Դպրոցական ծրագրում կներառվի օրգանական գյուղատնտեսությունը` որպես ուսուցման մաս

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը ստորագրել են  փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) միջև «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» նախագծի շրջանակում: 
Հուշագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթության ուսուցման համակարգում ներդնել «Օրգանական գյուղատնտեսության սկզբունքները» ուսումնական մոդուլը,  որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, ինչպես նաև համաֆինանսավորվում ու իրականացվում է Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից: 


Կարևորելով համագործակցությունը՝  ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև ոլորտի կրթական ծրագրերին.«Օրգանական գյուղատնտեսության ուղղությունը մեզ համար մեծ նշանակություն ունի և մենք ուրախ ենք այս հնարավորության համար: Հույս ունենք, որ նոր մոդուլի ներդրման արդյունքները թույլ կտան ծրագիրը դարձնել շարունակական»,- իր խոսքում նշել է Մանուկ Մկրտչյանը:
Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը նշել է, որ ուսումնական մոդուլը մշակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Ավստրիայի լավագույն փորձի կիրառմամբ. «Մենք մշակում ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով: Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների հետագա կարիերայի առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», - նշել է Գերհարդ Շաումբերգերը:

Համագործակցության նպատակն է մշակել մոդուլը և դասախոսների ուսումնական ձեռնարկները, աջակցել ընտրված ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանը, որոնք ընտրվել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների ցանկից, ինչպես նաև ուսանողներին ապահովել օրգանական ոլորտի վերաբերյալ կայուն գիտելիքների ու տեղեկատվության հասանելությունը:
Ավստրիական Զարգացման Գործակալությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցություն կցուցաբերի  մոդուլի ձևավորմանն ու տեղական կրթական համակարգի  հարմարեցմանը, ինչպես նաև նախարարությանը կտրամադրվի մոդուլի ուսուցման համար անհրաժեշտ նյութերը, Հայաստանի տարբեր մարզերում տեղակայված ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների ու տնօրենների համար կազմակերպվեն փորձնական դասընթացներ:


Նախարարության կողմից կապահովվեն մոդուլի ինտեգրման իրավական, գործնական և ինստիտուցիոնալ հիմքերը, ազգային փորձագետներից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը, նախագծի միջոցառումներին դասախոսների և  մասնագետների մասնակցությունը, ՄԿՈՒ հաստատություններում մոդուլի գործարկումը, դասավանդման շարունակականությունը, ծրագրի մոնիտորինգը և գնահատումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4447 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ