Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը նպատակ ունի վերաձևակերպել իր դերակատարումը. Բաբաջանյան

14/03/2025 schedule10:18

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղարկած երկրորդ աուդիոուղերձին:

«Ռուբեն Վարդանյանը իր հերթական ուղերձով փորձում է խուսափել անմիջական պատասխանատվությունից այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։

Նրա հայտարարությունը ոչ թե բացահայտում է իրականությունը, այլ նպատակ ունի վերաձևակերպելու իր դերակատարումը՝ խուսափելով պատասխանատվությունից։ Նրա անձնական քաղաքական գործողությունները և քաղաքական դիրքորոշումները եղել են Արցախի կազմալուծման գործընթացի անբաժան մասը, և դա փաստ է, որը չի կարելի շրջանցել։

Նա հրապարակայնորեն պահանջում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ուղիղ խոցելի դարձնելով Արցախի իշխանության քաղաքական հիմքերը այն պահին, երբ անհրաժեշտ էր ուժի կենտրոնացում։ Նա ակտիվորեն գործել է Սամվել Բաբայանի դեմ, երբ վերջինս փորձում էր Արցախի ճակատագրի այլընտրանքային լուծում առաջարկել։ Բաբայանը նախազգուշացնում էր այն ամենի մասին, ինչն ի վերջո տեղի ունեցավ՝ թե՛ Արցախի, թե՛ նրա ռազմաքաղաքական ղեկավարության հետ, սակայն այդ օրակարգը խեղդվեց հենց Վարդանյանի աջակցությամբ։

Ոչ ոք չի մոռացել, որ հենց Վարդանյանն ու նրա ռուս տերերը կանխեցին Արցախի ղեկավարության մասնակցությունը արևմտյան հարթակներում նախատեսված կարևորագույն բանակցություններին։ Սոֆիայում և Բրատիսլավայում նախատեսված հանդիպումները կարող էին ստեղծել դիվանագիտական նոր հնարավորություն, բայց ռուս խաղաղապահների բարձրաստիճան ղեկավարները Վարդանյանի միջոցով արգելափակեցին այդ հնարավորությունը։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ նա գործել է ոչ թե Արցախի, այլ իր և իր հովանավորների շահերի համար։

Նա ոչ մի օր չի ունեցել իրական խնդիր Արցախում, երբ հազարավոր մարդիկ ապրում էին սննդի, դեղորայքի և վառելիքի պակասի պայմաններում։ Նա իր շուրջը հավաքել էր հսկայական ֆինանսավորում ունեցող մեդիա խմբեր, որոնք զբաղվում էին Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհներով՝ կրկին ծառայելով բացառապես օտար օրակարգին։

Հիմա նա շարունակում է նույնը՝ վերաձևակերպելով իր դերը, փորձելով իրեն ներկայացնել որպես զոհ, իսկ իր գործողությունները՝ որպես դիմադրության մաս։ Սա քաղաքական մանևրի հերթական ակտն է, որը նպատակ ունի խուսափելու սեփական գործողությունների հետևանքներից։

Հայաստանը չի կարող թույլ տալ, որ անհատների մանիպուլյացիաները փոխարինեն պետական ռազմավարությանը։ Քաղաքական գործընթացները պետք է ղեկավարվեն ազգային անվտանգության, երկարաժամկետ հաշվարկի և իրական ինքնիշխանության սկզբունքներով, ոչ թե անձնական օրակարգերով, որոնք սպասարկում են օտար շահերը»,- գրել է Բաբաջանյանը:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ավելի վաղ հայտնել էր, որ Վարդանյանը դադարեցնում է հացադուլը: 

Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվել է մարտի 13-ին, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1222 դիտում

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ

«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս

Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը

Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել

Թրամփը Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին «շատ վնասակար» է անվանել և հավելել՝ նա կարող է կորցնել երկիրը

Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած

Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր

Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ

Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր

Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը

Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ

Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան

Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր

Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ

Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր

Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները

Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը

Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է

Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել