Հայաստանում տաքացվող ֆուտբոլային մարզադաշտերի կարիք կա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այս մասին ասել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Բանանց» ֆուտբոլային ակումբի արհեստական խոտածածկերով խաղադաշտների բացումից հետո լրագրողների հետ զրույցում: Նա խոսել է ինչպես այդ, այնպես էլ ֆեդերացիայի կողմից տարվող այլ աշխատանքների մասին, մեկնաբանել Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեստեր Յունայթեդում» խաղաժամանակ չստանալու խնդիրը:

- Արհեստական խոտածածկերի բացումն ի՞նչ հնարավորություններ է ստեղծում «Բանանցի» համար:

- Գիտեք մեր երկրի կլիմայական պայմանները, եթե հիշում եք նախկինում մեր բոլոր պատանի ֆուտբոլիստները ձմռան ամիսներին մտնում էին փակ մարզադաշտ, փայտի վրա էին մարզվում, իսկ դա նույնիսկ վնասակար է: Կարծում եմ՝ ճիշտ շահագործելու դեպքում «Բանանցը» շատ մեծ առավելություն կունենա, եւ ֆուտբոլիստներն ավելի լավ կվերապատրաստվեն, հավաքականներին ավելի լավ եւ ուժեղ ֆուտբոլիստներ կուղարկեն:

- Այս նույն ծրագիրը սպասվո՞ւմ է մյուս ակումբերին:

- Այս նույն ծրագիրն իրականացրվել է «Փյունիկում», նաեւ Չարենցավանում, Սիսիանում, Էջմիածնում, Արմավիրում, Սեւանում, «Ալաշկերտ» ակումբում ենք պատրաստվում կառուցել, «Արարատինը» արդեն 2 տար է՝ ավարտել ենք:

- Նախորդ ամիս պաշտոնական այցերով եղաք մարզերում: Կխոսե՞ք տարվող աշխատանքների մասին:

- Վանաձորի մարզադաշտն ավարտել ենք, ցավոք սրտի, այդ օրը շատ քիչ լրագրողներ էին եկել բացմանը: Հիմա անցել ենք արդեն մարզադաշտը կառուցելուն: 3-4 տարի առաջ խոստացել էինք, որ կկառուցենք եւ արդեն սկսել ենք աշխատանքները: Մարզային իմ այցերը հիմնականում եղել ենք Սիսիան, Արմավիրի մարզ: Նայել եմ աշխատանքները, բավականին գոհ եմ: Կարծում եմ՝ մինչեւ մայիս կբացենք Էջմիածնի ֆուտբոլի դպրոցը: Արմավիրի մարզադաշտի մասին դժվարանում եմ ասել: Դաշտը կառուցված է, ուզում ենք նաեւ տրիբունաների վրա ծածկ ավելացնել: Ժամկետները դժվարանում եմ ասել, բայց աշխատանքներից գոհ եմ:

- Տաքացվող խաղադաշտեր ունենալու մասին ի՞նչ կասեք:

- Առաջինը փորձում ենք կիրառել Վանաձորի մարզադաշտում: Փորձը մենք չունենք: Հիմա ուսումնասիրում ենք: Հանձնարարվել է, արդեն գտել են ընկերություններ, որոնք կարող են դա անել: Տեսնենք: Կարծում եմ՝ կստացվի: Մանավանդ մեր երկրի նման կլիմայական պայմաններ ունեցող երկրին դա անհրաժեշտ է:

- Ի՞նչ կասեք «Մանչեստեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի իրավիճակի մասին:

- Հենրիխ Մխիթարյանը, կարծում եմ, բոլորդ էլ գիտեք մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված ֆուտբոլին: Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Եվ բոլորիդ էլ հայտնի է՝ պատճառն ինչ է, ոչ թե Հենրիխի մարզավիճակը... հրապարակված է բազմաթիվ տեղերում: Մոտ ժամանակներս ինքս էլ կուսումնասիրեմ ու հայտարարություն կանեմ այդ ուղղությամբ: Հենրիխն անպայման կխաղա եւ կուրախացնի բոլորիս:

- Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն մարզիչ ընտրելիս չէր ներառել իր մարզիչին՝ Ժոզե Մոուրինյոյին:

- Հենրիխն ազատ մարդ է, ու ունի իր ազատ կարծիքը, նա քվեարկել է իր կարծիքով:

- Մի քանի օր առաջ Արգենտինայից ժամանած մարզիչներ էին այստեղ: Նրանք աշխատելու են մինչեւ 17, մինչեւ 19 տարեկանների հավաքականների հետ:

- 2018 թ. հունվարին նրանք կվերադառնան 6 մարզչով եւ կմարզեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի բոլոր պատանեկան հավաքականները: Հիմնականում շեշտը դնում ենք 2000 թ. ծնված պատանիների վրա, որոնք մասնակցելու են 2019 թ. Եվրոպայի առաջնությանը:

- Որքա՞ն հեռու կգնա այդ ծրագիրը: Արդյո՞ք արդյունավետ կլինի:

- Կարծում եմ՝ այո՛, քանի որ, եթե ուշադրություն դարձրել եք, մենք Ավանի ակադեմիայում վերջին 2-3 տարիների ընթացքում ստեղծել ենք տարբեր տարիքային հավաքականներ: Դա ՈՒԵՖԱ-ի նոր ծրագիրն է, որում, կարծում եմ, առայժմ 3-4 երկիր են, աստիճանաբար ավելանում է դրանց քանակը: Գիտակ ֆուտբոլային ղեկավարներից շատերը գտնում են, որ դա ճիշտ չէ, բայց ես համարում եմ, որ որքան պատանի ֆուտբոլիստները շփվեն իրար հետ, ինչքան շատ միջազգային հանդիպումներ անցկացնեն, այնքան լավ: Կարծում եմ՝ այդ ծրագիրն ունենալու է իր արդյունքը: Համոզված եմ, որ շուտով ֆուտբոլի մյուս դպրոցները նույնպես կընդգրկվեն այս ծրագրում, եւ նրանք էլ արտասահմանցի մարզիչներ կներգրավեն: Պետք է ամեն ինչ անենք, որ ծրագիրը լինի շարունակական:

- ՀՀ տարվա լավագույն մարզիկի ընտրության նոր ձեւաչափ է սահմանվել: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Անընդհատ ինչ-որ շահարկումներ են, խոսակցություններ են լինում, որ անարդար է, դրա համար մենք (խմբ. ՀՖՖ-ն) որոշել ենք անել ազատ ու բաց քվեարկությամբ, ինչը միշտ եղել է: Որպեսզի շահարկումները քիչ լինեն, հանել ենք գործկոմի անդամների մասնակցությունը, որ ֆեդերացիան մաքսիմում հեռու լինի խոսակցություններից:

- Այս անգամ տարվա լավագույն մարզիչ կոչումը չի լինելու: Ի՞նչ կասեք այդ մասին:

- (Խմբ. լավագույն մարզիչ) միշտ էլ չի եղել, ճիշտ չենք արել, որ սահմանել ենք այդ մրցանակը, իսկ հիմա, որպեսզի ավելորդ քննարկումներ չլինեն, թե ով պետք է քվեարկի, ով է լավը, արդար է, թե՝ ոչ... եթե հիշում եք՝ մենք ունենք հայկական Մոուրինյո, որն անցած տարի հայտարարեց, թե ինքն է լավագույնը, բայց սխալ ընտրություն է կատարվել: Նման բաներից խուսափելու համար, ավելի լավ է չունենանք լավագույն մարզչի անվանակարգը: Հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, կմտցնենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4177 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս