Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

04/07/2026 schedule17:36

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, 2026 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին:

Գլխավոր դատախազը շնորհավորել է դատախազներին և Դատախազության աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել.

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Երևանը դարձավ դատախազական համայնքի միջազգային երկխոսության վայր: Այսուհետ, յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ և Եվրոպական դատախազների երկխոսության հարթակի շրջանակներում Հայաստանում անցկացվելու է նման ձևաչափի բարձրաստիճան համաժողով:

Եվրոպական երկրների դատախազների, այդ թվում՝ գլխավոր դատախազների և Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության գործընկերների, ոլորտի լավագույն փորձագետների մասնակցությամբ անցկացված համաժողովը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վստահելի և հեղինակավոր գործընկեր է, կարող է պրոֆեսիոնալ երկխոսության ձևաչափով քննարկում ծավալել, պատշաճ մակարդակով համագործակցել քրեական վարույթների շրջանակներում, քայլել իրավունքի զարգացման տեմպերի հետ համահունչ:

1.jpg (2.21 MB)

Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք միասին սկսել ենք բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հետևողական աշխատել ու շարունակում ենք աշխատել դատախազի աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատախազի հեղինակության ու բարեվարք կերպարի հղկման, դատախազության համակարգը որակյալ իրավաբանների համար գրավիչ և կայուն աշխատանքի վայր դարձնելու, դատախազի աշխատանքային ու սոցիալական պայմանները կատարելագործելու, միջազգային համագործակցության ընդլայնման, դատախազի աշխատանքում նորարար լուծումների կիրառման և հանրության հետ վստահելի հաղորդակցություն ապահովելու ուղղություններով:

Յուրաքանչյուր տարի այս օրը մենք հետադարձ հայացքով գնահատում ենք, թե մեկ տարվա ընթացքում մեր աշխատանքով ի՞նչ փոփոխություն ենք բերել, ի՞նչ արժեքային կողմնորոշիչներ ունենք, նպաստե՞լ ենք արդյոք օրենքի նկատմամբ հարգանքի ձևավորմանը, պետական շահի պաշտպանությանը և արդյո՞ք մեր վարքագծի արդյունքում դատախազության հեղինակությունն ամրապնդվել է:

Այս հարցերը վերաբերելի են մեզանից ամեն մեկին, քանի որ յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր հաջողություն սկսվում և ավարտվում է մարդկանցով։

Ես շնորհակալություն եմ հայտնում բարեվարք, պրոֆեսիոնալ և իրենց մասնագիտությանը նվիրված դատախազներին ու Դատախազության աշխատողներին։

Շնորհակալ եմ ծառայության, մասնագիտական պատրաստվածության համար, սկզբունքայնության և ազնվության համար, լուռ, հաճախ անտեսանելի աշխատանքի համար, որի արդյունքում պաշտպանվում են մարդկանց իրավունքները, վերականգնվում է արդարության խախտված հավասարակշռությունը, պաշտպանվում են պետության և հասարակության շահերը։

Դատախազը պետությանը ծառայելու պատասխանատվությունը ստանձնած, խախտված արդարության արդյունքում տուժած անձանց խնդիրների լուծման պատասխանատվությունը ստանձնած պաշտոնատար անձն է, ով ունի բավարար կամք և ինքնատիրապետում բարդ որոշումներ կայացնելու, ճնշումներին դիմակայելու համար, ով ունակ է առաջնորդվել օրենքով ու խղճով։

Այս ճանապարհին կանգնելը դժվար չէ, դժվար է մնալ այդ ճանապարհի վրա ու շարունակել քայլել այդ ճանապարհով:

Լինել դատախազ՝ նշանակում է յուրաքանչյուր որոշման մեջ տեսնել ոչ միայն առանձին գործը, այլև դրա ազդեցությունը պետության, հասարակության և իրավակարգի վրա։ Լինել դատախազ՝ նշանակում է սեփական մասնագիտական գործունեությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահին։ Նշանակում է գիտակցել, ամենօրյա աշխատանքովդ ձևավորում ես քաղաքացիների վստահությունը օրենքի նկատմամբ։

Վստահությունն ամենակարծր ու միաժամանակ ամենափխրուն միավորն է: Այն ձեռք է բերվում երկարամյա հետևողական, ազնիվ և պրոֆեսիոնալ վարքագծով և մի վայրկյանում կարող է փշրվել, եթե անազնիվ ու ոչ անկեղծ վարքագիծ դրսևորվի:

2.jpg (1.66 MB)

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր առջև դեռ բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց վստահ եմ, որ ունենք ամենակարևոր ռեսուրսը՝ արժանապատիվ, սկզբունքային, պրոֆեսիոնալ և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ։

Մենք շարունակելու ենք զարգացնել այնպիսի դատախազություն, որն իր գործունեությամբ կամրապնդի օրենքի գերակայությունը, կապահովի պետական շահերի պաշտպանությունը, կվայելի հասարակության վստահությունը և կլինի ժամանակակից, արդյունավետ ու պատասխանատու պետական ինստիտուտ։

Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, խաղաղություն, ուժ և անսպառ եռանդ։

Շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ»:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար մի խումբ դատախազների և հայեցողական պաշտոն զբաղեցնողների հայտարարել է շնորհակալություն, պարգևատրել է հուշանվեր ժամացույցով, «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «Օրենքի պաշտպան», «Պետական շահերի պաշտպան» մեդալներով, «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, շնորհել է արտահերթ դասային աստիճաններ:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում անձնական ավանդ ներդնելու համար, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարգևատրվել է հուշանվեր ժամացույցով:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի հաստիքներին գործուղված դատախազներ Գոհար Արասխանյանը և Միլենա Մանուկյանը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Արամյանը, Եղիազար Ավագյանը, Լիլիթ Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ «Օրենքի պատվար» մեդալով է պարգևատրվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Մհեր Մկրտչյանը, իսկ «Համագործակցության ամրապնդման» մեդալով՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը և Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Հայկ Վարդանյանը պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հրամանով՝ օրինականության ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարգևատրվել է ժամացույցով:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով է պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը, իսկ «Մարտական համագործակցության համար» մեդալով՝ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի հրամաններով՝ Դատախազության մի շարք աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող դատախազների երդման արարողությունը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
427 դիտում

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը