Երևան
12 °C
Հրապարակում ենք ՊՊԾ գնդի գրավման գործով անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ հոդվածաշարի երրորդ մասը: Հոդվածը հարապարակում ենք առանց կրճատումների.
Գործողություն 3. Չեղյալ համարել ԱՊՀ համաձայնագիրը, դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից
ԱՊՀ ձևաչափի շնորհիվ ԽՍՀՄ լուծարումը կազմակերպվեց հնարավորինս անցավ ու անցնցում։
Միևնույն ժամանակ, որպես ԽՍՀՄ 70 տարի գոյատևած Ռուսական կայսրությունը պահպանեց և ստեղծեց վերարտադրության մեխանիզմներ, որոնք կարճ ժամանակ անց վերածվեցին կայսրությունը մի նոր ԽՍՀՄ-ի տարբերակով վերակենդանացնելու և այդ նպատակով նախկին հանրապետությունները վերագաղութացնելու ծրագրի։
ԱՊՀ-ն, որ այդ մեխանիզմները պարունակող առաջին փորձն էր, շատ արագ ձախողվեց, քանի որ կենտրոնախույս միտումները դեռևս որոշիչ էին։
Այնուամենայնիվ, Հայաստանի համար ԱՊՀ-ն ստեղծեց հավելյալ և շատ բացասական հետևանք։ ԱՊՀ համաձայնագիրը ճանաչեց նախկին հանրապետությունների վարչական սահմանները որպես դրանց արդեն պետական սահմաններ, ինչի հետևանքով պահպանվեց 1921 թ. ռուս-թուրք պայմանագրերով մասնատված և ազգային պետություն ու գործոն դառնալու տարածքային-հաղորդակցային հնարավորություններից օբյեկտիվորեն զուրկ Հայաստանի գոյությունը ամրագրող տարածաշրջանային ճարտարապետությունը։
ԱՊՀ մասնակից պետություններից միայն Հայաստանն է, որ ոչ միայն չի շահել ԱՊՀ համաձայնագրով իր վարչական սահմաններով ճանաչվելու հանգամանքից, այլև կենսական նշանակության, փաստացի՝ ինքնիշխան պետություն դառնալու հեռանկարի, կորուստ է արձանագրել։
ԱՊՀ մնացած մասնակիցները կամ տարածք են շահել ԽՍՀՄ-ը կազմավորելիս և/կամ զրոյից պետականություն են ձեռք բերել այդ գործընթացում։
Դա է պատճառը, որ անգամ ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու լուրջ քայլեր կատարող Վրաստանն ու Ուկրաինան չեն շտապում լքել ԱՊՀ-ն, առավել ևս՝ չեղյալ համարել ԱՊՀ համաձայնագիրը, քանի որ այն իրենց համար տարածքային ամբողջականության էական երաշխիք է։
Երբ հետխորհրդային Ռուսաստանի առաջին շրջանի ազատական-ժողովրդավարական ռոմանտիկ գործիչների դասը հեռացավ ասպարեզից և իշխանությունը կենտրոնացավ ուժային համակարգի ներկայացուցիչների ձեռքում, կայսրության վերականգնման ծրագիրը նորոգվեց ու սկսեց իրագործվել ամբողջ թափով։
Սկզբում ստեղծվեց «Նոր ԽՍՀՄ»-ի անվտանգային-պաշտպանական բաղադրիչը՝ ՀԱՊԿ-ը։
Այնուհետև առաջ քաշվեց այդ նախատեսվող կայսրության ամբողջականացման գաղափարը՝ Եվրասիական Միություն նախագծի տեսքով։
Նախագիծը բաղկացած էր երեք փուլից։
Առաջին փուլում պետք է ստեղծվեր Մաքսային Միությունը, որը պետք է որոշակի մակարդակի հասցներ այդ նոր կայսրության տնտեսական բաղադրիչը, որն էլ, իր հերթին, երկրորդ փուլում պետք է ամբողջանար որպես Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այդ փուլում անվտանգային-պաշտպանական բաղադրիչ ՀԱՊԿ-ը և տնտեսական բաղադրիչ ԵԱՏՄ-ն պետք է առանձին-առանձին և համադրաբար աճելով, ձևավորեին Եվրասիական Միության ստեղծման նախադրյալներ և, մտնելով դրա իրավաքաղաքական բաղադրիչի տանիքի տակ՝ ավարտին հասցնեին «Նոր ԽՍՀՄ»-ի կայացումը։
Իրականության մեջ, ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Եվրասիական Միության նախագծերը լիարժեք կերպով չկայացան։
ԱՊՀ-ի մասին արդեն ասվեց, ՀԱՊԿ-ը վերածվել է ակնհայտ հակասական շահեր ունեցող պետությունների անգործունակ ակումբի, իսկ առանց Մաքսային Միության փուլը բնականոն կերպով անցնելու և, ըստ էության՝ դրա մակարդակում հապշտապ կերպով հռչակված ԵԱՏՄ-ն դարձել է սուռոգատ կառույց։
Ներկայումս վստահաբար կարող ենք ձախողված ու մեռելածին համարել Ռուսաստանի առանցքի շուրջ ստեղծված կառույցները՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև փաստել, որ Եվրասիական Միության նախագիծը տապալվել է։
Սակայն դրանց շնորհիվ Ռուսաստանը կարողանում է պահպանել իր առանցքով գործող և իր ազդեցությանը ենթակա միասնական ձևաչափային միջավայրերը, որոնք նա օգտագործում է ներգրավված պետություններին իր ուղեծրում պահելու, հատկապես երկկողմ ձևաչափով նրանց գաղութացումը խորացնելու և ծավալելու, նրանց աշխարհաքաղաքական այլընտրանքից զրկելու և, առհասարակ, նրանց դիվերսիֆիկացման հնարավորությունները խափանելու կամ էապես սահմանափակելու, ինչպես նաև զուգահեռաբար՝ կայսրության վերականգնման գործընթացը շարունակելու և դրան ուղղված նոր նախագծեր ձեռնարկելու նպատակներով։ Բացի այդ՝ Ռուսաստանը դրանք օգտագործում է նաև իրեն հարակից տարածաշրջաններում իր ծավալապաշտական և ռևանշիստական ծրագրերն իրականացնելու համար։
Այս ամենից զատ, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, որպես մեր տարածաշրջանում մեկ դար առաջ ռուս-թուրք դաշինքով ձևավորված հակահայ ճարտարապետությունն ամրագրող ձևաչափեր, մեզ զրկում են նաև ազգային ինքնիշխան պետություն ստեղծելու և ինքնուրույն գործոն դառնալու տարածքային-հաղորդակցային հնարավորությունից։
Մեր տարածաշրջանում ժամ առաջ ինքնուրույն գործոն դառնալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է։ Հակառակ պարագայում պատմությունը կարող է կրկնվել՝ խժռելով մեր պետականությունը, հայրենաբնակ Հայությանը և Հայրենիքի այս վերջին հատվածը։
Այդ պատճառով ապագաղութացման (Armexit) մեր ծրագրի իրագործման համար մենք պետք է.
ա) չեղյալ համարենք ԱՊՀ համաձայնագիրը և դրա հիման վրա կնքված պայմանագրերն ու այլ ակտերը (բնականաբար՝ մեզ վերաբերող մասով պետք է մինչ այդ չեղյալ համարենք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը, ինչպես նաև մեր Հայրենիքի իրավունքը մերժող և/կամ սահմանափակող այլ միջազգային պայմանագրերն ու ակտերը),
բ) դուրս գանք ՀԱՊԿ-ից,
գ) դուրս գանք ԵԱՏՄ-ից։
Այս քայլերը կատարելիս մենք պետք է ոչ միայն վճռական ու հետևողական լինենք, այլև մշտապես պահպանենք ռազմավարականության սկզբունքը։ Մասնավորապես՝ վնասակար և վտանգավոր է, օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալը հիմնավորել ընդամենը տնտեսական օգուտի և վնասի համատեքստում։
Մասնակի, հատվածական պրոբլեմների վրա կենտրոնանալը փակում է մեր տեսադաշտը, շեղում է մեզ իրական նպատակից և ստիպում մեզ մնալ ու դեգերել գաղութային համակարգի մեջ՝ ի վերջո զրկելով մեզ նաև մասնակի պրոբլեմը լուծելու հնարավորությունից։ Միայն ինքնուրույն հայկական պետություն-գործոն (որի միջանկյալ փուլը Կուր-Արաքսյան Հանրապետությունն է) ստեղծելու մոտեցման ռազմավարական բարձունքից կարող ենք տեսնել քաղաքական խճանկարի ամբողջական և իրական պատկերը և ըստ այդմ գործել ու հասնել արդյունքի»:
Հոդվածի առաջին մասին ծանոթացեք հետեւյալ հղումով` Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ:
Երկրորդ մասին այստեղ` Դուրս բերել ՌԴ սահմանապահ զորքերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT