Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատազրկված Վարուժան Ավետիսյանի՝ Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ շարքի հերթական հորվածը պատրաստ է: Հոդվածը հրապարակում ենք առանց կրճատումների.
Գործողություն 4. Ապակոմունիզացում, ապախորհրդայնացում եւ ապառուսականացում
Ռուսական գաղութատիրությունն իր շուրջ 200-ամյա ժամանակահատվածում սոցիալ-մշակութային խորը հետք է թողել հայության եւ Հայաստանի վրա։
Ուստի մեր ինքնությունն ամբողջապես վերագտնելու, քաղաքական ազգի վերածվելու, ազգային պետություն ստեղծելու, ինքնուրույն գործոն դառնալու, Հայրենիքին վերատիրանալու եւ մեր առաքելությունը վերաստանձնելու համար կենսականորեն անհրաժեշտ է ճանաչել, գնահատել եւ մաքրել այդ հետքը։
Ներկայումս, բացի ռուս-թուրքական երկընտրանքին վերաբերվող հարցերից, այդ հետքը հիմնականում արտահայտված է կոմունիստական գաղափարախոսության եւ խորհրդային ժառանգության շաղախի ձեւով։
Այդ պատճառով կոմունիստական գաղափարախոսությունից եւ խորհրդային ժառանգությունից մաքրվելու միջոցով հնարավոր է միաժամանակ ազատվել նաեւ ռուսական գաղութատիրության հետքի հիմնական մասից։
Անշուշտ, անհրաժեշտ է մշտապես նկատի առնել, որ ռուսական գաղութատիրության հենքը եւ առանցքը ռուս-թուրքական երկընտրանքն է, ուստի մեր ապագաղութացման հենքը եւ առանցքը պետք է դառնա այն հայեցակետը, որ ռուսական գաղութատիրությունը վերջնարդյունքի առումով չի տարբերվում թուրքական գաղութատիրությունից, երկու կայսրությունն էլ ցեղասպան ու կեղեքիչ են եղել եւ են, պարզապես Ռուսաստանը, որպես կանոն, կիրառում է համեմատաբար ավելի մեղմ մեթոդներ ու գործիքարան, ինչի շնորհիվ որոշ հարցերում նույնիսկ ավելի արդյունավետ է, քան իր մրցակից Թուրքիան, այն է՝ կարողանում է մեր ներուժը կամավոր կերպով օգտագործել մեզ կլանելու եւ իր շահերին ծառայեցնելու համար։
Եթե հատկապես Մեծ Եղեռնի հետեւանքով Թուրքիան ու թուրքականությունը դուրս եկան մեր ներսից եւ անվերադարձ կերպով մերժվեցին, ապա Ռուսաստանի եւ ռուսականության իմունային անբավարարության վիրուսը դեռեւս ապրում է մեր ներսում եւ շարունակում իր քայքայիչ գործը։
Այս հայեցակետի հաշվառմամբ ապակոմունիզացման, ապախորհրդայնացման եւ ապառուսականացման թիրախներ պետք է դառնան (հաջորդականությունն առաջնահերթություն չի ենթադրում).
1) Կոմունիստական գաղափարախոսությունը։ Այն պետք է ֆաշիզմի նման իրավականորեն մերժվի եւ այն դավանող կազմակերպություններն ու կոմունիստական խորհրդանիշները պետք է արգելվեն։
2) Խորհրդային շրջանը եւ նրա ժառանգությունը։ Հարկավոր է նկատի ունենալ, որ ԽՍՀՄ-ը մեր Հայրենիքը չէր, որ այն, ինչ նա կառուցել էր, կառուցել էր իր համար եւ, եթե մենք մասնատված ու կախյալ չլինեինք, ապա ավելի զարգացած կլինեինք եւ ավելի մեծ արդյունքի կհասնեինք։ Հարկավոր է նաեւ նկատի ունենալ, որ Խորհրդային Հայաստանը պետություն չի եղել, ուստի չի կարող համարվել 2-րդ Հանրապետություն։ Այդպես մենք ժխտում ենք 1-ին Հանրապետության ժառանգությունը եւ մեզ համարում ենք 1-ին Հանրապետության զավթման ու մասնատման արգասիք Խորհրդային Հայաստանի ժառանգորդ։ Ըստ այդմ՝ 2-րդ համաշխարհային պատերազմի՝ գերմանախորհրդային մասը մեզ համար հայրենական պատերազմ չի եղել։ Մենք հարկադրաբար մասնակցել ենք 2-րդ աշխարհամարտին ԽՍՀՄ-ի կողմից։
ԽՍՀՄ-ը մեր մասով կազմավորվել եւ գործել է որպես մեզ պետականազրկող, ցեղասպանող ու հայրենազրկող գաղութային համակարգ, այդ պատճառով նրա ժառանգությունը պետք է ճանաչվի ու գնահատվի վերը նշվածին համապատասխան եւ մերժվի ու հանվի մեր կյանքից եւ մեր կյանքի միջավայրից։
3) Կոմունիստական-խորհրդային, ինչպես նաեւ առհասարակ՝ Ռուսական կայսրության՝ հայազգի «պանթեոնը»։ Շուրջ 40 հազար երեւելի անհատ ենք տվել Ռուսական կայսրությանը։ 200 տարվա մեր սերուցքի շատ կարեւոր ու զգալի մասը։ Ինչի պատճառով զրկվել ենք մեր ինքնությունից, ներուժից, դիմադրողականությունից եւ ցեղասպանվել ու հայրենազրկվել ենք։
Հերոս եւ խորհրդանիշ կարող է համարվել միայն այն հայը, որ ապրել ու գործել է հանուն ազգի եւ Հայրենիքի, հանուն մեր պետականության։ Մնացյալը, եթե իրենց ինքնիրացումը գերադասող հայրենափոխներ ու ազգափոխներ չեն եղել, ապա եղել են մոլորյալ ու դժբախտ մարդիկ։ Ուստի նրանք տեղ չունեն մեր պանթեոնում։ Միեւնույն ժամանակ՝ նրանց կյանքն ու գործունեությունը պետք է անաչառ կերպով գնահատվի ու ներկայացվի սերունդներին, որպեսզի հետագայում նաեւ կարողանանք հնարավորինս խուսափել հայրենափոխությունից եւ ինքնագաղութացումից։
4) Կյանքի միջավայրի տարրերը։ Կոմունիստական-խորհրդային, ինչպես նաեւ առհասարակ՝ ռուսական ծագում ունեցեող տարրերը (տեղանուններ, փողոցների անվանումներ, կազմակերպությունների անվանումներ, խորհրդանիշներ, հուշարձաններ, կոչումներ, տիտղոսներ, դիմելաձեւեր, տոներ, հիշատակի օրեր, հերոսներ, գործիչներ, կերպարներ եւ այլն), որոնք առկա են մեր կյանքի միջավայրում, այդ թվում՝ դասագրքերում, այլ ուսումնական գրականության մեջ, եթերում, պետք է հանվեն այնտեղից կամ վերագնահատվեն ու վերանայվեն։ Բացառություն պետք է լինեն ռուսական մշակույթի եւ դրա գործիչների հետ կապված այն տարրերը, որոնք չունեն հակահայ բնույթ եւ մեր պատմության մաս են կազմում։
5) Տեղեկութային տիրույթը, լեզուն եւ լեզվամտածողությունը։ Ռուսերենը պետք է զրկվի 2-րդ մայրենի լեզվի քողարկված կարգավիճակից եւ չզուգադրվի միջազգային հաղորդակցության լեզվի կարգավիճակ ունեցող անգլերենի հետ։ Ռուսերենը պետք է չդասավանդվի դպրոցներում որպես պարտադիր օտար լեզու։ Ռուսական հեռուստաալիքները պետք է հանվեն հանրային եթերից, իսկ ռուսերեն հաղորդումներն ու առանց թարգմանության խոսքը՝ հայկական հեռուստա եւ ռադիո հաղորդումներից։
Լուսաբանական քարոզչական միջոցառումների, ինչպես նաեւ անհրաժեշտ մասով՝ վարչական սահմանափակումների, արգելքների ու տույժերի միջոցով խորհրդային շրջանի բառամթերքը, լեզվամշակութային այլ տարրերը եւ, առհասարակ՝ ռուսերենը, պետք է հանվեն մեր առօրյա ու պաշտոնական խոսքից, իսկ Հայոց լեզուն, տվյալ դեպքում՝ արեւելահայերեն գրական լեզուն, պետք է ձերբազատվի ռուսերեն լեզվամտածողության կաղապարներից, դադարի լինել յուրօրինակ «թարգմանալեզու» եւ ազատագրվի՝ զարգանալու ու միասնական ուղղագրության հիման վրա արեւմտահայերերենը համարկելու (ինտեգրելու) համար։ Նույն տրամաբանությամբ՝ պետք է ազգային առաքելության եւ ճշմարտության զույգ ուղենիշներին համապատասխան քաղաքական ու գաղափարական գաղութացվածությունից ազատագրել ու վերաշարադրել նաեւ Հայոց պատմությունը։
6) Գաղութավիրուսակիր վերնախավը, Ազգային անվտանգության մարմինները, Ոստիկանությունը եւ Զինված ուժերը։ Պետք է ձերբազատվել կոմունիստական-խորհրդային եւ ռուս-թուրքական երկընտրանքի վիրուսով վարակված վերնախավից, ռուսական «կենտրոնից» առանձնացնել եւ կոմունիստական-խորհրդային շերտերից ու բաղադրիչներից մաքրել Ազգային անվտանգության մարմինները, Ոստիկանությունը եւ Զինված ուժերը։
Հատկապես հարկավոր է արմատապես վերանայել երկու երկրների անվտանգության մարմինների հարաբերությունները, քանդել դրանց ձեւաչափը, որն ըստ էության մեր համապատասխան մարմիններին ներառում է որպես ենթակա ստորաբաժանում։ Բացի այդ, հարկավոր է դադարեցնել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչությունների բացահայտ ու գաղտնի գործունեությունը, Ռուսաստանի ուսումնական հաստատություններում անվտանգության, ոստիկանության եւ Զինված ուժերի սպաների պատրաստումը, Ռուսաստանի կենսաթոշակային համակարգում Հայաստանի պահեստի սպաների գրանցվելու եւ այնտեղից կենսաթոշակ ստանալու պրակտիկան, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի ստեղծած կազակական, վետերանների եւ այլ ռազմականացված կազմակերպությունների գործունեությունը։
Վիրուսակիր վերնախավի ներկայացուցիչները պետք է զրկվեն որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, նրանց պետք է արգելվի գիտական, կրթական եւ մշակույթային ոլորտների պետական կազմակերպություններում զբաղվել կառավարման, կրթական կամ դաստիարակչական գործունեությամբ։
Այս հարցում էական դեր կունենա լյուստրացիան (գաղտնազերծում), որին նվիրված կլինի հոդվածաշարի հաջորդ հոդվածը։
7) Քաղաքացիությունը։ Անհրաժեշտ է դադարեցնել Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու եւ նրանց մշտական բնակության նպատակով Ռուսաստան փոխադրելու ռուսական պետական ծրագրերը Հայաստանի տարածքում։
Վարուժան Ավետիսյանի հոդվածաշարի 3-րդ մասը՝ այստեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT