Երևան
12 °C
Ինչքան անձրև գար՝ ջուրը ներս էր լցվում, ինչքան քամի լիներ՝ հազար անգամ կարկատված տանիքը քշում, հոսանքի լարերը պոկում, դեն էր նետում:
Գյումրու «Զանգակ» մանկապարտեզը վերջին, վճռական ու վերջնական հարվածը 2020-ին էր ստացել: Ամռանը՝ հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը, կարկտառախառն ձյունը տնակային մանկապարտեզի մի մասը՝ քշել, մի մասը փուլ էր տվել: Երեխաներին ստիպված տուն էին ուղարկել, աշխատակազմին՝ հարկադիր պարապուրդի:
Այս դեպքից 1 տարի անց՝ 2021-ին մեկնարկել էր շինարարությունը, որն ավարտվեց 4 տարում: 2025-ին վերջապես 75 երեխայի դիմաց իր դռները բացեց քարաշեն, երկհարկ «Զանգակ»-ը: Մանկապարտեզը հագեցած է գույքով, կահավորված՝ պահանջվող չափորոշիչներին համապատասխան: Երեխաների անվտանգության և հարմարավետության համար արվել է առավելագույնը:
«Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից»,- ծնողներին դիմելով՝ կատակեց Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն ու նշեց, որ բացի երեխային մանկապարտեզ տանելուց՝ ոչինչ չի պահանջվում ծնողից:
Առաջիկայում Գյումրու բոլոր մանկապարտեզները նույն հնարավորություններն են ունենալու: Անմխիթար վիճակում գտնվող հաստատություններ կան, որոնց խնդիրների կարգավորման ուղղությամբ արդեն քայլ են ձեռնարկվում: Գյումրիում նաև 2 նոր մանկապարտեզ է կառուցվելու՝ Բուլվարային թաղամասում և Երևանյան խճուղում: Բնակիչները խնդրել են, Մինասյանն ականջալուր է եղել:
Լրագրողների հետ զրույցում վերջինը նաև տեղեկացրեց, որ 2026-ից Գյումրու բոլոր մանկապարտեզները դառնալու են անվճար:
«Ոչինչ չենք խնայելու երեխաների համար: Ավելին՝ 2026 թվականից Գյումրու բոլոր մանկապարտեզները դառնալու են անվճար: Որքան էլ փորձեն սա որոշ մարդիկ շահարկել, փաստն այն է, որ ես երբ դեռ ԱԺ պատգամավոր էի, այդ բարձր ամբիոնից եմ խոսել այս մասին: Մենք հստակ հաշվարկ ունենք, ամսական մոտ 15 մլն դրամ է կազմում ծախսը, որը հանրապետության երկրորդ քաղաքը կկարողանա իր երեխաների համար ապահովել: Այդ գումարները կան, տեղերը գիտենք, մեր բյուջեն ավելանալու է: Վստահ ասում եմ, որ դա հնարավոր է»,- ասաց Սարիկ Մինասյանը:
«Զանգակ» մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 207 մլն 998 հազար դրամ է կազմել։ Ընդհանուր առմամբ, ըստ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, մանկապարտեզներ կառուցվում են նաև սուբվենցիոն և այլ ծրագրերով:
«Մենք 2026-ին պլանավորած 500 մանկապարտեզների մասով շարժվում ենք գրաֆիկին համապատասխան և այդ ծրագիրը հաջողությամբ կիրականացնենք»,- ասաց նախարարը:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց՝ այս մանկապարտեզի և ընդհանրապես բոլոր կառույցների շինաշխատանքների ձգձգումներն անթույլատրելի են, սակայն հետամուտ են որակին, թույլ չեն տա՝ որևէ շեղում լինի:
«Մեղավորներ ման չգանք, բայց և՛ շինարարի հետ է խնդիր եղել, և՛ փաստաթղթային խնդիրներ են առաջանում: Կոնկրետ այս մանկապարտեզում հիմքի հետ կապված խնդիր կար, բայց՝ այո, անթույլատրելի է 2021 թվականին սկսել շինարարությունն ու շահագործել 2025-ին: Բայց մեր որդեգրած դիրքորոշումները անխախտ են՝ չեն լինելու անհիմն ձգձգումներ և վատորակ շինաշխատանք: Աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ՝ մինչև Գյումրին ունենա իրեն հարիր մանկապարտեզներ, դպրոցներ։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից, և մեր ջանքերն ուղղված են կրթական գործընթացներում առաջընթաց ունենալ բոլոր առումներով։ Ամենակարևորն այս երեխաների ժպիտն է, որ այսօր բարեկարգ մանկապարտեզ են հաճախում»,- ասաց Շիրակի մարզպետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳյումրիի ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու մասին քրվարույթի նյութերը հանձնվել են դատարան
Թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ դեռևս 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետարան
2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են. հարցաքննվել է շուրջ 70 անձ, ստուգվել՝ մոտ 40 տրանսպորտային միջոց
Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու` սկզբում վերբալ․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին
Աբովյանի 3-րդ և 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանները հիմնանորոգված են. Փաշինյան
Զինծառայողի հոսանքահարման և մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ոչ մի գողացող չի պլստալու. Նարեկ Գրիգորյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Ով մեզ թուրք կասի, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան
Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը. Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Պտտիր երազանքիդ ղեկը՝ Ամիօ բանկի ավտովարկի միջոցով
Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի՝ Լևոն Քոչարյանին առնչվող 2018-ի հետախուզական-օպերատիվ տվյալները
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-9 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում անձրև կտեղա
Թաղային խուժանի պահվածքով փորձ է արվում երկրի թիվ 1 քաղաքական հարթակը իջեցնել ախոռի մակարդակի. Չախոյան
Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում խաղաղության առաջմղմանը. Միրզոյան
«Ով որ իմ պապուն կասի թուրք, նրա լա..ի բե...ը». Լևոն Քոչարյանն ԱԺ-ում հայհոյում է. տեսանյութ
Ծաղկեպսակների և մեխակների գնումը վարչապետի աշխատակազմն իրականացրել է ողջ 2025-ի կարիքների համար. պարզաբանում
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել
Քեզ ամբողջ կյանքում ասելու են Ռոբերտ Քոչարյան, իսկ դու լացելու ես ու արդարանաս. Ալեն Սիմոնյան
Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասը երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով և ուղարկում դպրոց. նախարար
Լևոն Քոչարյանի լկտի սուտը ամբիոնից հնչեցնելիս հիշեք՝ հանրությունը շատ լավ հիշում է. Մանավազյան
Ուրեմն լսի՛, Լևո՛ն Քոչարյան, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր ՀՀ-ում տեղի ունեցել «Հոկտեմբերի 27»-ը․ Հովհաննիսյան
Ո՞վ է ուղիղ եթերում մարդ քաշքշում, պետք ա տանել զուգարանում սպանել իրենց ծնողի օրինակով. Հակոբյանը՝ Քոչարյանին
Արարատ Միրզոյանը մասնակցում է Լյուքսեմբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին
Արա՛ Լևոն, ա՛յ տղա, չափերդ ճանաչի․ Արշակյանը՝ Լևոն Քոչարյանին. տեսանյութ
Բաղդասարյանի խնամուց՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից, բռնագանձման պահանջ է ներկայացվել
ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Չախոյան
Մտածեցի՝ այլևս չի փրկվի, երեխային դեռ չեմ տեսել․ թիթեղի հարվածից վնասվածք ստացած հղի կին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը զրկվել է վարորդական իրավունքից
Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի՝ Սեդրակ Քոչարյանին առնչվող 2018-ի տվյալները
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը շուրջ 274 մլն դրամի վնաս է պատճառել. մանրամասներ
Ալեն Սիմոնյանը Կոշանովի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին
Չե՞ք ստացել, ժողովո՛ւրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցի՜ն. վարչապետ
Եթե բանը հասնի նկատողության, ուսուցիչը կհեռացվի․ Արմավիրի մարզպետարանի արձագանքը՝ Մերձավանի դպրոցի կատարվածին
Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից կազատվի. ԿԳՄՍՆ-ն դատապարտում է կատարվածը
Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը մեր սերնդի դեմ գործարկված ստոր հանցանք է. Աբրահամյան
Նման դաստիարակությամբ բանակ ուղարկելը փամփուշտ է ծառայակից ընկերոջ ուղղությամբ. Հովհաննիսյան
Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող տարածքը և հողամասը
Հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց հանգստացե՛ք. Ավանեսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT