Պատգամավորներն առաջարկում են 3-րդ տուգանքից հետո փակել խաղատները, եւ ինտերնետ խաղերը

Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենքների նախագիծ են մշակել, որով առաջարկվում է խաղատներին եւ ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողներին խիստ պատժի ենթարկել, եթե վերջիններս 18 կամ 21 տարին չլրացած անձանց թույլ տան կամ մտնել խաղատուն կամ ինտերնետի միջոցով խաղադրույք կատարել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգից, քանի որ կառավարությունն իր դիրքորոշումն է հայտնել առաջարկությունների վերաբերյալ:

Պատգամավորներն առաջարկում են օրենսդրական փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում:

Առաջարկվում է սահմանել, որ ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողներին ավելի խիստ պատասխանատվության ենթարկել, եթե նրանք չեն արգելել մինչեւ 21 տարեկան անձին խաղադրույք կատարել, իսկ խաղատներին՝ մինչեւ 18 տարեկան անձանց չեն արգելել խաղատուն մուտք գործել: Գործող օրենսդրությամբ, եթե վիճակախաղի կազմակերպիչը խախտել է օրենքը, ապա պատասխանատվության է ենթարկվում ամեն դեպքի համար 100 հազար դրամ տուգանք վճարելով, իսկ շահումով խաղերի դեպքում՝ 200 հազար դրամ: Առաջարկվող տարբերակով առաջին անգամ խախտում թույլ տված խաղատունը կամ ինտերնետ խաղեր կազմակերպողը կտուգանվի 2 միլիոն դրամով, երկրորդ դեպքի համար՝ 5 միլիոն դրամով, 3-րդ դեպքի համար 10 միլիոն դրամով, իսկ եթե 4-րդ անգամ խախտում կատարի, ապա կզրկվի լիցենզիայից:

Ֆինանսների նախարարությունում ուսումնասիրելով պատգամավորների հեղինակած օրենսդրական նախագիծը եկել են եզրակացության, որ վերը նշված նախագծերի ընդունումը կարող է հան­գեցնել ՀՀ պետա­­կան բյուջեի եկամուտների ավելացման, իսկ ՀՀ համայնքների բյու­ջե­նե­րի եկամուտների, ինչ­­­պես նաև ՀՀ պե­տա­­կան և համայնքների բյուջեների ծախսերի վրա կու­նենա չեզոք ազդեցություն:

Միեւնույն ժամանակ ֆինանսների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում սահմանված պատասխանատվության իրավաչափ լինելու հարցի շուրջ քննարկում ունենալ նախագծի հեղինակների հետ, քանի որ հիմ­նավորման կարիք ունի, թե նախագծերով ինչու է կազմակերպչին խախտման երեք դեպքի հնարավորություն տրվում:

«2017 թվականի հոկտեմբերին պետաիրավական նախարարական կոմիտեի նիստում քննարկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի հետ ներկայացված հարակից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Շահումովխաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածներով սահմանված տուգանքին վերաբերող դրույթները, առաջարկում ենք նախագծերի կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունները քննարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով առաջարկվող իրավակարգավորումների համատեքստում»,- նշվում է նախարարության եզրակացության մեջ:

Նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Աղվան Վարդանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հրայր Թովմասյանը, Վարդեւան Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը, Գագիկ Մելիքյանը, Ռուստամ Մախմուդյանը, Շուշան Սարդարյանը, Սերգեյ Բագրատյանը, Արման Սաղաթելյանը եւ Միհրան Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3441 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի