Երևան
12 °C
Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում պատմական շենք-շինությունները գտնվում են «Mitte» եւ «Tiergarten» թաղամասերում: Այստեղ տեղակայված են Բունդեսթագի, Բունդեսրատի եւ Դաշնային կառավարության բոլոր հաստատությունները, ինչպես նաեւ շատ դեսպանատներ: «Միտտե» թաղամասում է Պերգամոն թանգարանը, Բեռլինի Մայր տաճարը, Ալեքսանդրի հրապարակը:
Բեռլինի «Միտտե» թաղամասի Թանգարային կզղուց զատ զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաեւ տարածքի համեմատաբար նեղլիկ եւ սալիկապատ փողոցը՝ Kupfergraben-ն: Այստեղ բնակվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:


Այն բազմաբնակարան շենքը, որտեղ վարձով ապրում է Գերմանիայի կանցլերը

Բնակարանը, որտեղ ապրում է Մերկելը, գտնվում է սովորական բնակելի շենքի 4-րդ հարկում: Բազմաբնակարան շենքը շատ հասարակ կառույց է՝ առանց զարդանախշերի եւ այլեւայլ ճոխությունների: Ի դեպ, բնակարանը Մերկելի սեփականությունը չէ, այնտեղ նա բնակվում է վարձով:

Բեռլինի Kupfergraben փողոցը
Շենքի առաջին հարկում տեղադրված բնակիչների անվանացանկից պարզվում է, որ Մերկելի հետ այդ շենքում բնակվում է նաեւ 15 այլ ընտանիք: Կանցլերը շենքում բնակվում է ամուսնու հետ:
Շենքի մուտքը ողջ օրվա ընթացքում հսկում են երկու ոստիկան, որոնք վճարվում են պետական բյուջեից: Անգելա Մերկելին սպասարկում է Audi A8 մակնիշի ավտոմեքենա, թեեւ գերմանական մամուլի համաձայն՝ Դաշնային պետությունների շատ նախարարներ եւ վարչապետներ նախընտրում են զրահապատ Mercedes կամ BMW լիմուզիններ:

Ոստիկանական միակ մեքենան, որը հսկողություն է իրականացնում Մերկելի բնակարանի մոտ
«Հայկական ժամանակ»-ը Kupfergraben փողոցում նկարահանումներ իրականացնելու պահին նկատեց, որ Գերմանիայի կանցլերն աշխատանքի է գնում առավոտյան 07:40-ին: Նա շատ արագ դուրս եկավ շենքից, նստեց դրսում իրեն սպասող մեքենան եւ գնաց: Այս գործընթացը տեւեց ընդամենը 2-3 րոպե: Այս ընթացքում չխոչընդոտվեց ոչ մի հետիոտնի կամ մեքենայի ընթացք, չլսվեց ոստիկանական մեքենայի ոչ մի ազդանշան, չկային նաեւ լրագրողների աշխատանքը խոչընդոտող պետական ու մասնավոր հաստավիզ ախրանիկներ:

Կենտրոնում Մերկելի ծառայողական ավտոմեքենան է

Մերկելի ծառայողական մեքենաները
Գերմանիայի կանցլերի նստավայրում, որը 129,166 քառակուսի տարածք ունի կանցլերին պաշտոնապես հատկացվում է 200քմ բնակության տարածք, սակայն Մերկելը նախընտրում է բնակվել բազմաբնակարան շենքում:

Պենտագոնի թանգարանը
Իհարկե, Անգելա Մերկելի վարած կենսակերպը հայերիս համար շատ տարօրինակ է, հատկապես լրագրողների համար, երբ նախագահի, վարչապետի կամ հասարակ նախարարից օրակարգային հարցի պատասխան ստանալու համար բախվում ենք ախրանիկների կոպիտ վերաբերմունքին: Իսկ Սերժ Սարգսյանը, երբ մի տեղ է գնում, փակում են մի ամբողջ փողոցը՝ բնակչությանն անհարմարություններ պատճառելով: Մինչ Մերկելը իր շենքի դիմացի սուպերմարկետից տան համար գնումներ է կատարում հարեւանների եւ համաքաղաքացիների հետ միասին, ՀՀ քաղաքացու համար Սերժ Սարգսյանն անհասանելի է՝ աղքատության ու սովի խնդիրներով դիմելու համար:

Երեւան, Բաղրամյան պողոտա. Սերժ Սարգսյանի ավտոշարասյան անցնելու պատճառով ոստիկանները այլ մեքենաների եւ մարդկանց թույլ չեն տալիս անցնել
Հետաքրքիր է, եթե 357 հազար 168 կմ քառակուսի տարածք եւ մոտ 81 մլն բնակչություն ունեցող երկրի կանցլերն ապրում է նման հասարակ պայմաններում, ապա ինչու՞ է 3 միլիոնից քիչ բնակչություն եւ 30 հազար կմ-ից քիչ տարածք ունեցող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրում շքեղ նախագահականում, որտեղ միայն դրսի դարպասների մոտ ոչ թե ոստիկանական մեքենա է՝ 1-2 ոստիկանով, այլ միկրոավտոբուս՝ ոստիկանական խմբով: Բաղրամյան 26-ում, եթե դարպասների մոտ փորձենք կանգնել 2-3 րոպե, ապա անմիջապես «կտարհանեն»:
Հայաստանում միայն Սերժ Սարգսյանը չէ, որ այդքան անհասանելի է, նույն ոճով է ապրում նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնիսկ կառույցի ներսում է թիկնապահով շրջում, որտեղ միայն լրագրողներ են եւ պատգամավորներ: Նախարարներից էլ առայժմ միայն Պնախարար Վիգեն Սարգսյանն է շրջում թիկնազորով:

Սերժ Սարգսյանը ինագուրացիայի օրը՝ թիկնազորի ուղեկցությամբ
Հայաստանում նույնիսկ «պեղումների» արդյունքում դժվար գտնենք մի մեծահարուստ իշխանավոր, որը կապրի Մերկելի օրինակով: Մերոնց նախընտրած վայրը Մոնումենտն է, որը ստացել է կոռուպցիայի թանգարան բաց երկնքի տակ անվանումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT