Երևան
12 °C
Այսօր դեկտեմբերի 11-ն է: Ասել է թե՝ մեկնարկել է մարդու պապիլոմային վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Բայց մեր այցելած երկու մանկական պոլիկլինիկաներում էլ պարզ դարձավ, որ ոչ ոք դեռեւս չի ներկայացել պատվաստում ստանալու:
Մեկում շահառուներին հրավիրել էին եւ սպասում էին, մյուսում դեռ չէին էլ հրավիրել:
Թիրախային խմբում 13 տարին լրացած աղջիկներն են: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը նրանց հնարավորություն է տալու խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից ու որ պատվաստանյութն անվտանգ է, իսկ հանրության մի ստվար զանգվածի շրջանում կա հակազդեցություն ու բողոք: Նրանք համոզված են, որ երեխաներին պատվաստելը կարող է ունենալ անդառնալի հետեւանքներ կամ որ պատվաստումն առնվազն անվտանգ չէ:
Երեւանի N2 բուժմիավորման N1 մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Աննա Սիմոնյանն ասաց, որ դեռեւս որեւէ երեխայի չեն հրավիրել պատվաստում ստանալու, որովհետեւ չնայած առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ գործընթացը մեկնարկելու է դեկտեմբերի 11-ին, բայց համապատասխան հրաման իրենք չեն ստացել:
«Մեզ ոչ մեկը ոչ մի պաշտոնական հրաման չի տվել: Ամեն դեպքում այսօրվա՝ դեկտեմբերի 11-ի վերաբերյալ ոչ մի կոնկրետ բան դեռ չկա: Մեր պոլիկլինիկայում ոչ մի մանկաբույժ երեխա չի կանչել»,- ասաց բժշկուհին:
Պատվաստանյութը, սակայն այստեղ արդեն ստացել են: Նաեւ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ զրույցներ են ունեցել ծնողների հետ: «Խոսել ենք, զրուցել ենք: Անընդհատ ենք խոսում: Այնպես չէ, որ բոլորը միանշանակ գոհ են պատվաստումից, ինչպես բոլոր նորարարություններից՝ սկզբում: Բայց երբ որ հրաման լինի, սկսենք նորից խոսել, արդեն կտեսնենք»,- նշեց նա:
Աննա Սիմոնյանի ցուցակում 13 տարեկանը լրացած յոթ աղջիկ կա: Պոլիկլինիկայում աշխատող մանկաբույժները մի քանիսն են եւ յուրաքանչյուրն իր սպասարկման տարածքն ունի: Մեր զրուցակիցը կարծում է, այդ յոթ երեխայից չորսի ծնողները դեմ չեն լինի նրանց պատվաստել:
Իսկ հարցը, թե բժշկուհին ինքը պատվաստման կողմնակի՞ց է, միանշանակ պատասխան չստացավ:
-Միանշանակ ձեզ չեմ կարող ասել: Ժամանակին ես իմ աղջկան ուզում էի տանել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստելու, երբ այդ պատվաստումը դեռ ընդգրկված չէր պատվաստումների ազգային օրացույցում ու վճարովի էր: Ուղղակի ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Իրեն չկարողացա համոզել:
-Իսկ հիմա դուք կասկածներ ունեք եւ լրիվ վստահ չե՞ք, որ պատվաստումը ճիշտ է:
- Չեմ կարող որեւէ հաստատ բան ասել ձեզ: Տասը տարին մի քիչ... Բայց իրոք դա պաշտպանում է այնպիսի հիվանդությունից, որ Աստված չանի, առաջանա: Դաժան հիվանդություն է քաղցկեղը: Միայն անունը բավականին դաժան է:
-Այսինքն՝ քաղցկեղից պաշտպանում է, բայց ուրիշ վտանգներն էլ չեք բացառո՞ւմ:
-Ցանկացած պատվաստում իր վտանգները, իր բարդություններն ունի: Այդ որ ասվում է անպտղություն է առաջացնում, ես դրան չեմ հավատում եւ չեմ վստահում նման խոսակցություններին:
-Ուղղակի, ինչքան հասկացա՝ այնքան էլ վստահ չեք, որ ճիշտ է երեխաներին պատվաստելը:
-Պատվաստելը ճիշտ է, բայց քանի որ պատվաստանյութի ժամկետը տասը տարին է, դա է ինձ մի քիչ... Թե չէ այո, ճիշտ է: Նորից եմ կրկնում, բոլոր պատվաստումներն ունեն թույլատրելի տոկոսային բարդություններ:
Մանկաբույժ Աննա Սիմոնյանը, երբ խոսում է պատվաստանյութի տասը տարվա ժամկետի մասին, նկատի ունի դրա գոյությունից մինչեւ օրս անցած ժամանակը, որը նրա կարծիքով, փաստորեն քիչ է՝ պատվաստանյութի առավելություններն ու թերություններն ամբողջովին բացահայտված լինելու համար:
«Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում նույնպես մեր այցելության պահին որեւէ մեկը չէր եկել պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու: Մանկական բաժնի վարիչ Կարինե Հովսեփյանը վստահ էր, որ անպայման գալու են, եւ պատվաստվողները մեծամասնություն են կազմելու:
«Պատվաստվելու են 2004 թվականի հուլիսի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը ծնված աղջիկները: Մենք նախօրոք արդեն պատրաստել ենք մեր ցուցակները՝ ովքեր են մտնում այդ տարիքային խմբի մեջ: Դրանք տրված են տեղամասային մանկաբույժներին, բուժքույրերին: Նրանք արդեն հայտնել են ծնողներին, եւ հույս ունեմ, որ մենք այսօր արդեն կունենանք հաճախում: Այս պահին մեր պոլիկլինիկայում ունենք 120 երեխա, որոնց 13 տարին լրացած է եւ ենթակա են պատվաստման»,- ասաց Կարինե Հովսեփյանը:
Երբ պոլիկլինիկայի բուժաշխատողները զանգահարել են նշված տարիքի աղջիկների ծնողներին՝ երեխաներին հրավիրելու պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու, ստացել են թե՛ դրական եւ թե՛ բացասական արձագանքներ: «Կա ե՛ւ դրականը, ե՛ւ կա բացասականը: Իհարկե, մեր տարածքում դրականը ավելի շատ է, որովհետեւ մեծ աշխատանք կատարվել է, մեր ժողովուրդը բավականին գիտակից է, եւ համոզված եմ, որ մեզ մոտ մենք կունենանք պատվաստումների մեծ ընդգրկվածություն»,- կարծիք հայտնեց մանկական բաժնի վարիչը: Նա, ի դեպ, առանց վարանելու հայտարարեց, որ երեխային պապիլոմավիրուսի դեմ պատվաստելը ճիշտ ընտրություն է եւ չպետք է բաց թողնել պետության ընձեռած այդ կարեւոր հնարավորությունը:
Պատվաստվելու հրավիրված, բայց դեռ վարանող ծնողներն, ըստ նրա, կարող են իրենց աղջիկներին պոլիկլինիկա տանել նաեւ հունվար-փետրվար ամիսներին:
«Պարտադիր չէ, որ բոլորը գան մինչեւ դեկտեմբերի 28-29-ը, բայց համոզված եմ, որ մենք հունվարին, մաքսիմում փետրվարին կունենանք պատվաստումներ: Մոտ 100 երեխա հաստատ կպատվաստվեն: Մինչեւ 6 ամսվա ընթացքում էլ կարող են գալ պատվաստվել, բայց, իհարկե ցանկալի է, որ դա լինի հունվարին, մաքսիմում՝ փետրվարին, որովհետեւ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը երկնվագ է՝ վեց ամիս ընդմիջումով: Ցանկալի է, որ ժամանակին գան եւ 14 տարին լրանալուց առաջ երկուսն էլ ստացած լինեն»,- եզրափակեց «Արաբկիր» պոլիկլինիկայի բժշկուհին:
Լուսանկարում Կարինե Հովսեփյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT