«Սասնա ծռերի» դատական գործի մասնատումը պարալիզացրել է ողջ դատական համակարգը. պաշտպան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անջատված մասով արտագնա դատական նիստը:

Նշենք, որ այս մասով անցնում է 11 մեղադրյալ, մասնավորապես քննվում է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի մասով գործերը:

Այս անգամ եւս Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին կարգադրիչները չթույլատրեցին առանց պայուսակը բացելու մտնել նիստերի դահլիճ: Շուշանյանը նիստերի դահլիճ մտավ առանց պայուսակի. նա դատարանում հայտարարեց, որ կարգադրիչները անօրինական պահանջ են ներկայացրել իրեն, եւ որպեսզի կարողանա մասնակցել նիստին, ստիպված պայուսակը, որում եղել են իր աշխատանքային գործիքները, թողել է ավտոմեքենայում: Սա լսելուն պես նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թուղթ եւ գրիչ մեկնեց Մուշեղ Շուշանյանին, վերջինս, սակայն դա չվերցրեց:

Այնուհետեւ գործով ամբաստանյալների պաշտպանները հայտարարեցին, որ այս փուլում տուժողների նիստին չներկայանալը խոչընդոտ է, քանի որ չգիտեն արդյո՞ք տուժողները ազգակցական կապ ունեն դատավորի հետ, թե՞ ոչ, ինչպես նաեւ չբացառեցին, որ տուժողները գուցե բացարկի միջնորդություններ եւս ունենան: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հետաքրքրվեց, թե իրականում տուժողներին դատարան ներկայանալու վերաբերյալ ծանուցումներ ուղարկվե՞լ են, թե՞ ոչ, ինչին ի պատասխան դատավորը դրական պատասխան տվեց:

Այնուհետեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց «Սասնա ծռերի» գործից անջատված երկու մասերը միացնել իրար: Հիշեցնենք, որ գործը երեք անջատ մասերով է քննվում: Գյուրջյանի խոսքով՝ դա դատավարական լուրջ խնդիրներ է առաջացնելու եւ իրականում պայմանավորված չէ օբյեկտիվ իրականությամբ: «Գործերի անջատման հիմքում դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ, դրել է տեխնիկական բնույթի բարդությունները, եւ փորձել է դրանցով պատճառաբանել գործի արդար քննության ողջամիտ ժամկետները: Անհրաժեշտ է նշել, որ նշված բարդությունները պայմանավորված էին բացառապես իր ապօրինի գործողություններով՝ ամբաստանյալներին առանց հիմքերի նիստերի դահլիճից հեռացնելով, պաշտպանների նկատմամբ անհիմն սանկցիաներ կիրառելով... գործի արհեստական մասնատման եւ տարբեր դատարաններում քննության պարագայում անխուսափելիորեն առաջանում են ռիսկեր արդար դատաքննության ողջամիտ ժամկետների, անհնարինության վերաբերյալ»,- մասնավորապես, նշեց Դավիթ Գյուրջյանը՝ դատարանից խնդրելով միջնորդությունը քննել առաջնահերթության կարգով:

Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանը եւ համոզմունք հայտնեց, որ գործերի անջատ քննության հետեւանքով արդարադատության շահն է տուժելու, քանի որ երեք գործերով էլ ամբաստանվող անձանց մեղադրանքները հիմնականում նույնն են, հետազոտվում են միեւնույն ապացույցները. «Երեք առանձին վարույթներով նույն ապացույցներն են հետազոտվելու: Պարզ է, որ բազմաթիվ խնդիրների հետ ենք բախվելու: Հավանական է, որ վկաները մինեւնույն հանգամանքերի վերաբերյալ  էապես տարբերվող ցուցմունքներ կտան: Այդ դեպքում դատարաններն ինչպե՞ս պետք է գնահատեն ցուցմունքները, այս բոլորը խնդիրներ են: Այն, որ երեք առանձին վարույթներից է անջատվել մեկ միասնական գործը, պետք է համարենք, որ սխալ է տեղի ունեցել եւ դրա համար չեն բերվել իրավական հիմքեր: Հիմա դատարանն այդ սխալը շտկելու հնարավորություն ունի, գտնում եմ, որ այն հիմնավոր է եւ պետք է բավարարել»:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան  Երվանդ Վարոսյանն էլ կարծիք հայտնեց, որ գործերն անջատ քննելու դեպքում դատավոր Արթուր Օհանյանն ինքն է խնդիրներ ունենալու՝ արդարադատություն իրականացնելու հետ կապված. «Պատկերացրեք, այդ գործով դատավճիռ եք կայացնում, երբ մյուս գործերով դեռ ապացույցներ են հետազոտվում: Դուք ձեր դատավճռով արդեն իսկ մեղավոր եք ճանաչելու մնացած երկու գործով ամբաստանյալներին, չէ՞ որ մեղադրանքը նույնն է»,- ասաց Վարոսյանը: Պաշտպան Լուսինե Սահակյանը միացավ ներկայացված միջնորդությանը. «Կարծում եմ՝ չկա իրավաբան, որը ծանոթ լինելով այս գործին գոնե մասնակի, կարող էր մտածել, որ այս գործը կարող է մասնատվել: Քրեական դատավարության օրենսգրքով  հստակ է՝ միայն այն դեպքում է թույլատրվում անջատել գործերը, եթե այդ անջատումը չի կարող լրիվության, օբյեկտիվության վրա ազդել»: 

Նա նաեւ նշեց, որ այս գործը երեք մասի անջատումը պարալիզացրել է Հայաստանի ամբողջ դատական համակարգը, որովհետեւ դատավարություններն ընթանում են երեք տարբեր տեղերում, այդ դատարաններում մյուս դատական նիստերը տեղի չեն ունենում, իրենք՝ որպես  պաշտպաններ, չեն կարողանում գնալ, իրենց մյուս դատավարություններին մասնակցել, դատավորները ստիպված են այդ գործերը նշանակել՝ համապատասխանեցնելով այս դատական գործի հետ:

Դավիթ Գյուրջյանի միջնորդությանը միացան նաեւ գործով մյուս պաշտպանները: Մեղադրող դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ պնդելով, որ գործերն անջատ քննելը չի հակասում քրեական դատավարության օրենսգրքին, իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործողությունները եղել են օրենքի շրջանակներում: Դատավոր Արթուր Օհանյանը որոշեց նշյալ միջնորդությունը մերժել՝ համարելով, որ իրավունք չունեն այլ դատարանի որոշում քննել: 

Միջնորդություն ներկայացրեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Միջնորդությունը վերաբերում էր ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելուն: Ըստ պաշտպանի, Հարությունյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, նա ստացած ծանր մարմնական վնասվածքների հետեւանքով ունի հենաշարժողական խնդիրներ, սակայն բուժում չի ստանում, իսկ պատշաճ բուժում չանցնելու դեպքում վնասվածքները կարող են հանգեցնել ոսկրային ինֆեկցիայի:

Պաշտպան Լուսինե Սահակյանը, միանալով միջնորդությանը, նշեց, որ տվյալ դեպքում առկա են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոչ միայն հինգերորդ՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք, այլեւ երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ: Ըստ պաշտպանի, ՄԻԵԴ-ը՝ քննելով գործը, անպայման կառավարությանը հարց է ուղղելու՝ արդյո՞ք ամբաստանյալը ստացել է պատշաճ բուժօգնություն, թե՞ ոչ, արդյո՞ք Դատապարտյալների հիվանդանոցը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին, թե՞ ոչ: Մասնավորապես, ՔԿՀ-ն ունի՞ որակյալ բժշկական կազմ, սարքավորումներ, պայմաններ նման կարգի հիվանդներին բուժօգնություն ցույց տալու համար: Միայն որակյալ բժշկական կազմ չունենալը, ինչպես նաեւ հիվանդի մասին հոգ տանելու համար կողմնակի անձանց առկա չլինելը բավարար է լինելու Կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում ճանաչելու համար: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ հենաշարժողական խնդիր ունեցող ամբաստանյալը դատարան է տեղափոխվում իր համար չհարմարեցված ավտոմեքենայով, ինչը նրան եւ նման խնդիրներ ունեցող ամբաստանյալներին շատ սուր ցավեր է պատճառում:

Մեղադրող դատախազներն այս միջնորդության դեմ եւս առարկեցին: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ այս միջնորդությունն էլ մերժեց:

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3641 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը