ տեղի կունենա՞ն, թե՞ պարզապես, բանակցությունների շարունակականությունն է պահպանվում:

- Բանակցությունների շարունակականությունն ինքնին շատ կարեւոր է: Կարգավորման գործընթացը երկու հարթությունում է ընթանում՝ մեկը բուն կարգավորումն է, իսկ մյուսը՝ խաղաղության եւ կայունության պահպանումը, որոնք սերտորեն փոխկապակցված են: Եթե չկա խաղաղություն, բուն կարգավորումը տեղափոխվում է այլ դաշտ՝ ռազմի դաշտ, որտեղ անիմաստ է միջնորդական առաքելությունը: Հետեւաբար՝ պահպանվում է խաղաղության եւ բանակցությունների շարունակականության գործընթացը: Այլ բան սպասելն առնվազն իրատեսական չէ: Սա էլ է ինքնին շատ մեծ ձեռքբերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6355 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը