Վիտալի Բալասանյանին եւս մեղադրանք պետք է առաջադրվի. իրավապաշտպան

06/09/2016 schedule18:05

 

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար մեղադրվող անձանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեցին սույն գործով մեղադրվող Կարո Եղնուկյանի եւ Մարտին Վարդանյանի պաշտպանները: Ընդհանուր առմամբ, «Սասնա ծռերին» օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 16 անձի, նրանցից ազատության մեջ է միայն ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը:

Այս գործով առաջին կալանավորվածներից է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: Նրան, ըստ պաշտպան Տիգրան Հայրապետյանի՝ մեղադրում են այնպիսի արարքի օժանդակելու մեջ, որը չի կատարվել։

«Չկան այն հանցագործությունները կատարողները, որոնց օժանդակելու մեջ մեղադրվում է Կարո Եղնուկյանը։ Ասում են՝ օժանդակել է Պավել Մանուկյանին, որ պատանդներին երկար պահի, այնինչ Պավել Մանուկյանին չեն առաջադրել պատանդներին երկար պահելու մեղադրանք: Ավելի անհեթեթ մեղադրանք հնարավոր չէ ձեւակերպել»,- ասաց Եղնուկյանի պաշտպանը:

Նա մանրամասնեց, որ Կարո Եղնուկյանին մեղադրում են 4 գործողություն  կատարելու մեջ՝ ոստիկանության տեխնիկայի շարժի մասին տեղեկություն հրապարակելու, մարդկանց Ազատության հրապարակից ՊՊԾ գնդի հարակից տարածք տեղափոխելու համար միջոցներ ձեռք առնելու, իրավապահների տարած սննդից թունավորումների առաջացման մասին տեղեկատվություն տարածելու, «Սասնա ծռերին» ռադիոկապով ապահովելու:

Հայրապետյանի խոսքով՝ դատարան 4 հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ են ներկայացվել, որոնք կապ չունեն այս մեղադրանքի հետ. «Այդ հեռախոսային գաղտնալսումների չորսից երեքում Կարո Եղնուկյանը խոսել է իր տիկնոջ՝ Ռուզաննայի հետ: Երկու խոսակցություն վերաբերել է թունավորումներին, Կարոն ասել է, որ իր տեղեկություններով, տղաներից մի քանիսը իրենց վատ են զգացել, հավանաբար թունավորումը եղել է իրավապահների տրամադրած սննդի վատ որակից, կամ եղել է ժամկետանց պահածոներից: Կինը այդ խոսակցության ժամանակ հարցրել է՝ հրապարակե՞մ, ասել է՝ կարիք չկա: Վերջ, այսքանն է եղել: Այսինքն՝ մեղադրանքն առաջադրվել է բոլորովին այլ փաստերի հետ կապված, դատարան ներկայացվել են բոլորովին այլ փաստեր»,-ներկայացրեց Հայրապետյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն որեւէ արձագանք չկա դրանց: Հայրապետյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայց է ներկայացվել դատախազի անգործության դեմ:

Պաշտպանի բողոքներին ու նամակներին չի պատասխանել նաեւ քրեական գործը վարող Հատուկ քննչական ծառայությունն ու դրա ղեկավարը: «Սա ցույց է տալիս, որ քննչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել այս ամբողջ մեղադրանքները, չի պատկերացնում՝ ում ինչ մեղադրանք է առաջադրված: Այն տպավորությունն է, որ մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները»,- հավելեց Եղնուկյանի պաշտպանը:

Այս գործի շրջանակներում կալանավորված մյուս անձը՝ Մարտին Վարդանյանը, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին է: Նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ Մարտին Վարդանյանին մեղադրանք են առաջադրել հոր նկատմամբ ճնշում գործադրելու համար: Նա, ըստ պաշտպանի՝ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին աջակցելու, նրանց հեռախոսները լիցքավորելու եւ նրանց համար աջակիցներ փնտրելու համար։ Նա, պաշտպանի խոսքով, դատարանում հայտարարել է, որ ինքը ոչ մի գործողություն չի կատարել, իրեն մեղադրանք են ներկայացրել հոր հետ խոսելու համար։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ համոզված է, որ այդ դեպքում պետք է մեղադրանք առաջադրվի նաեւ ԼՂՀ ԱԺ  պատգամավոր Վիտալի Բալասանյանին, քանի որ նա եւս կապ է հաստատել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:

ԱՍԱԼԱ-ի մարտիկ  Ալեք Ենիգոմշյանն էլ ասաց, որ թեեւ ինքը ազատության մեջ է, սակայն իր նկատմամբ մեղադրանքը պահպանվում է: Նրան մեղադրանք է առաջադրվել Վարուժան Ավետիսյանի եւ Պավել Մանուկյանի հետ կայուն կապ պաշտպանելու, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործողությունների մասին տեղեկություն տալու համար. «Պատկերացնում եք, իբր ես իմ աչքերով տեսել եւ ասել եմ, թե քանի զրահատեխնիկա է մոտենում եւ որ փողոցից: Սա անհեթեթություն չէ, արդեն ծիծաղելի է»,- նշեց նա:

Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը առգրավել է Ենիգոմշյանի հատուկ ծրագրով համալրված համակարգիչը եւ նրա ID քարտը, որի պատճառով նա չի կարողանում օգտվել բանկից: Մեր զրույցում նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել դրանք վերադարձնելու վերաբերյալ, սակայն միջնորդությունը մերժվել է: «Կարծում եմ՝ քննչական մարմինը կվերանայի իր այդ մոտեցումը, որովհետեւ կա Կառավարության որոշում, որտեղ ասված է, որ կարող են առգրավվել անձնագիր, այլ ոչ թե ID քարտ, այսինքն իրենց գործողությունը հակասում է Կառավարության որոշմանը եւ օրենքի կոպիտ խախտում է: Սա Հայաստանում տարածված իրավախախտում է»,- ասաց  պաշտպանը:

Մեր հարցին, թե Ենիգոմշյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել է, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նախ պետք է մայր գործը կարճվի: Մեր հարցին, թե դա որքանո՞վ է հնարավոր, պաշտպանն ասաց. «Ես հիշում եմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ եթե խմբի անդամները հանձնվեն, ապա կկարճեն գործը, ես սպասում եմ պետական մարմնի կողմից իր խոստումը պահպանելուն: Միգուցե կան գործողություններ, որոնք դեռ չեն կատարել, կատարեն վերջացնեն՝ գործը կարճեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4425 դիտում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ

Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու

Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը

Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու

Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը

Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին

Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել