Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025 schedule17:30

Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։ 

Ինչպես տեղեկացնում է «Նիդերլանդական օրագիր»-ը, էկումենիկ այս հանդիսության ընթացքում հանդիսատեսը լսել է Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի, Ամստերդամի դեկան Էրիկ Ֆենիսի, ինչպես նաև նախաձեռնության հեղինակներ՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ» հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանի և Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի ուղերձները։

Մասնակիցները շեշտել են հուշատախտակի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի և Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվել է, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդերլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։

Ըստ աղբյուրի՝ Սուրբ Նիկողայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշներին, այլև մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։

«Այսօր մեր համայնքի սրտում մի նոր էջ է բացվում։ Սուրբ Գրիգոր Նարեկացին իր համընդհանուր մարդասիրական ու հոգևոր ուղերձով կմիացնի մշակութային կամուրջներ Հայաստանի և Նիդերլանդների միջև»,- ասել է Վահան Ավագյանը։

Միջոցառումը ավարտվել է հավատացյալների համատեղ աղոթքով և տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
732 դիտում

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը