Երևան
12 °C
Ինչու երեխային պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստել հենց 13 տարեկանում:
Այս հարցին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի տված պատասխանը խաթարել է ներհայաստանյան անդորրը: Դեկտեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարն ասել էր.
«13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը, երբ երեխան դեռ չի հանդիպել վիրուսին: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 25 տոկոս աղջիկները մինչեւ 15 տարեկանն արդեն ունեն այդ փորձը, հետեւաբար մենք, որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, ընտրել ենք 13 տարեկան հասակը: Այդ տարիքը համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին՝ պատվաստել 12-14 տարեկան հասակում, ինչը եւ կիրառվել է Հայաստանում»:
Փոքր տարիքում աղջիկների սեռական փորձի մասին նախարարի հայտարարությունը հանրության շրջանում, բացի հարցի բարոյական կողմն ընդգծվելուց, որակվեց որպես հաղորդում հանցագործության մասին:
Նախարարարությունն իր հերթին այսպիսի արձագանքների մեջ շահարկում ու մտացածին գնահատականներ է տեսնում:
Գերատեսչությունը վկայակոչում է այն հետազոտությունները, որոնց վրա հիմնվել է Լեւոն Ալթունյանը: Դրանցում, սակայն, նախարարի ներկայացրած պատկերը բացակայում է:
««Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ` 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը եւ աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն: http://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0016/331711/HSBC-No.7-Growing-up-unequal-Full-Report-ru.pdf?ua=1 էջ 180 էջ։
Ավելի վաղ` 2010թ. կատարված նույն հետազոտության արդյունքներով 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել՝ այո, սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների` 2 տոկոսը http://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0010/181972/E96444-Rus-full.pdf էջ 174։ Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն»,- ասվում է առողջապահության նախարարության պարզաբանման մեջ: Ու ստացվում է, որ նախարարն այդ թվերը ոչ միայն եթերում է շփոթել, այլ նաեւ մինչեւ այդ, եթե երեխաների պատվաստման տարիքը որոշվել է տվյալ հետազոտությունների հիմքով: Ինչպես հայտնի է, պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվելու են միայն աղջիկները:
«Ի գիտություն պատվաստման տարիքային խումբը շահարկողների նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման համաձայն պատվաստումներն առաջարկվում է կատարել 9-14 տարեկանների խմբում, քանի որ այս տարիքում ձեւավորվում է լավագույն իմուն պատասխանը: Եվրոպական մի շարք երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է հենց 9-10 տարեկան աղջիկների շրջանում։ Հայաստանում որոշում է կայացվել այն իրականացնել 13 տարեկանների շրջանում։
Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է, քանի որ նախարարությունը պարզաբանել է, որ դա շփոթմունք է եղել։ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարի հնչեցրած միտքը անհիմն տեղափոխվել է արժեքային դաշտ։ Այն տեսակետը, թե նախարարն իր խոսքով իբր վիրավորել է հայ աղջիկներին, նրանց համարել անբարոյական եւ այլն, ոչ այլ ինչ է, քան քննադատողների մոլորության կամ դիտավորության արդյունք:
Առողջապահության նախարարն ի պաշտոնե կոչված է ոչ թե արժեքային գնահատականներ հնչեցնելու, այլեւ առողջապահական խնդիրներ լուծելու` հիմնվելով իրավիճակի, առկա հետազոտությունների եւ վիճակագրության վրա: Եվ այդ խնդիրները քայլ առ քայլ, հետեւողականորեն ու հիմնավոր կերպով լուծվում են»,- նաեւ նշված է առողջապահության նախարարության պարզաբանման տեքստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT