Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

03/07/2026 schedule11:06

Հուլիսի 2-ին Կառավարության նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։

Նախարարը նշել է, որ հաշվառման-քննական ծառայությունների բարելավման շրջանակում ՆԳ նախարարությունը շարունակաբար պահպանում է ակտիվ երկխոսությունը քաղաքացիների հետ, և ներկայացվող լուծումները ձևավորվել են հենց այդ համատեքստում։

Նախագծով առաջարկվող առաջին փոփոխությունը բխում է կառավարության թվայնացման հանձնառությունից։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով բժշկական հաստատությունների, այդ թվում՝ «Արմեդ» համակարգի հետ բավարար ինտենսիվ փոխգործակցությունը բացակայել է․ որոշ դեպքերում վարելու իրավունք է տրամադրվել թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում հաշվառված անձանց, և միայն այդ հանգամանքի բացահայտման արդյունքում նրանց վարելու իրավունքը դադարեցվել է։

Նոր փոփոխությամբ նախատեսվում է ապահովել «Արմեդ» համակարգի հետ ավտոմատ փոխգործակցություն, ինչի արդյունքում նման տվյալները կբացահայտվեն ինքնաշխատ եղանակով։ Ավելին՝ անգամ այն դեպքերում, երբ քաղաքացին չի ներկայացել հաշվառման-քննական ստորաբաժանում, համակարգից ստացված ազդակը կարող է վարելու իրավունքի դադարեցման համար հիմք հանդիսանալ։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննության դրական արդյունքի պահպանման ժամկետին։ Գործող կարգավորումներով տեսական քննությունը դրական հանձնելուց հետո քաղաքացին ունի մեկ տարի ժամկետ՝ գործնական քննությունը հանձնելու համար։ Սակայն վերջին տարիներին հաշվառման-քննական ծառայությունների դիմելիության էական աճի պայմաններում այդ ժամկետը հաճախ բավարար չի լինում հերթերի կառավարման, գործնական քննություններին պատշաճ նախապատրաստվելու, ինչպես նաև ավտոդպրոցներում ուսումնառությունն ամբողջությամբ ավարտելու տեսանկյունից։

«Շատ դրական ազդակ է, որ քաղաքացիները սկսել են առավել պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր միայն հանձնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ տեսական քննության դրական արդյունքը մեկ տարվա փոխարեն հնարավոր կլինի պահպանել երկու տարի, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա և՛ ազատ հերթագրվել, և՛ գործնական քննության համար ընտրել իրենց հարմար օրը»,- նշել է նախարարը։

Երրորդ փոփոխությունը, որը ևս բխում է քաղաքացիներից ստացված առաջարկներից, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին․ օրինակ՝ թեթև մարդատար ավտոմոբիլ վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառվում են նաև ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարմանն առնչվող հարցեր։

«Հիմա մենք հարցաշարերը դարձնում ենք շատ ավելի իդենտիկ․ պետք է նախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր, ինչը կօգնի մեզ այս կառուցակարգերը դարձնել առավել արդյունավետ»,- ընդգծել է նախարարը։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։

ՆԳ նախարարը ներկայացրել է նաև վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր մոդելի իմպլեմենտացմանն ուղղված ընթացակարգային փոփոխությունները։

Նախարարի խոսքով՝ Կառավարության որոշմամբ նախատեսվող փոփոխությունները ապահովելու են օրենսդրական նախաձեռնության լիարժեք և արդյունավետ իրականացումը։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հուլիսի 6-ից, որից հետո քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար՝ պահպանելով սահմանված բոլոր ընթացակարգերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշումը և հանձնարարել նախարարությանը պատշաճ իրազեկում ապահովել։ Վարչապետը տեղեկացրել է, որ նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։

«Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
342 դիտում

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել