Վերաբացվել է Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի հայկական եկեղեցին

10/12/2017 schedule12:10

Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում, վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցին վերանորոգվել և որմնանկարներով էր պատվել ծագումով Դիլիսկայից, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ, հայտնում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը։

Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր ազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու բազմաթիվ հավատացյալներ։

Հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորեցին «Դիլիսկա» պարի համույթի սաները։ Հավարտ Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու օրհնության կարգի՝ եկեղեցու բակում բացվեց 2 խաչքար։ Մեկը նվիրված էր անհայտ կորած զինվորին (բարերար Փիլոս Մանուկյան), մյուսը՝ Սրբոց Նահատակաց հիշատակին (բարերար Վանիկ Մոսոյան)։

Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը նախ ջրով ու գինով լվացին խաչքարերը, ապա Գերաշնորհ Սրբազան Հայրը կատարեց օծման կարգը։ Խաչքարերի օծման օրը պատահական չէր ընտրված։ Դեկտեմբերի 9-ը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հաստատված է որպես Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օր: Տոնական օրը Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ավարտվեց բարերարների կողմից մատաղի հյուրասիրությամբ։ Այնուհետև Գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Արժանապատիվ Տեր Հայրերի ուղեկցությամբ, այցելեց Դիլիսկայի Վարդան Նահատակյանի անվան թիվ 4 մանկապարտեզ, որտեղ մեծ խանդավառությամբ, աղ ու հացով դիմավորեցին հյուրերին։ Գերաշնորհ Սրբազան Հայրն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց մանկապարտեզի մանկավարժական կազմին, մասնավորապես տնօրեն Մանիկ Գաբրիելյանին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4340 դիտում

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին

Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկրաշարժ Սև ծովում