Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը «Արմենիա» TV-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե երկրում «շոշափելի գնաճ չկա» եւ «դրույքաչափը չի բարձրանալու, բայց աշխատավարձերի բարձրացում են լինելու»: Նա նաեւ ասաց, որ աշխատավարձերի բարձրացումն առաջանցիկ է գնաճի համեմատ: Այս հայտարարությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը:
- Պարոն Բագրատյան, Սերժ Սարգսյանը նշում է, որ շոշափելի գնաճ չունենք: Սրան զուգահեռ տնտեսագետները բարձրաձայնում են երկու ամիս առաջ սկսված եւ կանգ չառնող գնաճի մասին, իսկ բնակիչներն էլ նշում են, որ այլեւս չեն կարողանում դիմակայել գնաճին: Հիմա մեր երկրում գնաճը վերահսկելի՞ է, թե՞ ոչ:
- Ակնհայտ է, որ առաջին ապրանքների գնաճ ունենք: Պարզ քաղաքացու գրպանին զգացվում է եւ բոլորս էլ տեսնում ենք գնաճը: Կարագն է թանկացել, միսն է թանակացել, սպասվում է գազի, վառելիքի թանկացում, եւ բոլորն էլ հունվարի մեկից հետո կրկին թանականալու են: Մի գուցե պլաստմասե ապրանքների գինը շատ չի բարձրացել, բայց դա շատ քիչ է առնչվում մեր ամենօրյա ռեժիմին, քան առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք թանկանում են:
- Գնաճը շարունակական կլինի՞:
- Հունվարի մեկից բենզինի ակցիզային հարկն է բարձրանալու՝ կապված ԵԱՏՄ-ի հետ ունեցած մեր պայմանագրի: Սեղմած գազն է թանկանալու՝ երեք անգամ ակցիզային հարկը բարձրանալու է: Եթե սեղմած գազի գինը բարձրանում է, տրանսպորտը ինչպե՞ս կարող է չթանկացնա: Պարզ տրամաբանությունը ցույց կտա, որ տրանսպորտը նույնպես պետք է թանկանա: Տրանսպորտը, եթե թանկանում է ապրանքների տեղափոխությունը եւս պետք է թանկանա: Տրանսպորտի ծախսը նստելու է ապրանքի գնի վրա: Համընդհանուր շղթայական թանկացման խնդիր ունենք եւ դա պարզ է:
- Այս դեպքում ու՞մ համար շոշափելի չէ գնաճը եւ ու՞մ համար է շոշափելի:
- Բնականաբար, այն շերտերը, որոնք ապահոված են, որոնք այդ երկու տոկոսի շրջակայքում են՝ մեծահարուստներ են, օլիգարխներ են, մոնոպոլիստներ են, նրանց համար գնաճը ոչինչ չի փոխելու: Պարզ քաղաքացու, թոշակառուների կյանքում շատ մեծ է գնաճը:
- Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե շոշափելի գնաճ չկա, այսինքն՝ վերաբերվու՞մ էր միայն իր շրջապատի անձանց: Աղքատները չկայի՞ն այդ տիրույթում:
- Ես չգիտեմ, թե հանրապետության նախագահը, որ վերլուծությամբ է առաջնորդվել: Միգուցե բոլոր ապրանքատեսակների՝ միջինացված տեսքով թանկացման տոկոսը ցածր է, բայց ես խոսում եմ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին, որոնց գներն իրականում թանկացել են եւ թանկանալու են հունվարի 1-ից:
- Պարոն Բագրատյան, Սերժ Սարգսյանի խոսքով՝ 2018 թվականին, աշխատավարձի դրույքաչափը չի բարձրանա, բայց կստանանք բարձր աշխատավարձ: Սա հնարավո՞ր է:
- Սա հնարավոր է մի դեպքում, եթե մասնավոր հատվածն աշխատավարձերը բարձրացնի, քանի որ ոչ միայն աշխատավարձերը, նաեւ՝ թոշակները եւ այլ վճարներ պետական համակարգում չեն բարձրանալու: Այսինքն, եթե մասնավոր սեկտորն աշխատավարձերը բարձրացնի 10 տոկոսով, իսկ պետական սեկտորում բարձրացում չկա, ապա ընդհանուր հաշվարկով հնարավոր է բարձրացում գրանցվի: Սա դժվար հաշվելի խնդիր է, քանի որ մասնավոր ձեռնարկությունները հիմնականում աշխատավարձի շարժերը փորձում են ցույց չտալ, որ ավելորդ եկամտահարկ չվճարեն:
- Այս հարցում պետությունն ինչ-որ ներդրում անո՞ւմ է: Սերժ Սարգսյանն իր խոսքում ասում է, որ պետությունն է մասնավորին այդ հնարավորությունը տալիս:
- Պետությունը մի գործիք ունի. դա հարկերն են, որոնց միջոցով կարելի է հնարավորություն ստեղծել, որպեսզի մասնավոր սեկտորը որոշի բարձրացնել աշխատավարձերը՝ հաշվի առնելով, որ հարկերը նվազել են: Մենք հարկերի նվազում չենք նկատում, հետեւաբար՝ մասնավոր սեկտորը կարող է աշխատավարձ բարձրացնել մի դեպքում, եթե մրցակցային լինի: Այն ժամանակ կցանկանան բարձրացնել աշխատավարձը, երբ մրցակից ընկերությունը բարձրացնում է իր աշխատակիցների աշխատավարձը: Այս դեպքում մենք մրցակցություն ենք ունենում լավագույն աշխատակցին պահելու համար: Հայաստանի տնտեսության ոլորտների 80 տոկոսը մենաշնորհային է, մրցակցություն չկա, աշխատավարձ չի բարձրանում: Մոնոպոլիստի ինչի՞ն է պետք աշխատավարձը բարձրացնել, եթե մասնագետն այլ տեղ չի կարող գնալ: Մրցակից ընկերություն չկա, որ գնա: Ասում է՝ ես քեզ վճարում եմ 100 հազար դրամ, բավարարվի, չես ուզում, գնա՝ ուրիշը կգա:
- Այս դեպքում, եթե մենաշնորհային է մասնավորը, Սերժ Սարգսյանն ինչի՞ հաշվին է ասում, որ աշխատավարձերը բարձրանալու են:
- Հաշվարկի հիմքը չգիտեմ, մեթոդոլոգիային չեմ տիրապետում, թե ինչի հիման վրա է դա ասված, բայց նորից եմ ասում՝ մինչեւ չլինի մրցակցություն, չի կարող աշխատավարձ բարձրանալ: Սա փաստ է:
- Սերժ Սարգսյանի խոսքերը հակասո՞ւմ են մեր տնտեսության վիճակին:
- Նորից եմ ասում՝ շարժառիթը, մեթոդոլոգիային չեմ տիրապետում, թե ինչի հիման վրա է հանրապետության նախագահը վերլուծություն կատարել: Իմ վերլուծությունը, որպես տնտեսագետի այլ թվերի մասին է խոսում: Աշխատավարձերն ապրիլից հետո կբարձրանան, եթե մենք կարողանանք տնտեսական մրցակցություն ապահովել: Այս պայմաններում անհասկանալի է աշխատավարձի բարձրացումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT