Երևան
12 °C
Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի ավագանին գյուղապետին այս եւ նախորդ տարի խրախուսել է` իր պարտականությունները պատշաճ կատարելու համար: Hetq.am-ի փոխանցմամբ, 2016թ. դեկտեմբերի 21-ին համայնքապետին ավագանին խրախուսել է 100 000 դրամով՝ 2016թ. բյուջեի բարձր ցուցանիշներ ապահովելու համար: Այս տարի էլ է գյուղապետն ավագանու կողմից սեփական աշխատանքի համար պարգեւատրման է արժանացել: Հոկտեմբերի 13-ին կայացած ավագանու նիստում որոշվել է նրան պարգեւատրել 185 000 դրամով՝ իր լիազորությունները բարեխիղճ կատարելու ու 2017 թ. բյուջեի երրորդ եռամսյակի բարձր ցուցանիշներ ապահովելու հիմնավորմամբ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վահագնաձորի գյուղապետ Էդիկ Եղոյանը լսելով մեր հարցը, թե ում նախաձեռնությամբ ու որ համայնքանպաստ ձեռքբերման համար է պարբերաբար պարգեւատրվում, հարցով պատասխանեց. «Հա, ի՞նչ պետք է ասեմ», կրկնեցինք հարցը ու խնդրեցինք հայտնել դիրքորոշում` աշխատանքի համար աշխատավարձ ստացող համայնքապետին պարգեւատրելու հարցում. «Մթոմ դա ի՞նչ գումար ա, որ մի հատ էլ դիրքորոշում ունենամ… ընդամենը պարգեւատրում ա աշխատանքի համար»,- ասաց նա:
Երբ գյուղապետից հետաքրքրվեցինք, թե որքան բնակիչ կա գյուղում, համայնքապետը դժվարությամբ մտաբերեց ու մոտավորապես թիվ ասաց` «Դե կան էլի, մի 20 տոկոսը բացակա է… 380 մարդ էլի»: Փոխարենը` լավ մտաբերեց գյուղի խնդիրները` այն, որ աշխատատեղ չկա գյուղում, այս տարի ավելի խեղճ էր համայնքի վիճակը, համայնքում ոչ մի հիմնարկ-ձեռնարկություն չկա, որ բնակիչները հենվեն դրա վրա, իրենք անգամ վարելահող չունեն: Գյուղի բյուջեն էլ 1,2 մլն դրամ է:
Այս խնդիրների շարքում գյուղապետը կարեւորություն չի տալիս խնդրահարույց համայնքի բյուջեից պարգեւատրում ստանալուն ու կոնկրետացնող հարցին, թե սեփական եկամուտների հավաքագրման լավ ցուցանիշի՞, թե՞ պարզապես աշխատելու համար է ինքը պարգեւատրվում, պատասխանեց. « Չէ, աշխատելու համար…էնա որ էդտեղ աշխատում եմ, ձեռքբերում ա էլի…գյուղում աշխատելը ձեռքբերում ա…էսօր մարդիկ քաղաքներից են փախչում, ինչ մնաց գյուղերից չփախչեն»:
Այս ամենի ֆոնին արժե հիշել Սերժ Սարգսյանի՝ նախօրեին Դիլիջանում կայացած հանդիպման ժամանակ նշած խոսքերը, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT